Սաղմոս 75:1-10
Նվագավարին։ «Մի՛ կործանիր»։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։
75 Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ո՛վ Աստված, շնորհակալություն ենք հայտնում+,Քո անունը մեզ հետ է+։Մարդիկ քո հրաշագործությունների մասին պիտի հռչակեն+։
2 «Ես որոշված ժամանակ ընտրեցի+,Սկսեցի ուղիղ դատել+։
3 Երբ երկիրն իր բոլոր բնակիչների հետ տարրալուծվեց+,Ես կարգի բերեցի նրա սյուները»+։ (Սելա)
4 Հիմարներին ասացի. «Հիմար մի՛ եղեք»+։Եվ ամբարիշտներին ասացի. «Եղջյուր մի՛ բարձրացրեք+։
5 Ձեր եղջյուրը վեր մի՛ բարձրացրեք։Մի՛ խոսեք ամբարտավան պարանոցով+,
6 Որովհետև բարձրանալը ոչ արևելքից, ոչ արևմուտքիցԵվ ոչ էլ հարավից է լինելու,
7 Որովհետև Աստված է դատավորը+։Մեկին ցածրացնում է, մյուսին՝ բարձրացնում+։
8 Բաժակ կա Եհովայի ձեռքում+,Եվ գինին փրփրում է. այն լի է խառնուրդով։Նա, անշուշտ, նրանից կթափի նստվածքը,Եվ երկրի բոլոր ամբարիշտները ամբողջությամբ կխմեն այն»+։
9 Իսկ ես կպատմեմ այս մասին հավիտյան,Սաղմոս կերգեմ Հակոբի Աստծուն+։
10 «Ամբարիշտների բոլոր եղջյուրները ես կկոտրեմ»+։Իսկ արդարների եղջյուրները կբարձրացվեն+։