Սաղմոս 76:1-12

Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։ 76  Աստված ճանաչված է Հուդայում+,Մեծ է նրա անունը Իսրայելում+։   Սաղեմում+ է նրա ծածկը,Եվ Սիոնում է նրա բնակավայրը+։   Այնտեղ նա կոտրեց աղեղի բոցավառ նետերը+,Վահանն ու սուրը և վերջ դրեց պատերազմին+։ (Սելա)   Դու լույսով ես պատված+, ավելի փառավոր ես, քան որսի լեռները։   Կողոպտվեցին սրտով զորավորները+,Ննջեցին իրենց քնով+,Եվ խիզախ մարդկանցից ոչ մեկը իր մեջ ուժ չգտավ դիմադրելու+։   Քո սաստելուց, ո՛վ Հակոբի Աստված, խոր քուն մտան կառապանն ու ձին+։   Դու ահ ես ներշնչում+։Ո՞վ կկարողանա կանգնել քո առաջ, երբ խիստ բարկացած ես+։   Երկնքից դու լսել տվեցիր դատավճիռը+։Երկիրը վախեցավ ու հանդարտվեց+,   Երբ Աստված վեր կացավ, որ դատաստան անի+,Որ փրկի երկրի բոլոր հեզերին+։ (Սելա) 10  Նույնիսկ մարդու զայրույթը կգովի քեզ+.Դու կզարդարես քեզ այդ զայրույթի մնացորդներով։ 11  Երդո՛ւմ տվեք Եհովային՝ ձեր Աստծուն, և կատարե՛ք դրանք բոլորդ, որ նրա շուրջն եք+։Ընծա՛ բերեք ահով+։ 12  Նա պիտի խոնարհեցնի առաջնորդների ոգին+,Նա վախ է ներշնչում երկրի թագավորներին+։

Ծանոթագրություններ