Սաղմոս 77:1-20
Նվագավարին։ Իդիթուն*։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։
77 Իմ ձայնով ես կաղաղակեմ Աստծուն+,Իմ ձայնով՝ Աստծուն, և նա կլսի ինձ+։
2 Իմ նեղության օրը Եհովային եմ փնտրում+։Գիշերը ձեռքս մեկնած է և չի թմրում,Հոգիս չի կամենում մխիթարվել+։
3 Կհիշեմ Աստծուն և կհառաչեմ+։Կմտահոգվեմ, և ոգիս կնվաղի+։ (Սելա)
4 Աչքերիս արտևանունքը դու բաց ես պահում+։Ես խռովված եմ ու չեմ կարող խոսել+։
5 Մտածում եմ անցած-գնացած օրերի մասին+,Հեռավոր անցյալի տարիների մասին։
6 Գիշերը կհիշեմ իմ լարերից դուրս եկող մեղեդին+։Սիրտս կմտահոգվի+,Եվ ոգիս ամեն ինչ քննության կենթարկի։
7 Մի՞թե Եհովան հավետ պիտի մերժի մեզ+,Եվ մի՞թե այլևս չենք կարող հաճելի լինել նրան+։
8 Մի՞թե հավիտյան վերջացել է նրա սիրառատ բարությունը+։Սպառվե՞լ է արդյոք նրա խոսքը+ բոլոր սերունդների համար։
9 Մի՞թե Աստված մոռացել է իր բարեհաճության մասին+,Կամ մի՞թե նա բարկության մեջ փակել է իր ողորմությունը+։ (Սելա)
10 Մի՞թե ես պիտի ասեմ. «Ինձ խոցում է այն+,Որ Բարձրյալը հետ է պահում իր աջը»+։
11 Պիտի հիշեմ Յահի գործերը+։Պիտի հիշեմ այն զարմանահրաշ բաները, որ արել ես դու վաղուց ի վեր+։
12 Պիտի խորհրդածեմ քո բոլոր գործերի մասին+Եվ քո արածների մասին պիտի միտք անեմ+։
13 Ո՛վ Աստված, քո ճանապարհը սուրբ տեղում է+։Ո՞վ կա Աստծու նման մեծ Աստված+։
14 Դո՛ւ ես ճշմարիտ Աստվածը, որ զարմանահրաշ բաներ ես անում+։Ժողովուրդների մեջ զորությունդ ցույց տվեցիր+։
15 Բազկովդ ազատեցիր քո ժողովրդին+՝Հակոբի և Հովսեփի որդիներին։ (Սելա)
16 Ջրերը տեսան քեզ, ո՛վ Աստված,Ջրերը տեսան քեզ և սաստիկ ցավերով բռնվեցին+։Ջրերի անդունդները խռովվեցին+։
17 Ամպերը որոտումով ջուր թափեցին+,Ամպամած երկինքը թնդյուն արձակեց,Եվ նետերդ այս ու այն կողմ սուրացին+։
18 Քո որոտի ձայնը ասես կառքերի անիվների ձայն լիներ+,Կայծակները լուսավորեցին երկիրը+,Երկիրը խռովվեց ու դողաց+։
19 Ծովի միջով անցավ քո ճանապարհը+,Եվ քո շավիղը՝ շատ ջրերի միջով։Քո ոտնահետքերը չերևացին։
20 Դու առաջնորդեցիր քո ժողովրդին ինչպես մի հոտի+Մովսեսի և Ահարոնի ձեռքով+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 39-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։