Սաղմոս 78:1-72
Մասքիլ*։ Ասափի+ սաղմոսը։
78 Ակա՛նջ դիր, ո՛վ իմ ժողովուրդ, իմ օրենքին+,Խոնարհեցրո՛ւ ականջդ իմ բերանի խոսքերին+։
2 Առակներով կբացեմ բերանս+,
Կբխեցնեմ հին ժամանակների հանելուկները+,
3 Որոնք լսել ենք և գիտենք+,Եվ որոնք մեր հայրերը պատմել են մեզ+,
4 Որոնք մենք չենք թաքցնում նրանց որդիներից+,Գալիք սերնդին պատմում ենք+Եհովայի գործերը, որ գովաբանության են արժանի, և նրա զորությունն+Ու այն զարմանահրաշ բաները, որ նա արել է+։
5 Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ+Եվ օրենք դրեց Իսրայելի մեջ+,Բաներ, որոնք նա պատվիրեց մեր նախահայրերին+,Որ իմացնեն իրենց որդիներին+,
6 Որպեսզի եկող սերունդը՝ այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան դրանք+,Որ նրանք էլ վեր կենան ու իրենց որդիներին պատմեն+,
7 Որպեսզի ապավինեն Եհովային+Եվ չմոռանան Աստծու գործերը+, այլ պահեն նրա պատվիրանները+,
8 Որպեսզի իրենց նախահայրերի պես+Կամակոր ու ապստամբ+ սերունդ չդառնան,Սերունդ, որը չպատրաստեց իր սիրտը+,Եվ որի ոգին հավատարիմ չէր Աստծուն+։
9 Եփրեմի որդիները, որ թեև զինված աղեղնավորներ էին+,Նահանջեցին կռվի օրը+։
10 Նրանք չպահեցին Աստծու ուխտը+Եվ մերժեցին նրա օրենքի համեմատ քայլել+։
11 Նաև սկսեցին մոռանալ նրա արածները+Եվ այն զարմանահրաշ գործերը, որ նա իրենց տեսնել տվեց+։
12 Նրանց հայրերի առաջ նա զարմանահրաշ գործեր արեց+Եգիպտոսում+՝ Տայանիսի+ դաշտում։
13 Նա բաժանեց ծովը և նրանց անց կացրեց+,Ջրերը պատնեշի պես կանգնեցրեց+։
14 Առաջնորդեց նրանց. ցերեկը՝ ամպով+,Իսկ ողջ գիշերը՝ կրակի լույսով+։
15 Անապատում ժայռեր ճեղքեց+,Որ առատությամբ խմեցնի նրանց, ինչպես ջրերի անդունդներից+։
16 Ժայռից աղբյուրներ բխեցրեց+Եվ ջրեր վայր բերեց գետերի պես+։
17 Բայց նրանք շարունակեցին ավելի շատ մեղք գործել նրա դեմ+՝Բարձրյալի դեմ ապստամբելով անջուր վայրում+։
18 Նրանք փորձեցին Աստծուն իրենց սրտերում+՝Ուտելիք խնդրելով իրենց հոգու համար+,
19 Ուստի սկսեցին Աստծու դեմ խոսել+։Նրանք ասացին. «Արդյոք Աստված կարո՞ղ է անապատում սեղան գցել»+։
20 Ահա նա զարկեց ժայռին+,Որ ջրեր բխեն և վտակներ հոսեն+։«Արդյոք կարո՞ղ է նաև հաց տալ+Կամ կերակուրով ապահովել իր ժողովրդին»+։
21 Երբ Եհովան լսեց այս, ցասումով լցվեց+.Կրակ բոցավառվեց Հակոբի դեմ+,Եվ բարկություն բորբոքվեց Իսրայելի դեմ+,
22 Որովհետև նրանք չհավատացին Աստծուն+Եվ չվստահեցին նրա ուղարկած փրկությանը+։
23 Նա վերևում հրաման տվեց ամպամած երկնքինԵվ երկնքի դռները բաց արեց+։
24 Որպես կերակուր մանանա տեղացրեց նրանց վրա+Ու երկնքի ցորենը նրանց տվեց+։
25 Մարդիկ կերան զորավորների* հացը+.Նա պաշար ուղարկեց նրանց կշտանալու չափ+։
26 Արևելյան քամի հանեց երկնքում+Եվ հարավային քամի բերեց իր զորությամբ+։
27 Փոշու պես կերակուր բերեց նրանց վրա+Եվ ծովի ավազի պես՝ թռչուններ+,
28 Որոնց գցեց իր ճամբարի մեջ+՝Իր վրանների+ շուրջբոլորը։
29 Նրանք կերան ու լիովին կշտացան+,Իրենց ուզածը նա տվեց նրանց+։
30 Սակայն նրանք չզսպեցին իրենց ցանկությունը.Ուտելիքը դեռ իրենց բերանում էր+,
31 Երբ Աստծու բարկությունը բորբոքվեց նրանց դեմ+։Նա սպանեց նրանց ուժեղներին+Եվ գետին զարկեց Իսրայելի երիտասարդներին։
32 Չնայած այս ամենին՝ նրանք շարունակեցին մեղք գործել+Եվ հավատ չընծայեցին նրա զարմանահրաշ գործերին+։
33 Այդ պատճառով էլ նա վերջ դրեց նրանց օրերին, ինչպես որ շունչն են փչում+,Եվ ահուսարսափով՝ նրանց տարիներին։
34 Ամեն անգամ, երբ նա սպանում էր նրանց, դեպի իրեն էին դառնում+,Վերադառնում էին և Աստծուն փնտրում+։
35 Նրանք հիշում էին, որ Աստված իրենց Վեմն էր+,Եվ որ Բարձրյալ Աստվածը իրենց Վրիժառուն էր+։
36 Նրանք փորձում էին խաբել նրան իրենց շուրթերով+Եվ ստել նրան իրենց լեզվով+։
37 Նրանց սիրտը հաստատուն չէր նրա հետ+,Եվ նրանք հավատարիմ չէին նրա ուխտի մեջ+։
38 Բայց նա ողորմած էր+. ներում էր անօրենությունը+ և չէր կործանում նրանց+։Շատ անգամներ զսպում էր իր բարկությունը+Եվ չէր բորբոքում իր ողջ զայրույթը։
39 Հիշում էր, որ նրանք մարմին են+,Որ ոգին* գնում է ու հետ չի դառնում+։
40 Քանի՜-քանի՜ անգամ ապստամբեցին նրա դեմ անապատում+,Վշտացրին նրան անջուր վայրում+։
41 Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն+Եվ ցավ պատճառեցին Իսրայելի Սրբին+։
42 Չհիշեցին նրա ձեռքը+,Չհիշեցին այն օրը, երբ իրենց փրկագնեց ոսոխից+,
43 Թե ինչպես իր նշանները ցույց տվեց Եգիպտոսում+Եվ իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում+,
44 Թե ինչպես Նեղոսի ջրանցքները արյան փոխեց+,Այնպես որ նրանք չկարողանան խմել իրենց աղբյուրներից+։
45 Խայթող ճանճեր ուղարկեց նրանց վրա, որ խայթոցներով չարչարեն+,Եվ գորտեր, որ կործանեն նրանց+։
46 Նրանց բերքը տվեց խավարասերներին,Եվ վաստակը՝ մորեխներին+։
47 Կարկուտով+ ոչնչացրեց նրանց որթատունկերըԵվ կարկուտի քարերով՝ ժանտաթզենիները+։
48 Նրանց բեռնակիր կենդանիներին մատնեց կարկուտին+,Իսկ անասուններին՝ ժանտախտին։
49 Նրանց վրա իր սաստիկ բարկությունն ուղարկեց+,Ցասում, մեղադրանքներ և նեղություն+,Աղետ բերող հրեշտակների զորքեր+։
50 Նա ճանապարհ պատրաստեց իր բարկության համար+։Նրանց հոգիները չպահեց մահիցԵվ նրանց կյանքը մատնեց համաճարակին+։
51 Նա հարվածեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին+՝Նրանց որդեծնության զորության սկզբին՝ Քամի+ վրաններում։
52 Ապա իր ժողովրդին հանեց ինչպես ոչխարների+Եվ հոտի նման առաջնորդեց անապատում+։
53 Ապահով առաջնորդեց նրանց, և նրանք վախի մեջ չընկան+.Եվ ծովը ծածկեց նրանց թշնամիներին+։
54 Նա իր սուրբ վայրը բերեց նրանց+,Այս լեռնային շրջանը, որը նրա աջ ձեռքից էին ստացել+։
55 Նրանց պատճառով նա ազգերին դուրս քշեց+,Չափման լարով նրանց ժառանգություն բաժանեց+Եվ Իսրայելի ցեղերին իրենց տներում բնակեցրեց+։
56 Բայց նրանք սկսեցին փորձել Բարձրյալ Աստծուն և ապստամբել նրա դեմ+Ու նրա հիշեցումները չպահեցին+։
57 Հետ դարձան ու իրենց հայրերի պես դավաճանություն գործեցին+,Հետ դարձան լարն արձակած աղեղի պես+։
58 Վիրավորեցին նրան իրենց բարձր տեղերով+Եվ իրենց քանդակված կուռքերով նրա խանդը* շարժեցին+։
59 Աստված լսեց+ ու ցասումով լցվեց+Եվ խիստ արհամարհեց Իսրայելին+։
60 Նա լքեց Սելովի խորանը+,Այն վրանը, որտեղ ապրում էր մարդկանց մեջ+։
61 Իր զորությունը գերության տվեց+Եվ իր փառահեղությունը՝ ոսոխի ձեռքը+։
62 Իր ժողովրդին նա սրի մատնեց+Եվ խիստ բարկացավ իր ժառանգության վրա+։
63 Նրա երիտասարդներին կրակը լափեց,Եվ նրա կույսերի համար ամուսնության երգ չերգեցին+։
64 Նրա քահանաները սրով ընկան+,Եվ նրանց այրիները չողբացին+։
65 Այդ ժամանակ Եհովան արթնացավ, ասես քնից+,Ինչպես զորավոր մեկը, որ սթափվում է գինուց+։
66 Նա թիկունքից հարվածեց իր թշնամիներին+,Հավիտենական նախատինք տվեց նրանց+։
67 Մերժեց Հովսեփի վրանը+Եվ Եփրեմի ցեղին չընտրեց+,
68 Այլ Հուդայի ցեղն ընտրեց+՝Սիոն լեռը, որին նա սիրեց+։
69 Կառուցեց իր սրբարանը, ինչպես բարձունքները+,Ինչպես երկիրը, որը հաստատեց հավիտյան+։
70 Իր Դավիթ ծառային ընտրեց+,Նրան հոտերի փարախներից վերցրեց+։
71 Ծիծ տվող ոչխարների+ մոտիցՆա բերեց նրան, որ հովիվ լինի Հակոբի՝ իր ժողովրդի վրա+,Եվ Իսրայելի՝ իր ժառանգության վրա+։
72 Եվ նա իր սրտի անարատությամբ սկսեց հովվել+Ու իր հմուտ ձեռքերով առաջնորդել նրանց+։