Սաղմոս 79:1-13
Ասափի երգը։
79 Ո՛վ Աստված, ազգերը մտան քո ժառանգության մեջ+,Քո սուրբ տաճարը պղծեցին+Եվ Երուսաղեմը ավերակների կույտ դարձրին+։
2 Քո ծառաների դիակները որպես կերակուր տվեցին երկնքի թռչուններին+,Քեզ նվիրվածների մարմինը՝ երկրի գազաններին+։
3 Նրանց արյունը ջրի պես թափեցինԱմբողջ Երուսաղեմում, և չկար մեկը, որ թաղեր նրանց+։
4 Մեր հարևանների առաջ նախատինք դարձանք+,Մեր շուրջը եղողների համար՝ ծաղրուծանակ+։
5 Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա, պիտի բարկանաս։ Հավիտյա՞ն+։
Մինչև ե՞րբ պիտի քո զայրույթը կրակի պես բորբոքվի+։
6 Թափի՛ր ցասումդ ազգերի վրա, որոնք քեզ չեն ճանաչում+,Եվ թագավորությունների վրա, որոնք քո անունը չեն կանչում+,
7 Որովհետև նրանք կերան Հակոբին+Եվ նրա բնակավայրը ամայացրին+։
8 Մի՛ պատժիր մեզ մեր նախնիների անօրենությունների համար+։
Շտապի՛ր։ Թող քո ողորմությունը դիմավորի մեզ+,Որովհետև մենք խիստ հյուծված ենք+։
9 Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված+,Քո անվան փառքի համար+,Ազատի՛ր մեզ ու ների՛ր մեր մեղքերը քո անվան համար+։
10 Ինչո՞ւ ազգերն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»+։
Թող որ մեր աչքերը տեսնեն, թե ինչպես ազգերի մեջ հայտնի կդառնա+Քո ծառաների թափված արյան վրեժխնդրությունը+։
11 Թող գերության մեջ եղողի հառաչանքը քո առաջը գա+։
Քո բազկի մեծության համեմատ կենդանի՛ պահիր մահապարտներին+։
12 Յոթնապատիկ հատուցի՛ր մեր հարևաններին, իրենց ծոցը դիր+Այն նախատինքը, որով նրանք նախատեցին քեզ, ո՛վ Եհովա+։
13 Իսկ մենք, որ քո ժողովուրդն ենք և քո արոտի ոչխարները+,Պիտի մեր երախտագիտությունը հայտնենք քեզ հավիտյան,Սերնդից սերունդ քո փառքը պիտի հռչակենք+։