Սաղմոս 80:1-19

Նվագավարին։ Շուշաններ+։ Հիշեցում։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։ 80  Ո՜վ Իսրայելի Հովիվ, ակա՛նջ դիր+,Դու, որ առաջնորդում ես Հովսեփին ինչպես հոտի+։Դու, որ նստում ես քերովբեների վրա+, փայլատակի՛ր+։   Եփրեմի, Բենիամինի և Մանասեի առաջ արթնացրո՛ւ քո զորությունը+Եվ ե՛կ մեզ փրկելու+։   Ո՜վ Աստված, մեզ հե՛տ դարձրու+Եվ պայծառացրո՛ւ երեսդ, որ մենք փրկվենք+։   Ո՜վ Զորքերի Աստված Եհովա, մինչև ե՞րբ պիտի բորբոքվես քո ժողովրդի աղոթքների վրա+։   Արտասուքի հաց ես ուտեցնում+Եվ մեծ չափով արտասուք խմեցնում նրանց+։   Մեզ կռվի պատճառ ես դարձնում մեր հարևանների համար+,Եվ մեր թշնամիները իրենց ուզածի պես ծաղրում են մեզ+։   Ո՜վ Զորքերի Աստված, մեզ հե՛տ դարձրու+Եվ պայծառացրո՛ւ երեսդ, որ մենք փրկվենք+։   Եգիպտոսից դու որթատունկ բերեցիր+։Ազգերին քշեցիր, որ տնկես նրան+։   Նրա առաջ տեղ պատրաստեցիր+, որ արմատներ գցի և երկիրը լցնի+։ 10  Լեռները ծածկվեցին նրա ստվերով,Եվ Աստծու մայրիները՝ նրա ոստերով+։ 11  Նրա ոստերը տարածվեցին մինչև ծովը+,Եվ նրա շիվերը՝ մինչև Գետը*+։ 12  Ինչո՞ւ քանդեցիր նրա քարե պարիսպները+,Եվ ինչո՞ւ ճանապարհով բոլոր անցնողները պոկեցին նրա պտուղները+։ 13  Անտառի վարազը ավերում է այն+,Եվ դաշտերի բազմաքանակ անասունները ուտում են նրանից+։ 14  Ո՜վ Զորքերի Աստված, հե՛տ դարձիր, խնդրում եմ+։Նայի՛ր երկնքից, տե՛ս և հո՛գ տար այս որթատունկին+, 15  Այն ընձյուղին, որը քո աջ ձեռքը տնկեց+,Նայի՛ր այն որդուն, որին դու քեզ համար զորացրիր+։ 16  Նա այրվել է կրակով, կտրվել է+։Քո երեսի սաստումից նրանք ոչնչացել են+։ 17  Թող քո ձեռքը լինի քո աջ կողմում եղող մարդու վրա+,Մարդու որդու վրա, որին դու զորացրիր քեզ համար+, 18  Եվ մենք երես չենք թեքի քեզանից+։Կենդանի՛ պահիր մեզ, որպեսզի քո անունը կանչենք+։ 19  Ո՜վ Զորքերի Աստված Եհովա, մեզ հե՛տ դարձրու+։Պայծառացրո՛ւ երեսդ, որ մենք փրկվենք+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եփրատը։