Սաղմոս 86:1-17

Դավթի աղոթքը։ 86  Խոնարհեցրո՛ւ ականջդ, ո՜վ Եհովա։ Պատասխա՛ն տուր ինձ+,Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ+։   Պահպանի՛ր իմ հոգին, քանի որ ես նվիրված եմ քեզ+։Դո՛ւ ես իմ Աստվածը։ Փրկի՛ր քո ծառային, որը քեզ է ապավինում+։   Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՜վ Եհովա+,Քանի որ օրնիբուն ես քեզ եմ կանչում+։   Ուրախացրո՛ւ քո ծառայի հոգին+,Որովհետև, ո՛վ Եհովա, դեպի քեզ եմ իմ հոգին բարձրացնում+։   Ո՛վ Եհովա, դու բարի ես+ ու ներելու պատրաստ+,Եվ մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ+։   Ակա՛նջ դիր, ո՜վ Եհովա, իմ աղոթքին+Եվ ո՛ւշ դարձրու իմ աղաչանքների ձայնին+։   Իմ նեղության օրը ես քեզ կկանչեմ+,Որովհետև դու կպատասխանես ինձ+։   Քեզ նմանը չկա աստվածների մեջ, ո՛վ Եհովա+,Եվ ոչինչ չկա, որ նմանվի քո գործերին+։   Բոլոր ազգերը, որոնց դու ստեղծեցիր, կգան+Ու կխոնարհվեն քո առաջ, ո՛վ Եհովա+,Եվ փառք կտան քո անվանը+, 10  Որովհետև դու մեծ ես ու զարմանահրաշ գործեր ես անում+,Դո՛ւ ես Աստված, միայն դո՛ւ+։ 11  Սովորեցրո՛ւ ինձ, ո՛վ Եհովա, քո ճանապարհը+։Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ+։Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից+։ 12  Իմ ողջ սրտով գովերգում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա+,Ես կփառաբանեմ քո անունը հավիտյան, 13  Որովհետև մեծ է քո սիրառատ բարությունը իմ հանդեպ+,Եվ դու ազատեցիր իմ հոգին գերեզմանից*՝ նրա ամենախոր տեղից+։ 14  Ո՛վ Աստված, հանդուգն մարդիկ վեր են կացել ինձ վրա+,Բռնակալ մարդկանց ժողովը իմ հոգին է փնտրում+,Նրանք չեն տեսնում քեզ իրենց առաջ+։ 15  Բայց դու, ո՛վ Եհովա, ողորմած ու գթառատ Աստված ես+,Չես շտապում բարկանալ+ և լի ես սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ+։ 16  Դեպի ի՛նձ դարձիր և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։Տո՛ւր զորությունդ քո ծառային+Եվ փրկի՛ր քո աղախնի որդուն+։ 17  Իմ հանդեպ քո բարության մասին մի նշան ցույց տուր,Որպեսզի ինձ ատողները տեսնեն ու ամոթ զգան+,Որովհետև դու, ո՛վ Եհովա, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։