Սաղմոս 87:1-7
Կորխի որդիների սաղմոսը։ Երգ։
87 Նրա հիմքը սուրբ սարերում է+։
2 Եհովան Սիոնի+ դարպասներն ավելի է սիրում,Քան Հակոբի բոլոր վրանները+։
3 Փառավոր բաներ են խոսում քո մասին, ո՜վ ճշմարիտ Աստծու քաղաք+։ (Սելա)
4 Ինձ ճանաչողների թվում պիտի հիշատակեմ Ռախաբին*+ ու Բաբելոնին+.Փղշտացիների+ երկրի, Տյուրոսի, ինչպես նաև Քուշի* մասին պիտի ասվի.«Սա այնտեղ է ծնվել»+։
5 Եվ Սիոնի մասին պիտի ասվի.«Ամեն մեկը* նրանում է ծնվել»+։Բարձրյալն+ ինքը ամուր կհաստատի նրան+։
6 Եհովան ազգերին գրանցելիս կհայտարարի+.«Սա այնտեղ է ծնվել»+։ (Սելա)
7 Եվ երգիչները, ինչպես և շուրջպար բռնողները կասեն+.«Իմ բոլոր աղբյուրները քեզանում են»+։