Սաղմոս 95:1-11
95 Եկե՛ք ուրախությամբ կանչենք Եհովային+,Ցնծության բացականչություններ ուղղենք մեր փրկության Վեմին+։
2 Եկե՛ք շնորհակալություն հայտնելով նրա առջև գանք+,Սաղմոսներով ցնծության բացականչություններ ուղղենք նրան+,
3 Որովհետև Եհովան մեծ Աստված է+Եվ մեծ Թագավոր՝ բոլոր աստվածների վրա+։
4 Նրա ձեռքում են երկրի խորքերը+,Եվ նրանն են լեռների գագաթները+,
5 Նրանն է ծովը, որն ինքն է ստեղծել+,Եվ նրա ձեռքերն են արարել ցամաքը+։
6 Եկե՛ք երկրպագենք ու խոնարհվենք+,Եկե՛ք ծնկի գանք+ Եհովայի՝ մեզ Ստեղծողի առաջ+,
7 Որովհետև նա է մեր Աստվածը, իսկ մենք նրա արոտի ժողովուրդն ենք և նրա ձեռքի ոչխարները+։Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+,
8 Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես Մերիբայում+,Ինչպես Մասսայի* օրը անապատում+,
9 Երբ ձեր հայրերը փորձեցին ինձ+։Նրանք քննեցին ինձ ու տեսան իմ գործերը+։
10 Քառասուն տարի ես զզվեցի այս սերնդից+Ու ասացի.«Նրանք սրտով քմահաճ ժողովուրդ են+,Չճանաչեցին+ իմ ճանապարհները»։
11 Իմ բարկության մեջ ես երդվեցի+.«Նրանք չեն մտնելու իմ հանգստի վայրը»+։
Ծանոթագրություններ
^ Նշ. է «փորձություն»։