Սաղմոս 96:1-13
96 Նոր ե՛րգ երգեք Եհովային+,Գովերգե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+։
2 Գովերգե՛ք Եհովային, օրհնե՛ք նրա անունը+։Օրեցօր պատմե՛ք նրա տված փրկության բարի լուրը+։
3 Հռչակե՛ք նրա փառքը ազգերի մեջ+,Նրա զարմանահրաշ գործերը+՝ բոլոր ժողովուրդների մեջ,
4 Որովհետև Եհովան մեծ է+ և շատ գովաբանության արժանի։Նա ավելի ահազդու է, քան մյուս բոլոր աստվածները+։
5 Ժողովուրդների բոլոր աստվածները փուչ են+,Մինչդեռ Եհովան ստեղծել է երկինքը+։
6 Արժանապատվությունն ու շքեղությունը նրա առջև են+,Զորությունն ու գեղեցկությունը՝ նրա սրբարանում+։
7 Տվե՛ք Եհովային, ո՛վ ժողովուրդների ընտանիքներ+,Տվե՛ք Եհովային փառք և զորություն+։
8 Տվե՛ք Եհովային իր անվան փառքը+,Ընծա՛ բերեք ու նրա գավիթնե՛րը մտեք+։
9 Խոնարհվե՛ք Եհովայի առաջ սուրբ զարդարանքով+.Երկյուղե՛ք* նրանից, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+։
10 Ազգերի մեջ ասացե՛ք. «Եհովան թագավոր է դարձել+։Երկիրն ամուր հաստատված է, այն չի սասանվի+։Ժողովուրդների դատը նա ուղղամտությամբ կպաշտպանի»+։
11 Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա+։Թող ծովը և նրանում եղող բոլոր բաները որոտան+։
12 Թող դաշտն ու նրանում եղող ամեն բան հրճվեն+։Եվ այդժամ անտառի բոլոր ծառերը թող ուրախությունից ցնծան+ Եհովայի առաջ,
13 Որովհետև նա եկել է+.Եկել է երկիրը դատելու+։Նա երկիրը արդարությամբ պիտի դատի+Եվ ժողովուրդներին՝ հավատարմությամբ+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «սուր ցավերի մեջ եղեք»։