Տիտոս 1:1-16

1  Ես՝ Պողոսս, Աստծու ծառաս+ և Հիսուս Քրիստոսի առաքյալս+, որ Աստծու ընտրյալների+ նույն հավատն ունեմ և ճշգրիտ գիտելիքներ+ ճշմարտության+ մասին, որը ներդաշնակ է Աստծու հանդեպ նվիրվածությանը+՝  հիմնված հավիտենական կյանքի+ հույսի վրա, ինչը և Աստված, որը չի կարող ստել+, խոստացավ վաղեմի ժամանակներից առաջ+  և իր ժամանակին հայտնեց իր խոսքը քարոզչության միջոցով, որն էլ վստահվեց+ ինձ մեր Փրկչի՝ Աստծու հրամանով+,  գրում եմ Տիտոսին՝ մեր ընդհանուր հավատի մեջ իմ հարազատ զավակին+։ Թող անզուգական բարություն* դրսևորվի քո հանդեպ և խաղաղություն լինի քեզ Աստծուց՝ Հորից+, և մեր Փրկիչ+ Քրիստոս Հիսուսից։  Քեզ թողեցի Կրետեում+ այն բանի համար, որ թերությունները շտկես և ամեն քաղաքում երեցներ նշանակես+, ինչպես որ պատվիրեցի+,  եթե մարդը զերծ է մեղադրանքից+, մեկ կնոջ ամուսին է+, և նրա երեխաները հավատացյալ են, որոնք չեն մեղադրվում սանձարձակ ու անկառավարելի լինելու մեջ+։  Որպես Աստծու տնտես+՝ վերակացուն պետք է զերծ լինի մեղադրանքից+, չլինի ինքնահաճ+, բարկացկոտ+, հարբեցող+, հարվածող*+, շահամոլ+,  այլ լինի հյուրասեր+, առաքինություն* սիրող, ողջամիտ+, արդար, նվիրված+, ինքն իրեն տիրապետող+,  սովորեցնելու արվեստում ամուր բռնած լինի հավատարիմ խոսքը+, որպեսզի կարողանա թե՛ հորդորել առողջ ուսմունքով+ և թե՛ հանդիմանել+ դրան հակառակվողներին։ 10  Բազում անկառավարելի մարդիկ կան, դատարկախոսներ+ ու մարդկանց միտքը մոլորեցնողներ: Նրանք հատկապես այն մարդիկ են, ովքեր թլփատությանն են կողմնակից+։ 11  Հարկավոր է փակել այդպիսիների բերանը, որովհետև նրանք ընտանիքներ են քանդում+՝ իրենց անազնիվ շահի+ համար սովորեցնելով բաներ, որ չպետք է սովորեցնեն։ 12  Նրանցից մեկը՝ իրենց իսկ մարգարեն, ասել է. «Կրետացիները միշտ սուտ են խոսում, վտանգավոր+ գազաններ են ու պորտաբույծ որկրամոլներ»։ 13  Այս վկայությունը ճշմարիտ է։ Հենց այդ պատճառով էլ շարունակիր խստությամբ հանդիմանել նրանց+, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ+ 14  և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին+ ու այն մարդկանց պատվիրաններին+, ովքեր իրենք իրենց հեռացնում են ճշմարտությունից+։ 15  Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար+, մինչդեռ պիղծերի+ ու անհավատների+ համար ոչ մի բան մաքուր չէ. նրանց միտքն էլ, խիղճն+ էլ պղծված են։ 16  Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն+, սակայն իրենց գործերով ուրանում են նրան+, որովհետև նողկալի են ու անհնազանդ և պիտանի չեն+ որևէ բարի գործի համար։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը:
Տե՛ս 1Տմ 3։3-ի ծնթ.։
Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։