Փիլիմոն 1:1-25
1 Ես՝ Պողոսս, որ բանտարկյալ եմ+ հանուն Քրիստոս Հիսուսի, և Տիմոթեոս+ եղբայրը գրում ենք քեզ՝ մեր սիրելի համագործակցին+՝ Փիլիմոնին,
2 ինչպես նաև մեր քույր Ապպիային, մեր զինվորակից+ Արքիպոսին+ ու քո տան մեջ եղող ժողովին+։
3 Թող մեր Հոր՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը* և խաղաղությունը ձեզ հետ լինի+։
4 Միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն, երբ հիշում եմ քեզ իմ աղոթքներում+,
5 որովհետև շարունակ լսում եմ քո սիրո և հավատի մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ+։
6 Աղոթում եմ, որ քո հավատը+, որ կիսում ես ուրիշների հետ, մղի քեզ բարի գործերի, քանի որ դու գիտակցում ես, որ Քրիստոսի հետ միության մեջ լինելով՝ մենք ինքներս էլ շատ բարիք ենք ստացել։
7 Շատ ուրախացա և մխիթարվեցի քո ցուցաբերած սիրո համար+, որովհետև դու, եղբա՛յր, սրբերի սրտերը ջերմացրիր+։
8 Ու թեև որպես Քրիստոսի առաքյալ խոսելու մեծ ազատություն ունեմ՝ պատվիրելու+ քեզ անել այն, ինչ ճիշտ է,
9 այնուհանդերձ, սիրուց մղված+՝ հորդորում եմ քեզ ես՝ Պողոսս, որ տարիքս առած մարդ եմ, այո՛, այժմ նաև բանտարկյալ+ հանուն Քրիստոս Հիսուսի։
10 Հորդորում եմ քեզ իմ որդու+՝ Օնեսիմոսի+ համար, որի համար ես հոր+ պես դարձա բանտի կապանքների մեջ,
11 որը նախկինում պիտանի չէր քեզ, սակայն հիմա պիտանի է ինչպես քեզ, այնպես էլ ինձ+։
12 Նրան հետ եմ ուղարկում քեզ մոտ, այո՛, նրան, որ սրտիս մի մասն է+։
13 Կուզենայի նրան ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն+ նա շարունակեր ծառայել ինձ բանտի կապանքներում+, որ կրում եմ բարի լուրի համար։
14 Բայց չուզեցի ինչ-որ բան անել՝ առանց քո համաձայնության, որ քո բարի գործը ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժար կամքով+։
15 Թերևս նա ժամանակավորապես հեռացավ քեզանից, որպեսզի ընդմիշտ ունենաս նրան,
16 սակայն արդեն ոչ թե որպես ստրուկ+, այլ ավելին, քան ստրուկ+, որպես սիրելի եղբայր+, հատկապես սիրելի ինձ համար և որքա՜ն ավելի քեզ համար թե՛ որպես ստրուկ, թե՛ որպես քրիստոնյա եղբայր։
17 Ուստի եթե ինձ ընկեր+ ես համարում, գրկաբաց ընդունիր+ նրան, ինչպես որ ինձ կընդունեիր։
18 Իսկ եթե նա քո դեմ որևէ սխալ է գործել կամ քեզ ինչ-որ բան է պարտք, ինձ վրա հաշվիր։
19 Ես՝ Պողոսս, իմ ձեռքով եմ գրում+՝ ե՛ս կհատուցեմ։ Էլ չեմ ասում, որ, ամեն ինչից բացի, դու նույնիսկ քո անձն ես ինձ պարտական։
20 Այո՛, եղբա՛յրս, թույլ տուր, որ իբրև Տիրոջ հետևորդ քեզանից օգուտ ստանամ. ջերմացրո՛ւ սիրտս+ Քրիստոսում։
21 Վստահ լինելով, որ կհամաձայնվես՝ գրում եմ քեզ՝ գիտենալով, որ ասածներիցս նույնիսկ ավելին կանես+։
22 Միևնույն ժամանակ ինձ համար մնալու տեղ+ պատրաստիր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքների+ շնորհիվ ազատ կարձակվեմ+ ձեզ համար։
23 Քեզ բարևում է Եպաֆրասը+, որ Քրիստոս Հիսուսի համար բանտարկված է ինձ հետ։
24 Բարևում են նաև իմ համագործակիցները՝ Մարկոսը, Արիստարքոսը+, Դեմասը+ և Ղուկասը։
25 Թող որ Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար+։
[Ծանոթագրություն]
Ծանոթագրություններ
^ Տե՛ս բառարանը։