Փիլիպպեցիներ 2:1-30
2 Ուստի եթե կա քաջալերություն Քրիստոսում+, եթե կա սիրո մխիթարություն, իրար հանդեպ հոգատարության դրսևորում, գորովանք+ ու կարեկցանք,
2 ամբողջացրեք իմ ուրախությունը. միևնույն մտքի եղեք+, միևնույն սերն ունեցեք, միաբանված եղեք հոգով, մտքում միևնույն բանը խորհեք+,
3 ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից+ կամ սնապարծությունից+ դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք+,
4 ոչ միայն ձեր շահը փնտրեք+, այլ նաև ուրիշներինը+։
5 Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոս Հիսուսն ուներ+,
6 որը, թեև Աստծու կերպարանքն ուներ+, չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու մասին+,
7 այլ զրկեց իրեն ամեն ինչից, ծառայի կերպարանք ընդունեց+ և դարձավ մարդկանց նման+։
8 Դեռ ավելին, լինելով մարդու կերպարանքում+՝ նա խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ+, այն էլ մահ տանջանքի ցցի վրա+։
9 Եվ հենց այդ պատճառով Աստված առավել բարձր դիրքի+ արժանացրեց նրան և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից+,
10 որպեսզի Հիսուսի անվան առաջ բոլորը ծնկի գան՝ թե՛ երկնքում լինողները, թե՛ երկրի վրա լինողները և թե՛ գետնի տակ լինողները+,
11 և ամեն լեզու հայտնապես ընդունի+, որ Հիսուս Քրիստոսը Տեր է+ Հոր՝ Աստծու փառքի համար+։
12 Ուստի, սիրելինե՛րս, ինչպես որ միշտ հնազանդվել եք+ ոչ միայն իմ ներկայության ժամանակ, այլև ավելի մեծ պատրաստակամությամբ հիմա՝ իմ բացակայության ժամանակ, շարունակեք ձգտել վախով+ ու դողով հասնելու ձեր փրկությանը,
13 որովհետև Աստված հանուն այն բանի, ինչ հաճելի է իրեն, գործում է ձեր մեջ+, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք+։
14 Շարունակեք ամեն ինչ անել առանց տրտունջի+ և վիճաբանության+,
15 որ անարատ+ ու անմեղ լինեք, Աստծու երեխաներ+՝ առանց արատի, այս ծռված և ապականված սերնդի մեջ+, որոնցում փայլում եք ինչպես լուսատուներ աշխարհում+՝
16 ամուր բռնելով կյանքի խոսքը+, որպեսզի Քրիստոսի օրը+ ես ցնծալու պատճառ ունենամ, որ զուր տեղը չեմ վազել կամ զուր տեղը չեմ տքնաջան աշխատել+։
17 Բայցևայնպես, նույնիսկ եթե ես իմ անձը մատուցում եմ այնպես, ինչպես որ ըմպելիքի ընծան+ է թափվում ծառայության զոհի+ վրա, դեպի որը առաջնորդել է ձեզ հավատը+, ես ուրախ եմ և հրճվում եմ+ ձեր բոլորի հետ։
18 Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք և հրճվեք ինձ հետ+։
19 Ես հույս ունեմ, որ եթե Տեր Հիսուսի կամքով է, շուտով ձեզ մոտ կուղարկեմ Տիմոթեոսին, որ երբ տեղեկանամ ձեր մասին, հոգիս ուրախանա+,
20 քանի որ, նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի+ ձեր մասին։
21 Մնացած բոլորը իրենց սեփական շահն են փնտրում+ և ոչ թե Քրիստոս Հիսուսինը։
22 Սակայն դուք գիտեք, որ նա փաստեց իր արժանի լինելը, որ ինչպես երեխան+ իր հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ ծառայեց բարի լուրի տարածման համար։
23 Ուստի երբ տեսնեմ, թե ինձ հետ ինչ է լինելու, հույս ունեմ, որ հենց նրան կուղարկեմ ձեզ մոտ։
24 Բայց վստահ եմ Տիրոջով, որ շուտով ես էլ անձամբ կգամ+։
25 Սակայն անհրաժեշտ եմ համարում ձեզ մոտ ուղարկել Եպաֆրոդիտոսին+՝ իմ եղբորը, համագործակցին+ և զինվորակցին+, որին դուք ուղարկել եք՝ իմ կարիքների համար ծառայելու,
26 քանի որ նա փափագում է տեսնել բոլորիդ և խիստ ընկճված է, որովհետև դուք լսել եք, որ նա հիվանդացել էր։
27 Եվ իսկապես, նա հիվանդացել էր մահամերձ լինելու աստիճան, բայց Աստված ողորմեց+ նրան, իրականում ոչ միայն նրան, այլև ինձ, որ տրտմությանս վրա տրտմություն չավելանա։
28 Ուստի շտապ ուղարկում եմ, որ նրան տեսնելով՝ կրկին ուրախանաք, և տրտմությունս փոքր-ինչ փարատվի։
29 Ուրեմն ձեր սովորության պես՝ ամենայն ուրախությամբ ընդունեք նրան+ Տիրոջով և այսպիսի մարդկանց թանկ համարեք+,
30 որովհետև հանուն Տիրոջ գործի նա քիչ էր մնում մահանար՝ իր հոգին վտանգի ենթարկելով+, որպեսզի ամբողջովին լրացնի ձեր բացակայությունը և ձեր փոխարեն՝ ինքը ծառայություն մատուցի ինձ+։