Փիլիպպեցիներ 3:1-21
3 Ուրեմն, եղբայրնե՛րս, շարունակեք ուրախանալ Տիրոջով+։ Միևնույն բաները ձեզ գրելը դժվար չէ ինձ համար, բայց ապահովություն է ձեզ համար։
2 Զգուշացեք շներից+, զգուշացեք վնաս հասցնողներից, զգուշացեք նրանցից, ովքեր խեղում են մարմինը+։
3 Մենք ենք, որ իսկապես թլփատված ենք+, որ սուրբ ծառայություն ենք մատուցում Աստծու ոգով+ և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով+, ու մեր վստահությունը մարմնի վրա չէ+,
4 թեպետ բոլորից ավելի ես ունեմ հիմքեր վստահություն ունենալու նաև մարմնի վրա+։
Եթե կա մեկը, որ մտածում է, թե մարմնի վրա վստահություն ունենալու հիմքեր ունի, ապա առավել ևս ես ունեմ.
5 ութերորդ օրը թլփատված+, Իսրայելի ազգատոհմից, Բենիամինի ցեղից+, եբրայեցի՝ ծնված եբրայեցի ծնողներից+, օրենքի տեսանկյունից՝ փարիսեցի+,
6 նախանձախնդրության տեսանկյունից՝ ժողովը հալածող+, օրենքից եկող արդարության տեսանկյունից՝ մեկը, որ փաստել է իր անարատությունը։
7 Բայց այն բաները, որ շահ էին ինձ համար, ես կորուստ համարեցի հանուն Քրիստոսի+։
8 Այդ պատճառով էլ ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքների գերազանց արժեքի+։ Հանուն նրա ես կորցրի ամեն ինչ և դրանք աղբ եմ համարում+, որ կարողանամ շահել Քրիստոսին
9 և նրա հետ միության մեջ գտնվել՝ ունենալով ոչ թե իմ արդարությունը, որն օրենքից է+, այլ այն արդարությունը, որը գալիս է Քրիստոսի հանդեպ հավատից+, Աստծուց սկիզբ առնող արդարությունը՝ հիմնված հավատի վրա+,
10 որ ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը+ և նրա չարչարանքներին մասնակից լինելը+՝ իմ անձը ենթարկելով այնպիսի մահվան, ինչպիսի մահով որ նա մահացավ+,
11 որ տեսնեմ, թե արդյոք հնարավոր կլինի՞ հասնել մահացածների վաղ հարությանը+։
12 Ես ոչ թե արդեն ստացել եմ մրցանակը կամ արդեն կատարյալ եմ դարձել+, այլ ձգտում եմ+ տեսնել, թե արդյոք հնարավոր կլինի՞ ձեռք բերել+ այն, ինչի համար Քրիստոս Հիսուսը ընտրեց+ ինձ։
13 Եղբայրնե՛ր, ես չեմ համարում, որ այն արդեն ձեռք եմ բերել, բայց մի բան կասեմ. մոռանալով հետևում եղած բաները+ և ձգտելով դեպի առջևում եղածները+՝
14 ես հետամուտ եմ լինում նպատակին+՝ վերին կոչման+ մրցանակին+, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով։
15 Ուրեմն մենք, որ հասուն ենք+, եկեք այս մտածելակերպն+ ունենանք, և եթե որևէ հարցում դուք այլ կերպ եք մտածում, Աստված կբացահայտի ձեզ համար ճիշտ մտածելակերպը։
16 Ամեն դեպքում, որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք նույն այդ սահմանված կարգի+ համաձայն վարվել։
17 Միասնաբար ընդօրինակեք ինձ+, եղբայրնե՛ր, և նայեք նրանց, ովքեր քայլում են այն օրինակի համեմատ, որը մենք թողեցինք ձեզ+,
18 որովհետև շատ են այն անհատները, որոնց մասին ես հաճախ եմ հիշատակել, բայց հիմա նրանց մասին հիշատակում եմ նաև լացով, որոնք քայլում են իբրև Քրիստոսի տանջանքի ցցի թշնամիներ+:
19 Նրանց վերջը կործանումն է+, նրանց աստվածն իրենց փորն է+, նրանք հպարտանում են ամոթալի բաներով+ և երկրավոր բաների մասին են մտածում+։
20 Իսկ մեր քաղաքացիությունը+ երկնքում է+, որտեղից էլ փափագով սպասում ենք+ փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին+,
21 որը զորություն+ ունի ամեն ինչ հպատակեցնելու+ իրեն։ Այդ զորության միջոցով նա կփոխակերպի մեր նվաստ մարմինը+, որպեսզի նրա փառավոր մարմնի+ կերպարանքն ունենանք։