Օսեե 1:1-11
1 Ահա Եհովայի խոսքը+, որ եղավ Բեերիի որդի Օսեեին+ Հուդայի թագավորներ Օզիայի+, Հովաթամի+, Աքազի+ ու Եզեկիայի+ օրերում+ և Իսրայելի թագավոր՝ Հովասի+ որդի Հերոբովամի+ օրերում։
2 Եհովան սկսեց իր խոսքը հայտնել Օսեեի միջոցով, և Եհովան ասաց Օսեեին. «Գնա+ և քեզ համար մի կին առ, որը պոռնկությամբ կզբաղվի, և նրա պոռնկության արդյունքում երեխաներ կունենաս, որովհետև այս երկիրը պոռնկություն գործելով հեռացել է Եհովային հետևելուց»+։
3 Նա էլ գնաց ու առավ Գոմերին՝ Դաբելայիմի աղջկան, որը հղիացավ և նրա համար որդի ծնեց+։
4 Եհովան ասաց նրան. «Նրա անունը Հեզրայել+ դիր, որովհետև մի քիչ ժամանակ ևս, և ես Հեուի տունը պատասխանատվության պիտի կանչեմ Հեզրայելում թափված արյան համար+ և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը+։
5 Այդ օրը ես կկոտրեմ Իսրայելի աղեղը+ Հեզրայելի հարթավայրում»։
6 Գոմերը դարձյալ հղիացավ ու մի աղջիկ ծնեց։ Այդ ժամանակ Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լո-Րուհամա*+ դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու+ Իսրայելի տունը և քշելու եմ նրան+։
7 Բայց Հուդայի տունը ողորմելու եմ+ և նրան իրենց Աստված Եհովայով եմ փրկելու+. նրանց չեմ փրկելու աղեղով, սրով ու պատերազմով, ձիերով ու ձիավորներով»+։
8 Երբ Գոմերը կաթից կտրեց Լո-Րուհամային, նորից հղիացավ ու մի որդի ծնեց։
9 Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լո-Ամմի* դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես ձեր Աստվածը չեմ։
10 Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ պիտի լինի, որը հնարավոր չէ չափել կամ հաշվել+։ Այն վայրում, որտեղ նրանց ասվեց՝ «դուք իմ ժողովուրդը չեք»+, այնտեղ կասեն նրանց՝ «կենդանի Աստծու որդիներ»+։
11 Հուդայի որդիները և Իսրայելի որդիները միասին կհավաքվեն+, իրենց վրա մի գլուխ կկարգեն և դուրս կգան այդ երկրից+, քանի որ մեծ է լինելու Հեզրայելի օրը»+։