Օսեե 14:1-9
14 «Վերադարձի՛ր, ո՛վ Իսրայել, դեպի քո Աստված Եհովան+, քանի որ դու սայթաքեցիր քո մեղքի պատճառով+։
2 Վերադարձե՛ք դեպի Եհովան զղջման խոսքերով+։ Բոլորդ ասացե՛ք նրան. «Ներիր մեր մեղքերը+, ընդունիր այն, ինչը բարի է, և մենք էլ մեր շուրթերի պտուղը* կմատուցենք+։
3 Ասորեստանը մեզ չի փրկի+։ Ձիեր չենք հեծնի+ և մեր ձեռքի գործերին այլևս չենք ասի՝ «ո՛վ մեր Աստված», որովհետև միայն դու ես ողորմություն ցույց տալիս որբին*»+։
4 Նրանց անհավատարմությունը ես կբուժեմ+, իմ հոժար կամքով կսիրեմ նրանց+, որովհետև իմ բարկությունը հետ է դարձել նրանից+։
5 Իսրայելի համար ես ցողի պես կլինեմ+։ Նա շուշանի պես պիտի ծաղկի, Լիբանանի ծառի պես իր արմատները պիտի գցի։
6 Նրա ոստերը պիտի տարածվեն, նրա արժանապատվությունը ձիթենու արժանապատվության պես պիտի լինի+, և նրա անուշահոտությունը՝ Լիբանանի ծառի անուշահոտության պես։
7 Նրանք դարձյալ նրա ստվերի տակ կբնակվեն+։ Նրանք ցորեն կաճեցնեն և որթատունկի պես կբողբոջեն+։ Նրա մասին կհիշատակեն, ինչպես Լիբանանի գինու մասին։
8 Եփրեմը կասի. «Էլ ի՞նչ գործ ունեմ կուռքերի հետ»+։
Ես ինքս կպատասխանեմ ու հոգ կտանեմ նրա մասին+։ Ես ասես սաղարթախիտ գիհի+ լինեմ, և դու ինձ մոտ պտուղներ կգտնես»։
9 Ո՞վ է իմաստուն, որ հասկանա այս բաները+, և ո՞վ է խոհեմ, որ իմանա+։ Եհովայի ճանապարհներն ուղիղ են+, արդարները կքայլեն դրանցով+, իսկ օրինազանցները կսայթաքեն այդ ճանապարհների վրա+։