Օսեե 5:1-15
5 «Լսեցե՛ք սա, ո՛վ քահանաներ+, ուշադրությո՛ւն դարձրու, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դիր, ո՛վ թագավորի տուն+։ Ձեր դեմ դատաստան կա, որովհետև դուք որոգայթ+ եք դարձել Մասփայի համար և տարածված ցանց՝ Թաբորի+ վրա։
2 Հավատուրացները մորթելու մեջ խորասույզ են եղել+, թեև զգուշացրել եմ նրանց բոլորին+։
3 Ես անձամբ ճանաչում եմ Եփրեմին+, և Իսրայելը ինձնից ծածկված չէ+։ Ո՛վ Եփրեմ, դու սանձարձակորեն ես վարվում կանանց հետ+։ Իսրայելը պղծել է իրեն+։
4 Նրանց գործերը թույլ չեն տալիս հետ դառնալ իրենց Աստծու մոտ+, քանի որ նրանց մեջ պոռնկության ոգի կա+, և նրանք Եհովային չեն ընդունում+։
5 Իսրայելի հպարտությունը իր դեմ է վկայում+։ Իսրայելն ու Եփրեմը սայթաքեցին իրենց մեղքի պատճառով+։ Հուդան էլ սայթաքեց նրանց հետ+։
6 Իրենց հոտերով ու նախիրներով նրանք գնացին Եհովային փնտրելու, բայց չգտան+. նա հետ էր քաշվել նրանցից։
7 Եհովայի հետ նրանք անհավատարմորեն վարվեցին+. օտար որդիներ ունեցան+։ Իսկ հիմա մեկ ամսվա մեջ նրանց կխժռեն իրենց ունեցվածքի հետ միասին+։
8 Եղջյուր փչեք+ Գաբաայում+ և փող հնչեցրեք Ռամայում։ Մարտական կոչ արձակեք Բեթ-Ավանում+։ Քո հետևից, ո՛վ Բենիամին+։
9 Ո՛վ Եփրեմ, դու զարհուրելի տեսարան կդառնաս հանդիմանության օրը+։ Իսրայելի ցեղերին ես ճշմարտությունը հայտնեցի, թե ինչ պիտի պատահի նրանց+։
10 Հուդայի իշխանները սահմաններ փոխողների պես են դարձել+։ Իմ բարկությունը ջրի պես նրանց վրա պիտի թափեմ։
11 Եփրեմն ընկճված է, արդարացիորեն փշրված է+, որովհետև ինքնավստահ գնաց իր հակառակորդի հետևից+։
12 Եփրեմի համար ես ցեցի+ պես եղա և Հուդայի տան համար՝ փտության պես։
13 Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր խոցերը+։ Եփրեմը գնաց Ասորեստան+ և պատգամաբերներ ուղարկեց մեծ թագավորի մոտ+։ Բայց նա չկարողացավ ձեզ առողջացնել+ և ձեր խոցերը բուժել+։
14 Եփրեմի համար ես առյուծի պես կլինեմ+ և Հուդայի տան համար՝ զորեղ առյուծի պես։ Ե՛ս, ե՛ս պիտի պատառեմ, ես կգնամ ու կտանեմ, և ազատող չի լինի+։
15 Կգնամ, հետ կդառնամ իմ տեղը, մինչև որ նրանք կրեն իրենց մեղքի պատիժը+։ Եվ նրանք իմ երեսը պիտի փնտրեն+։ Երբ սաստիկ նեղության մեջ լինեն+, ինձ կփնտրեն»+։