Օսեե 6:1-11

6  «Եկեք հետ դառնանք Եհովայի մոտ+, որովհետև նա պատառեց+, նա էլ կբուժի մեզ+, նա հարվածեց, նա էլ կկապի մեր վերքերը+։  Երկու օր հետո նա կկենդանացնի մեզ+, երրորդ օրը մեզ կկանգնեցնի, և մենք կապրենք նրա առաջ+։  Մենք կճանաչենք Եհովային, կձգտենք նրան ավելի լավ ճանաչել+։ Նա կհայտնվի, ինչպես լուսաբացը+, անպայման կհայտնվի+։ Նա մեզ մոտ կգա հեղեղի պես+, գարնանային անձրևի պես, որը հագեցնում է երկիրը»+։  «Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ։ Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա+, երբ ձեր սիրառատ բարությունը առավոտվա ամպերի պես է և շուտ անհետացող ցողի պես։  Այդ պատճառով նրանց պիտի կտրեմ մարգարեների միջոցով+ և պիտի սպանեմ իմ բերանի խոսքերով+։ Քո դեմ ուղղված իմ դատաստանները շողացող լույսի պիտի նմանվեն+,  որովհետև ինձ սիրառատ բարությունն է հաճելի+, ոչ թե զոհերը+, Աստծու մասին գիտելիքները, ոչ թե ողջակեզները+։  Բայց նրանք հողեղեն մարդու նման զանց արեցին ուխտը+, անհավատարմությամբ վարվեցին ինձ հետ+։  Գաղաադը+ չարիք գործողների քաղաք է, նրանք արյունոտ հետքեր են թողնում+։  Քահանաների խումբը նման է դարան մտած ավազակախմբի+։ Նրանք սպանություն են գործում Սյուքեմի+ ճանապարհին, որովհետև ամեն օր պիղծ գործեր են անում+։ 10  Իսրայելի տանը ես սարսափելի բան տեսա+։ Այնտեղ է Եփրեմի պոռնկությունը+։ Իսրայելը պղծել է իրեն+։ 11  Իսկ քեզ համար, ո՛վ Հուդա, հունձ է պատրաստված, որը կլինի, երբ իմ ժողովրդի գերիներին հետ բերեմ»+։

Ծանոթագրություններ