Օսեե 7:1-16

7  «Ամեն անգամ, երբ պիտի բուժեմ Իսրայելին+, բացահայտվում են Եփրեմի հանցանքն+ ու Սամարիայի չար գործերը+։ Նրանք խաբեությամբ են զբաղվում+, գողերը տուն են ներխուժում, և ավազակախմբերը հարձակումներ են գործում փողոցներում+։  Նրանք չեն մտածում+, որ ես պիտի հիշեմ իրենց բոլոր չարիքները+։ Հիմա նրանց գործերը պաշարել են իրենց+։ Դրանք իմ երեսի առաջ են+։  Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին և իրենց խաբեությամբ՝ իշխաններին+։  Նրանք բոլորը շնացողներ են+, նման են հացթուխի վառած հնոցի, որը խմորը հունցելուց հետո դադարեցնում է կրակը խառնելը, մինչև որ խմորը բարձրանա։  Մեր թագավորի օրը իշխանները հիվանդացրին իրենց+, և գինու պատճառով բարկություն կա+։ Նա իր ձեռքը ծաղր անողներին մեկնեց։  Նրանց սրտերը վառվում են իրենց մեջ+, ասես հնոցին մոտեցրած լինեն+։ Ամբողջ գիշեր քնած է նրանց հացթուխը, իսկ առավոտվա կողմ հնոցի մեջ բորբոքված կրակ է վառվում+։  Նրանք բոլորը հնոցի պես տաքանում են և լափում իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են+, նրանցից ոչ մեկը ինձ չի կանչում+։  Եփրեմը ժողովուրդների հետ է խառնվել+։ Եփրեմը շուռ չտված կլոր հաց է դարձել+։  Օտարները կերան նրա զորությունը+, բայց նա չիմացավ+։ Ալևորություն իջավ նրա վրա, բայց նա չիմացավ։ 10  Իսրայելի հպարտությունը իր դեմ է վկայում+, նրանք հետ չեն դառնում իրենց Աստված Եհովայի մոտ+ և չեն փնտրում նրան+։ 11  Եփրեմը աղավնու+ պես միամիտ է դարձել, անխոհեմ*+. նրանք Եգիպտոսին են կանչում+, Ասորեստան են գնում+։ 12  Ուր էլ որ գնան, իմ ցանցը նրանց վրա կտարածեմ+, ցած կբերեմ երկնքի թռչունների պես+։ Կպատժեմ նրանց, ինչպես որ ասել եմ նրանց ժողովին+։ 13  Վա՜յ նրանց+, որովհետև փախան ինձանից+։ Նրանք կկործանվեն, քանի որ իմ դեմ անօրենություն գործեցին։ Թեև ես սկսեցի փրկագնել նրանց+, բայց նրանք իմ մասին սուտ խոսեցին+։ 14  Իրենց սրտով ինձ օգնության չկանչեցին+, թեպետ ողբում էին իրենց անկողինների վրա։ Իրենց ցորենի ու քաղցր գինու համար պարապ ժամանակ անցկացրին+ և դուրս եկան իմ դեմ+։ 15  Ես խրատեցի նրանց+, զորացրի նրանց բազուկները+, բայց նրանք իմ դեմ չարիք խորհեցին+։ 16  Նրանք հետ դարձան, բայց ոչ դեպի բարձրը*+։ Նրանք դարձան լարն արձակած աղեղի պես+։ Նրանց իշխանները իրենց լեզվով ասված դատապարտության պատճառով սրով պիտի ընկնեն+։ Սրա համար նրանց վրա պիտի ծիծաղեն Եգիպտոսի երկրում»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «առանց սրտի» կամ «բարի մղումներից զուրկ»։
Բռց.՝ «ոչ դեպի վեր», այսինքն՝ ոչ դեպի բարձրակարգ երկրպագ-ը։