Օսեե 8:1-14
8 «Եղջերափո՛ղ հնչեցրեք+։ Թշնամին արծվի+ պես հարձակվում է Եհովայի տան վրա, որովհետև նրանք զանց արին իմ ուխտը+ և իմ օրենքի դեմ անօրենություն գործեցին+։
2 Նրանք կանչում են ինձ. «Ո՛վ իմ Աստված, ես՝ Իսրայելս, ճանաչում եմ քեզ»+։
3 Իսրայելը մերժել է բարին+։ Թող թշնամին հետապնդի նրան+։
4 Նրանք թագավորներ են դրել+, բայց առանց ինձ, իշխաններ են դրել, բայց առանց իմ հավանության։ Իրենց արծաթով ու ոսկով իրենց համար կուռքեր են շինել+, որպեսզի բնաջինջ լինեն+։
5 Քո հորթը մերժվել է+, ո՛վ Սամարիա։ Իմ բարկությունը բորբոքվել է նրանց դեմ+։ Դեռ ինչքա՞ն ժամանակ չեն կարողանալու մաքրվել այս հանցանքից+։
6 Այդ հորթը Իսրայելից է+։ Արհեստավորն է շինել այն+, և այն Աստված չէ, որովհետև Սամարիայի հորթը փշուր-փշուր է լինելու+։
7 Քանի որ քամի սերմեցին, մրրիկ պիտի հնձեն+։ Ցորենի գլխին հասկ չկա+, այն ալյուր չի տալիս+։ Եվ եթե տա էլ, օտարները կուտեն+։
8 Իսրայելը կուլ պիտի գնա+։ Նրանք ազգերի մեջ կլինեն+, ինչպես մի անոթ, որը ոչ մի բանի պիտանի չէ+։
9 Նրանք գնացին Ասորեստան+, ինչպես հոտից առանձնացած զեբր+։ Եփրեմը սիրեկաններ է վարձել+։
10 Թեև վարձում են ազգերի միջից+, բայց ես հիմա հավաքելու եմ նրանց, և նրանք մի որոշ ժամանակ կտանջվեն+ թագավորի և իշխանների բեռից։
11 Եփրեմը շատացրեց զոհասեղանները, որ մեղք գործի+։ Նա զոհասեղաններ ունեցավ, որ մեղք գործի+։
12 Ես նրա համար բազում բաներ գրեցի իմ օրենքից+, սակայն դրանք օտար համարվեցին+։
13 Իբրև նվիրաբերության զոհեր նրանք ինձ միս էին զոհաբերում+ և ուտում էին այն, ինչը հաճելի չէր Եհովային+։ Հիմա նա հիշելու է նրանց հանցանքը և հաշիվ է պահանջելու նրանց մեղքերի համար+։ Նրանք հետ դարձան Եգիպտոս+։
14 Իսրայելը մոռացավ իր Ստեղծչին+ և սկսեց տաճարներ կառուցել+, իսկ Հուդան շատացրեց բերդաքաղաքների թիվը+։ Ուստի ես կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և այն կխժռի նրանց պալատները»+։