1 Թագավորներ 14:1-31
14 Այդ ժամանակ Հերոբովամի որդի Աբիան հիվանդացավ+։
2 Ուստի Հերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր+, որ չիմանան, թե դու Հերոբովամի կինն ես, և գնա Սելով։ Այնտեղ է Աքիա+ մարգարեն։ Նա էր ինձ ասել, որ ես թագավոր պիտի լինեմ այս ժողովրդի վրա+։
3 Քեզ հետ վերցրու տասը հաց+, բլիթներ, մի սափոր+ մեղր ու գնա նրա մոտ+։ Նա քեզ կասի, թե ինչ է պատահելու տղային»+։
4 Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով+ ու եկավ Աքիայի տուն։ Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև ծերությունից կորցրել էր տեսողությունը+։
5 Եհովան ասաց Աքիային. «Հերոբովամի կինը գալիս է քեզանից հարցնելու իր որդու մասին, որովհետև նա հիվանդ է։ Նրան այսպես ու այնպես կասես։ Երբ նա գա, իրեն օտար է ձևացնելու»+։
6 Եվ երբ Աքիան մուտքի մոտ լսեց նրա ոտնաձայները, ասաց. «Մտի՛ր, Հերոբովամի՛ կին+։ Ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում։ Ես ուղարկվել եմ, որ քեզ չարաբաստիկ լուր հաղորդեմ։
7 Գնա ու ասա Հերոբովամին. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես բարձրացրի քեզ ժողովրդի միջից, որպեսզի իմ Իսրայել ժողովրդի վրա առաջնորդ դնեմ+,
8 թագավորությունը խլեցի+ Դավթի տնից ու քեզ տվեցի, սակայն դու չեղար իմ ծառա Դավթի նման, որը պահեց իմ պատվիրաններն ու ամբողջ սրտով հետևեց ինձ՝ անելով միայն այն, ինչը ճիշտ է իմ աչքում+։
9 Դու ավելի շատ չարություն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. գնացիր ու քեզ համար ուրիշ աստված+ և ձուլածո քանդակներ+ պատրաստեցիր, որպեսզի ինձ վիրավորես+, և ինձ քո թիկունքի հետևը գցեցիր+։
10 Դրա համար էլ ես Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ և Հերոբովամից պիտի բնաջնջեմ բոլոր արուներին*+, Իսրայելի մեջ եղող նույնիսկ ամենաաննշան մարդուն+։ Պիտի ավլեմ Հերոբովամի տան հետևից+, ինչպես որ գոմաղբն են ավլում, մինչև որ էլ ոչինչ չմնա+։
11 Հերոբովամից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան+, ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի ուտեն նրան+, որովհետև Եհովան է ասել»»։
12 Իսկ դու վեր կաց գնա քո տուն։ Երբ ոտքերդ քաղաք մտնեն, երեխան կմահանա։
13 Ամբողջ Իսրայելը նրա համար սուգ կանի+ ու կթաղի նրան, որովհետև նա միակը կլինի Հերոբովամից, որ կմտնի գերեզման, քանի որ Իսրայելի Աստված Եհովան Հերոբովամի տնից միայն նրա մեջ է մի բարի բան գտել+։
14 Եհովան իր համար Իսրայելի վրա մի թագավոր+ պիտի հանի, որն այդ օրը բնաջինջ կանի Հերոբովամի տունը, և ի՞նչ, եթե նա հենց հիմա անի+։
15 Եհովան կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ երերացող եղեգի+։ Նա արմատախիլ+ կանի Իսրայելին այս լավ երկրից+, որը տվել էր նրանց նախահայրերին, ու կցրի+ նրանց Գետի+ այն կողմը, որովհետև իրենց համար սուրբ ձողեր+ շինեցին ու դրանով վիրավորեցին+ Եհովային։
16 Նա կթողնի+ Իսրայելին Հերոբովամի գործած մեղքերի համար, որոնք նա Իսրայելին էլ գործել տվեց»+։
17 Հերոբովամի կինը վեր կացավ գնաց իր ճանապարհով ու եկավ Թերսա+։ Հազիվ էր նա տան շեմից ներս մտել, երբ տղան մահացավ։
18 Նրան թաղեցին, և ամբողջ Իսրայելը սուգ արեց նրա համար, ինչպես որ Եհովան ասել էր իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։
19 Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ինչպես պատերազմեց+ և ինչպես թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։
20 Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի և ննջեց իր նախահայրերի հետ+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել իր որդի Նադաբը+։
21 Հուդայում թագավոր եղավ Սողոմոնի որդի Ռոբովամը+։ Նա քառասունմեկ տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում, այն քաղաքում+, որը Եհովան ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերի միջից+, որպեսզի իր անունը դնի այնտեղ+։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա, և նա ամմոնացի էր+։
22 Հուդան չարիք գործեց Եհովայի աչքում+ և նրա խանդը* ավելի շարժեց+, քան նրանց բոլոր նախահայրերն իրենց գործած մեղքերով+։
23 Նրանք նույնպես բարձունքներ+, սուրբ սյուներ+ ու սուրբ ձողեր+ շինեցին ամեն բարձր բլրի վրա+ և ամեն սաղարթախիտ ծառի տակ+։
24 Երկրում նույնիսկ տաճարային պոռնիկներ*+ կային։ Ժողովուրդը այն ազգերի գարշելի գործերն էր անում, որոնց Եհովան քշել էր Իսրայելի որդիների առաջից+։
25 Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ+ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա։
26 Նա վերցրեց Եհովայի տան ու թագավորի տան գանձերը+. ամենը վերցրեց+։ Սողոմոնի պատրաստած բոլոր ոսկե վահաններն+ էլ վերցրեց։
27 Դրանց փոխարեն՝ Ռոբովամ թագավորը պղնձե վահաններ պատրաստեց և սուրհանդակների+ գլխավորների պահպանության տակ դրեց, որոնք թագավորի տան մուտքն էին հսկում+։
28 Երբ թագավորը մտնում էր Եհովայի տուն, սուրհանդակները իրենց ձեռքն էին վերցնում այդ վահանները, իսկ հետո հետ էին բերում պահապանների սենյակը+։
29 Ռոբովամի մնացած գործերի և նրա արած բոլոր բաների մասին գրված է Հուդայի թագավորների տարեգրության գրքում+։
30 Ռոբովամն ու Հերոբովամը մշտապես պատերազմի մեջ էին իրար հետ+։
31 Ի վերջո, Ռոբովամը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում+։ Նրա մոր անունն էր Նաամա, և նա ամմոնացի էր+։ Ռոբովամի փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Աբիամը+։