1 Թագավորներ 21:1-29

21  Որոշ ժամանակ անց այս բանը պատահեց. հեզրայելացի Նաբովթը մի խաղողի այգի ուներ Հեզրայելում+՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի կողքին։  Աքաաբն ասաց Նաբովթին. «Տո՛ւր+ ինձ քո այգին+, որ ինձ համար բանջարանոց+ դարձնեմ, քանի որ տանս կողքին է։ Փոխարենը՝ ես ավելի լավ այգի կտամ քեզ։ Կամ եթե հաճելի է քո աչքին+, դրա գինը փողով կվճարեմ»։  Սակայն Նաբովթն ասաց Աքաաբին. «Անհնար է+, որ Եհովան թույլ տա+՝ իմ հայրերի ժառանգական կալվածքը քեզ տամ»+։  Աքաաբը գնաց տուն՝ տրտմած ու մռայլված այն խոսքերի պատճառով, որ հեզրայելացի Նաբովթն ասաց իրեն, թե՝ «իմ հայրերի ժառանգական կալվածքը քեզ չեմ տա»։ Նա պառկեց իր անկողնու վրա, երեսը դեպի պատը շրջեց+ ու հաց չկերավ։  Նրա կինը՝ Հեզաբելը+, նրա մոտ եկավ ու հարցրեց. «Ինչո՞ւ է հոգիդ տրտում+ ու հաց չես ուտում»։  Նա ասաց. «Ես խոսեցի հեզրայելացի Նաբովթի հետ ու ասացի. «Քո խաղողի այգին փողով ինձ տուր, կամ եթե ուզում ես, փոխարենը ուրիշ այգի կտամ քեզ»։ Բայց նա ասաց. «Իմ այգին քեզ չեմ տա»»+։  Նրա կին Հեզաբելը ասաց նրան. «Մի՞թե դո՛ւ չես հիմա թագավորում Իսրայելի վրա+։ Վե՛ր կաց, հա՛ց կեր և թող սիրտդ զվարթանա։ Ե՛ս քեզ կտամ հեզրայելացի Նաբովթի այգին»+։  Եվ նա նամակներ գրեց+ Աքաաբի անունով, կնքեց նրա կնիքով+ ու նամակներն ուղարկեց Նաբովթի հետ նույն քաղաքում ապրող երեցներին+ ու իշխանավորներին։  Նամակներում նա գրեց+. «Ծոմ հայտարարեք և Նաբովթին ժողովրդի գլուխ նստեցրեք։ 10  Իսկ նրա դիմաց երկու+ անպիտան+ մարդ նստեցրեք, և թող նրանք վկայություն տան նրա դեմ+՝ ասելով. «Դու անիծեցիր Աստծուն ու թագավորին»+։ Դուրս տարեք նրան և քարկոծեք, որ մեռնի»+։ 11  Քաղաքի տղամարդիկ՝ երեցներն ու իշխանավորները, որ Նաբովթի հետ ապրում էին նույն քաղաքում, արեցին այնպես, ինչպես Հեզաբելն էր նրանց հրամայել, ինչպես որ գրված էր նրա ուղարկած նամակներում+։ 12  Նրանք ծոմ+ հայտարարեցին և Նաբովթին ժողովրդի գլուխ նստեցրին։ 13  Հետո երկու անպիտան մարդիկ եկան ու նստեցին նրա դիմաց։ Այդ մարդիկ սկսեցին ժողովրդի առջև վկայություն տալ Նաբովթի դեմ՝ ասելով. «Նաբովթը անիծեց Աստծուն ու թագավորին»+։ Դրանից հետո քաղաքից դուրս հանեցին նրան ու քարկոծեցին, և նա մեռավ+։ 14  Ապա Հեզաբելի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Նաբովթին քարկոծեցին, և նա մեռավ»+։ 15  Հենց որ Հեզաբելը լսեց, որ Նաբովթին քարկոծել են, ու նա մեռել է, Աքաաբին ասաց. «Վեր կաց, տիրացիր հեզրայելացի Նաբովթի խաղողի այգուն+, որը նա մերժեց փողով քեզ տալ, որովհետև Նաբովթն այլևս կենդանի չէ, նա մեռավ»։ 16  Լսելով, որ Նաբովթը մեռել է՝ Աքաաբը վեր կացավ ու իջավ հեզրայելացի Նաբովթի այգին, որ իրեն վերցնի+։ 17  Այդ ժամանակ Եհովան խոսեց+ թեզբացի Եղիայի+ հետ՝ ասելով. 18  «Վե՛ր կաց, գնա՛ Իսրայելի թագավորին ընդառաջ, որը Սամարիայում է+։ Նա Նաբովթի խաղողի այգում է. այնտեղ է գնացել, որ այգին իրեն վերցնի։ 19  Խոսիր նրա հետ ու ասա. «Այսպես է ասում Եհովան. «Սպանեցիր+ և հիմա տիրանո՞ւմ ես»»+։ Նաև ասա նրան. «Այսպես է ասում Եհովան. «Այն տեղում+, ուր շները Նաբովթի արյունը լակեցին, քո արյունն էլ են լակելու»»»+։ 20  Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ի՛մ թշնամի»+։ Եղիան էլ պատասխանեց. «Գտա՛ քեզ։ «Այն պատճառով, որ դու քեզ ծախեցիր Եհովայի աչքին չարություն անելու համար+, 21  քեզ վրա չարիք եմ բերելու+, ավլելու եմ քո հետևից+ ու Աքաաբից բնաջինջ եմ անելու բոլոր արուներին*+, Իսրայելի մեջ եղող նույնիսկ ամենաաննշան մարդուն։ 22  Քո տան հետ պիտի անեմ այն, ինչ արեցի Նաբատի որդի Հերոբովամի տան հետ+ և Աքիայի որդի Բաասայի տան հետ+ այն բանի համար, որ վիրավորեցիր ինձ և Իսրայելին մեղք գործել տվիր»+։ 23  Իսկ Հեզաբելի մասին Եհովան ասում է. «Շները պիտի ուտեն Հեզաբելին Հեզրայելի հողակտորում+։ 24  Աքաաբից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի ուտեն+։ 25  Բնավ չի եղել Աքաաբի նման մեկը+, որ իրեն ծախի Եհովայի աչքին չարություն անելու համար, ինչին որ նրա կին Հեզաբելը+ դրդեց+։ 26  Նա նողկալի բաներ արեց՝ գարշելի կուռքերի*+ հետևից գնալով՝ ամորհացիների բոլոր արածների պես, որոնց Եհովան քշեց Իսրայելի որդիների առաջից»»+։ 27  Հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատռեց իր հանդերձները, մարմնի վրա քուրձ հագավ+. նա ծոմ էր պահում, քուրձը հագին էր պառկում և վհատված+ ման էր գալիս։ 28  Եվ Եհովայի խոսքը եղավ թեզբացի Եղիային. 29  «Տեսա՞ր, թե ինչպես Աքաաբը խոնարհվեց իմ առջև+։ Քանի որ նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, նրա տան վրա չարիք չեմ բերի նրա օրերում+, այլ նրա որդու օրերում կբերեմ»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1Սմ 25։22-ի ծնթ.։
Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։