1 Թագավորներ 3:1-28

3  Սողոմոնը խնամություն արեց+ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի հետ, նրա դստերը+ իր համար կին առավ ու բերեց Դավթի քաղաք+։ Նա այնտեղ ապրեց, մինչև որ Սողոմոնը ավարտեց իր տան+, Եհովայի տան+ ու Երուսաղեմը շրջապատող պարսպի+ շինարարությունը։  Սակայն ժողովուրդը բարձունքների վրա էր զոհեր մատուցում+, որովհետև մինչև այդ օրերը Եհովայի անվան համար դեռևս տուն չէր կառուցվել+։  Սողոմոնը սիրում էր+ Եհովային և իր հայր Դավթի կանոններով էր քայլում+, բայց բարձունքների+ վրա էր զոհեր մատուցում ու դրանք այնտեղ էր այրում։  Մի անգամ թագավորը գնաց Գաբաոն+՝ զոհ մատուցելու, քանի որ գլխավոր բարձունքն այնտեղ էր+, և զոհասեղանի վրա Սողոմոնը հազար ողջակեզ մատուցեց+։  Գաբաոնում Եհովան գիշերով հայտնվեց+ Սողոմոնին երազի մեջ+, և Աստված ասաց նրան. «Մի բան խնդրիր, որ քեզ տամ»+։  Սողոմոնն էլ պատասխանեց. «Դու մեծ սիրառատ բարություն+ ցույց տվեցիր քո ծառա Դավթի՝ իմ հոր հանդեպ, քանի որ նա հավատարմությամբ*, արդարությամբ+ և ուղիղ սրտով քայլեց քո առաջ։ Դու շարունակեցիր նրա հանդեպ այդպիսի բարություն ցույց տալ ու նրան մի որդի տվեցիր, որ նրա գահին նստի, ինչպես որ այսօր է+։  Եվ հիմա, իմ Աստվա՛ծ Եհովա, դու քո ծառային թագավոր ես դրել իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ երեխա եմ+ և փորձ չունեմ*+։  Ծառադ քո ընտրած ժողովրդի+ մեջ է, մի բազմամարդ ժողովուրդ, որին հնարավոր չէ հաշվել+։  Ուստի հնազանդ սիրտ տուր ծառայիդ՝ քո ժողովրդին դատելու+ և բարին ու չարը տարբերելու համար+, որովհետև ո՞վ կարող է դատել+ այս համառ*+ ժողովրդին»։ 10  Եհովայի աչքին հաճելի երևաց, որ Սողոմոնը հենց այդ բանը խնդրեց+։ 11  Ուստի Աստված ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձանից և ոչ թե երկար օրեր, հարստություն+ կամ քո թշնամիների հոգին, այլ քեզ համար դատական գործեր լսելու հասկացողություն խնդրեցիր+, 12  ուստի խոսքերիդ համաձայն կվարվեմ+. ահա քեզ իմաստուն ու հասկացող սիրտ կտամ+։ Քեզանից առաջ քո նմանը չի եղել և քեզանից հետո էլ չի լինի+։ 13  Քեզ կտամ նաև այն, ինչը չխնդրեցիր+՝ հարստություն+ ու փառք, և կյանքիդ բոլոր օրերում թագավորների մեջ քո պես մեկը չի լինի+։ 14  Եթե դու իմ ճանապարհներով քայլես՝ իմ կանոններն ու պատվիրանները պահես+, ինչպես որ քո հայր Դավիթն արեց+, այդ ժամանակ ես կերկարացնեմ քո օրերը»+։ 15  Երբ Սողոմոնը զարթնեց+, հասկացավ, որ դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Եհովայի ուխտի տապանակի+ առաջ, ողջակեզներ ու խաղաղության զոհեր+ մատուցեց և իր բոլոր ծառաների համար+ խնջույք արեց+։ 16  Մի անգամ երկու պոռնիկ+ կանայք եկան ու կանգնեցին թագավորի առաջ+։ 17  Կանանցից մեկն ասաց. «Ների՛ր ինձ, տե՛ր իմ+, ես և այս կինը ապրում ենք մի տան մեջ, և ես նրա մոտ այդ տանը որդի ծնեցի։ 18  Իմ ծնելուց հետո երրորդ օրը այս կինն էլ որդի ծնեց, և մենք միասին էինք։ Մեզանից բացի, տանը ուրիշ մեկը չկար, միայն երկուսով էինք։ 19  Գիշերը այս կնոջ որդին մեռավ, որովհետև քնած ժամանակ երեխայի վրա էր պառկել։ 20  Կեսգիշերին, երբ քո աղախինը քնած էր, նա վեր է կացել, որդուս մոտիցս վերցրել ու իր ծոցն է դրել, իսկ իր մեռած որդուն իմ ծոցն է դրել։ 21  Առավոտյան երբ արթնացա, որ կերակրեմ+ որդուս, նրան մեռած տեսա։ Ուշադիր նայելուց հետո հասկացա, որ նա իմ ծնած որդին չէ»։ 22  Բայց մյուս կինն ասում էր. «Ո՛չ, ողջը ի՛մ որդին է, իսկ քոնը մեռածն է»։ Իսկ առաջինն ասում էր. «Ո՛չ, մեռածը քո՛ որդին է, իմը ողջն է»։ Այսպես նրանք վիճում էին թագավորի առաջ+։ 23  Թագավորն ասաց. «Այս մեկն ասում է՝ «ողջը ի՛մ որդին է, իսկ քոնը մեռածն է», իսկ մյուսն ասում է, թե՝ «ո՛չ, քո՛ որդին է մեռածը, իմը ողջն է»»։ 24  Նա կարգադրեց+. «Ինձ մի սո՛ւր տվեք»։ Երբ թագավորի համար սուր բերեցին, 25  նա հրամայեց. «Երեխային երկու կե՛ս արեք։ Կեսը տվեք մի կնոջը, կեսն էլ մյուս»։ 26  Եվ իսկույն այն կինը, որը երեխայի մայրն էր, ասաց թագավորին (ասաց, քանի որ որդու հանդեպ խղճահարությունից+ սիրտը ճմլվեց)+. «Ների՛ր ինձ+, տե՛ր իմ։ Կենդանի մանկանը նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք»։ Իսկ մյուս կինն ասում էր. «Ոչ իմը թող լինի, ոչ էլ նրանը։ Կիսե՛ք նրան»+։ 27  Այդ ժամանակ թագավորն ասաց. «Կենդանի երեխային այս կնոջը տվեք, մի՛ սպանեք։ Նա՛ է նրա մայրը»։ 28  Բոլոր իսրայելացիները լսեցին թագավորի կայացրած դատավճռի+ մասին ու սկսեցին վախենալ թագավորից+, քանի որ տեսան, որ դատաստան անելու համար Աստծու իմաստությունը+ կար նրա մեջ։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «ճշմարտությամբ»։
Բռց.՝ «Ես դուրս գալն ու ներս մտնելը չգիտեմ»։
Կամ՝ «բազմաքանակ»։ Բռց.՝ «ծանր»։