1 Թագավորներ 4:1-34

4  Սողոմոն թագավորը թագավորում էր ամբողջ Իսրայելի վրա+։  Սրանք էին նրա իշխանները+. Սադոկի+ որդի Ազարիան՝ քահանա,  Սիսայի որդիներ Ելիքորեփն ու Աքիան՝ քարտուղարներ+, Աքիլուդի որդի Հովսափատը+՝ արձանագրիչ,  Հովիադայի որդի Բանեան+՝ զորագլուխ+, Սադոկն ու Աբիաթարը+՝ քահանաներ,  Նաթանի+ որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբուդը՝ քահանա, որը թագավորի ընկերն+ էր,  Աքիսարը՝ պալատի վերակացու, և Աբդայի որդի Ադոնիրամը+՝ հարկադիր աշխատողների+ վերակացու։  Սողոմոնը տասներկու գործավարներ ուներ ամբողջ Իսրայելում, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտելիք էր մատակարարում թագավորին ու նրա տանը+։  Այդ գործավարներն էին. Հուրի որդին՝ Եփրեմի լեռնային շրջանում+,  Դակարի որդին՝ Մաքասում, Սալաբիմում+, Բեթսամյուսում+ ու Ելոն-​Բեթ-​Անանում, 10  Եսեդի որդին՝ Արաբոթում (նրանն էին Սոքովն ու Օֆերի+ ամբողջ երկիրը), 11  Աբինադաբի որդին՝ Դորի+ ամբողջ բարձրավանդակում (Սողոմոնի դուստր Տաֆաթը դարձավ նրա կինը), 12  Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում+, Մեգիդոյում+ և ամբողջ Բեթ-​Սեանում+, որը Սարթանի+ կողքին է՝ Հեզրայելից+ ներքև, Բեթ-​Սեանից մինչև Աբել-Մաուլա+ և Հեկմամի+ շրջանը, 13  Գաբերի որդին՝ Ռամոթ-​Գաղաադում+ (նրանն էին Մանասեի որդի Հայիրի+՝ վրաններից բաղկացած գյուղերը, որոնք Գաղաադում+ են, նաև Արգոբի+ շրջանը, որ Բասանում+ է, և վաթսուն մեծ պարսպապատ ու պղնձե նիգերով ամրացված քաղաքներ), 14  Ադդոյի որդի Աքինադաբը՝ Մանայիմում+, 15  Աքիմաասը՝ Նեփթաղիմում+ (սա էլ Սողոմոնի դուստր Բասեմաթին իր համար կին առավ)+, 16  Քուսի որդի Բաանան՝ Ասերում+ ու Բաալոթում, 17  Փարուայի որդի Հովսափատը՝ Իսաքարում+, 18  Էլայի որդի Սեմեին+՝ Բենիամինում+, 19  Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի+ երկրում, ամորհացիների+ Սեհոն+ թագավորի և Բասանի+ Օգ+ թագավորի երկրում։ Բոլոր գործավարների վրա, որոնք այդ երկրում էին, մեկ գործավար կար։ 20  Հուդան և Իսրայելը ծովեզերքի ավազի չափ շատ+ էին. ուտում, խմում և ուրախանում էին+։ 21  Սողոմոնը իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Գետից*+ մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը։ Նրանք ընծաներ էին բերում Սողոմոնին և ծառայում էին նրան իր կյանքի բոլոր օրերում+։ 22  Սողոմոնի մեկ օրվա մթերքը կազմում էր երեսուն քոռ*+ բարձրորակ և վաթսուն քոռ սովորական ալյուր, 23  տասը գեր ցուլ, քսան ցուլ արոտավայրից և հարյուր ոչխար՝ չհաշված եղջերուները+, վիթերը+, այծյամներն ու պարարտ կկուները։ 24  Նա իշխում էր Գետի+ այս կողմում եղող ամեն ինչի վրա՝ Թափսայից մինչև Գազա+, Գետի այս կողմում եղող բոլոր թագավորների վրա+։ Ամենուրեք՝ իրեն պատկանող բոլոր շրջաններում, խաղաղություն+ էր տիրում։ 25  Սողոմոնի բոլոր օրերում Հուդան+ և Իսրայելը ապրում էին ապահովության մեջ+, ամեն մեկն իր որթատունկի և իր թզենու տակ+՝ Դանից մինչև Բերսաբեե+։ 26  Սողոմոնն ուներ քառասուն հազար ախոռ իր կառքերի+ ձիերի+ համար և տասներկու հազար ձիավոր։ 27  Այն գործավարները+՝ ամեն մեկը իր ամսին, ուտելիք էին մատակարարում Սողոմոն թագավորի և բոլոր նրանց համար, ովքեր ուտում էին նրա սեղանից։ Ոչ մի բանի պակասություն չկար։ 28  Նրանք նաև գարի ու հարդ էին տանում ձիերի ու նժույգների+ համար, որտեղ որ դրանց անհրաժեշտությունը կար. ամեն մեկն անում էր իրեն հանձնարարվածի չափով+։ 29  Աստված Սողոմոնին շատ իմաստություն+ ու հասկացողություն+ էր տալիս և լայնախոհ սիրտ+՝ ծովեզերքի ավազի պես+։ 30  Սողոմոնի իմաստությունը բոլոր արևելցիների+ և եգիպտացիների+ ողջ իմաստությունից շատ ավելին էր+։ 31  Նա ավելի իմաստուն էր, քան մնացած մարդիկ, քան Մավուլի որդիներ Եզրահյան Եթանը+, Եմանը+, Քալքոլը+ ու Դարդան, և նրա համբավը տարածվեց շրջակա բոլոր ազգերի մեջ+։ 32  Սողոմոնը երեք հազար առակ+ խոսեց և հազար հինգ երգ+ հորինեց։ 33  Նա խոսեց ծառերի մասին՝ Լիբանանի մայրուց+ մինչև պատի վրա աճող զոպան+, խոսեց գազանների+, թռչունների+, այլ կենդանիների*+ ու ձկների+ մասին։ 34  Սողոմոնի իմաստությունը գալիս էին լսելու+ բոլոր ազգերի մարդկանցից, երկրի բոլոր թագավորներից, ովքեր լսել էին նրա իմաստության մասին+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եփրատից։
Մեկ քոռը հվսր է 220 լ.։ Տե՛ս Եզկ 45։14։
Տե՛ս Ծն 1։24-ի ծնթ.։