1 Թագավորներ 6:1-38

6  Իսրայելի որդիների Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում+՝ Իսրայելի վրա Սողոմոնի թագավորության չորրորդ տարվա+ զիվ+ ամսին, այսինքն՝ երկրորդ ամսին+, Սողոմոնը սկսեց Եհովայի համար տուն կառուցել+։  Տունը, որ Սողոմոն թագավորը կառուցեց+ Եհովայի համար, ուներ վաթսուն կանգուն+ երկարություն, քսան կանգուն լայնություն և երեսուն կանգուն բարձրություն+։  Տան տաճարի* առջևի նախասրահի+ երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր։ Իսկ տան ճակատի կողմից լայնությունը տասը կանգուն էր։  Տան համար նա դեպի ներս նեղացող խորշերով պատուհաններ+ շինեց,  նաև տան պատի երկայնքով ամբողջ տան շուրջը մի կողաշենք կառուցեց, որը ձգվում էր տաճարի և խորքի սենյակի+ շուրջը, և չորս բոլորը կողմնային սենյակներ+ շինեց։  Կողմնային սենյակների ներքևի հարկի լայնությունը հինգ կանգուն էր, միջին հարկինը՝ վեց կանգուն, և երրորդինը՝ յոթ կանգուն. տան շուրջբոլորը դրսի կողմից նա սանդղաձև խորշեր+ արեց, որպեսզի ոչ մի բան չամրացվի տան պատերի վրա+։  Տունը քարհանքում տաշված քարերից+ էր կառուցվում. շինարարության ժամանակ տան+ մեջ չէր լսվում ո՛չ մուրճի, ո՛չ կացնի, ո՛չ էլ որևէ երկաթե գործիքի ձայն։  Կողմնային սենյակների ներքևի հարկի մուտքը+ տան աջ կողմում էր, և ոլորապտույտ սանդուղքներով միջին հարկ էին բարձրանում, իսկ միջինից՝ երրորդ հարկ։  Նա շարունակեց տան շինարարությունը, որպեսզի ավարտի այն+, և տունը ծածկեց գերաններով ու մայրու+ տախտակներով։ 10  Ամբողջ տան երկայնքով նա կողմնային սենյակներ+ կառուցեց՝ յուրաքանչյուրը հինգ կանգուն բարձրությամբ, որոնք տան հետ միացած էին մայրու գերաններով+։ 11  Այդ ժամանակ Եհովայի խոսքը եղավ Սողոմոնին+. 12  «Եթե քայլես իմ կանոնների համաձայն+, իմ դատավճիռներն+ ի գործ դնես, պահես իմ բոլոր պատվիրաններն ու դրանցով առաջնորդվես+, ապա ես կկատարեմ այն խոսքը, որ քո մասին ասել եմ քո հայր Դավթին+՝ այս տան հետ կապված, որը դու կառուցում ես։ 13  Ես Իսրայելի որդիների մեջ կբնակվեմ+ ու չեմ լքի իմ Իսրայել ժողովրդին»+։ 14  Եվ Սողոմոնը շարունակեց տան շինարարությունը, որպեսզի ավարտի այն+։ 15  Տան պատերը նա ներսից երեսապատեց մայրու տախտակներով։ Տան հատակից մինչև առաստաղի գերանները ներսից փայտով ծածկեց և տան հատակը գիհու+ տախտակներով պատեց։ 16  Հետո նա տան հետևի պատից չափեց քսան կանգուն և հատակից մինչև առաստաղը մայրու տախտակներով առանձնացրեց ու տան ներսում խորքի սենյակը+ կառուցեց՝ Սրբությունների Սրբությունը+։ 17  Տունը, այսինքն՝ տաճարի+ առջևի մասը, քառասուն կանգուն էր+։ 18  Տան ներսի մայրու փայտերը փորագրված էին դդմաձև+ ու ծաղկազարդ նախշերով+։ Ամեն ինչ երեսապատված էր մայրու փայտով, այնպես որ ոչ մի քար չէր երևում։ 19  Տան ներսում նա պատրաստեց խորքի սենյակը+, որպեսզի Եհովայի ուխտի+ տապանակն+ այնտեղ դրվի։ 20  Այդ սենյակն ուներ քսան կանգուն երկարություն, քսան կանգուն լայնություն+ և քսան կանգուն բարձրություն։ Նա մաքուր ոսկով պատեց այն+, իսկ զոհասեղանը+՝ մայրու փայտով։ 21  Սողոմոնը տունը ներսից+ մաքուր ոսկով պատեց+ և ոսկե շղթա+ անցկացրեց խորքի սենյակի+ դիմաց, որը նույնպես ոսկով ծածկեց։ 22  Տունը նա ամբողջությամբ ոսկով պատեց+, նաև ոսկով ծածկեց+ ամբողջ սեղանը+, որ խորքի սենյակի առջևում էր։ 23  Այնուհետև խորքի սենյակում յուղածառի* փայտից երկու քերովբե+ պատրաստեց՝ յուրաքանչյուրը տասը կանգուն բարձրությամբ+։ 24  Քերովբեի մի թևը հինգ կանգուն էր, մյուս թևը՝ նույնպես հինգ կանգուն։ Մի թևի ծայրից մինչև մյուս թևի ծայրը տասը կանգուն էր+։ 25  Երկրորդ քերովբեն ևս տասը կանգուն էր։ Երկու քերովբեներն էլ նույն չափն ու նույն ձևն ունեին։ 26  Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույնը և երկրորդ քերովբեինը։ 27  Հետո նա քերովբեներին ներսի տան մեջ դրեց։ Քերովբեների+ թևերն այնպես էին տարածված, որ մեկի թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբեի թևը՝ մյուս պատին։ Նրանց մյուս թևերը սենյակի մեջտեղում իրար էին դիպչում+։ 28  Քերովբեները նա նույնպես ոսկով պատեց+։ 29  Տան առջևի ու հետևի մասերի բոլոր պատերի վրա քերովբեների+, արմավենիների+ և ծաղիկների+ պատկերներ փորագրեց, 30  իսկ տան առջևի ու հետևի մասերի հատակը+ ոսկով պատեց։ 31  Խորքի սենյակի մուտքի համար յուղածառի+ փայտից դռներ+ շինեց. կողքի սյուները, դռների կողափայտերն ու հինգերորդ մասը։ 32  Յուղածառի փայտից պատրաստված երկու դռների վրա քերովբեների, արմավենու և ծաղիկների պատկերներ փորագրեց ու դրանք ոսկով պատեց։ Քերովբեների ու արմավենիների պատկերները նա ոսկով ծածկեց։ 33  Ճիշտ այդպես նա յուղածառի փայտից քառակուսի կողափայտեր պատրաստեց նաև տաճարի մուտքի համար 34  և երկու դռներ՝ գիհու+ փայտից։ Մի դռան երկու փեղկերը ծալվում էին ծխնիների* վրա, և մյուս դռան երկու փեղկերը նույնպես ծալվում էին ծխնիների վրա+։ 35  Նա քերովբեների, արմավենիների ու ծաղիկների պատկերներ փորագրեց և այդ պատկերները ոսկով ծածկեց+։ 36  Նաև երեք շարք+ տաշված քարերով և մի շարք մայրու գերաններով ներսի+ գավիթի պատը կառուցեց։ 37  Չորրորդ տարվա լուսնային զիվ+ ամսին Եհովայի տան հիմքը+ դրվեց, 38  և տասնմեկերորդ տարվա բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին, տան շինարարությունը՝ նախագծի+ համաձայն և իր բոլոր մանրամասնություններով, ավարտվեց+։ Սողոմոնը կառուցեց այն յոթ տարում։

Ծանոթագրություններ

Հվնբր նկատի ունի Սրբությունը։
Հայտնի չէ, թե սա ինչ ծառ է։ Այն գուցե սոճու մի տեսակ է։
Ծխնին հնատիպ դռների ներքևում և վերևում հատուկ ելուստ էր, որ ներքևից հագնում էր շեմի փոսիկի մեջ, իսկ վերևից՝ դրանդիի, ինչի շնորհիվ դուռը բացվում էր։