1 Թագավորներ 7:1-51
7 Սողոմոնն իր տունը կառուցեց տասներեք տարում+ և ամբողջովին ավարտեց այն+։
2 Նա նաև կառուցեց Լիբանանի անտառ կոչվող տունը+, որն ուներ հարյուր կանգուն երկարություն, հիսուն կանգուն լայնություն ու երեսուն կանգուն բարձրություն և կանգնած էր մայրու փայտից չորս շարք սյուների վրա, իսկ սյուների վրա մայրու գերաններ+ կային։
3 Գերանների վրայի տունը երեսապատված էր մայրու փայտով+. գերանները քառասունհինգ սյուների վրա էին, յուրաքանչյուր շարքում՝ տասնհինգ սյուն։
4 Պատուհանների խորշերը երեք շարքով էին, և լուսամուտը+ լուսամուտի դեմ էր՝ երեք հարկաշարքով։
5 Բոլոր դռներն ու դռների կողափայտերը+ քառանկյուն էին։ Այդպիսի տեսք ուներ նաև լուսամուտների առջևի մասը, որոնք երեք հարկաշարքով իրար դեմ դիմաց էին։
6 Նա կառուցեց նաև Սյուների սրահը, որի երկարությունը հիսուն կանգուն էր, և լայնությունը՝ երեսուն կանգուն։ Այդ սրահի առաջ մի ուրիշ սրահ էլ կառուցեց՝ սյուներով և ծածկով։
7 Կառուցեց նաև ատյանի սրահը, որտեղ նա պիտի դատեր+, և որը կոչվեց Գահի+ սրահ։ Հատակից մինչև առաստաղի գերանները սրահը երեսապատեցին մայրու փայտով+։
8 Տունը, որտեղ Սողոմոնը պետք է ապրեր, գտնվում էր ուրիշ գավիթում+՝ Սրահի* շինությունից առանձին, որը նույն ձևով կառուցվեց։ Այս Սրահի նման մի տուն էլ կառուցեց փարավոնի դստեր համար+, որին նա կին էր առել։
9 Այս բոլորը՝ հիմքից մինչև պատի ծայրը և դրսի կողմից մինչև մեծ գավիթը+, թանկարժեք+ քարերից էր շինված, որոնք չափով տաշված էին և դրսից ու ներսից սղոցված։
10 Հիմքում թանկարժեք ու մեծ-մեծ քարեր էին դրված, մի մասը՝ տասը կանգուն, մյուս մասը՝ ութ։
11 Դրանց վրա էլ տաշված թանկարժեք քարեր էին դրված՝ ըստ իրենց չափերի։ Նաև մայրու փայտ էր օգտագործված։
12 Մեծ գավիթի, ինչպես նաև Եհովայի տան+ ներսի+ գավիթի ու սրահի+ շուրջբոլորը երեք շարք+ տաշված քարերով և մի շարք մայրու գերաններով պատ էր շարված։
13 Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց և Քիրամին+ Տյուրոսից բերել տվեց։
14 Նա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր, իսկ նրա հայրը տյուրոսցի+ պղնձագործ+ էր։ Քիրամը իմաստություն, հասկացողություն+ և գիտելիքներ ուներ, ինչի շնորհիվ պղնձի հետ կապված ամեն տեսակ գործ կարող էր անել։ Նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և նրա հանձնարարած բոլոր գործերը կատարեց։
15 Քիրամը պղնձից երկու սյուն+ ձուլեց՝ յուրաքանչյուրի բարձրությունը տասնութ կանգուն, իսկ այդ երկու սյուներից+ ամեն մեկի շրջագիծը, եթե լարով չափվեր, տասներկու կանգուն էր։
16 Սյուների+ գլխին դնելու համար նա պղնձե երկու խոյակ ձուլեց։ Մեկ խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, մյուսինը նույնպես հինգ կանգուն էր։
17 Սյուների գլխի խոյակները+ զարդարված էին շղթայագործ հյուսված ցանցերով+. յոթը մի խոյակի վրա, և յոթը՝ մյուս։
18 Հետո սյուների գլխի խոյակները ծածկելու համար ամեն մի ցանցի վրա երկու շարքով նռներ պատրաստեց։ Նույնը արեց նաև մյուս խոյակի վրա+։
19 Սրահի մոտ կանգնեցրած սյուների գլխի խոյակները շուշանաձև+ էին և չորս կանգուն բարձրություն ունեին։
20 Սյուների վրայի խոյակները ուռուցիկ մասի վրա էին, որը կցված էր ցանցին, և յուրաքանչյուր խոյակի շուրջը շարքերով երկու հարյուր նուռ+ կար։
21 Եվ նա կանգնեցրեց տաճարի սրահի+ սյուները+։ Մի սյունը կանգնեցրեց աջ կողմում և այն կոչեց Հաքին*, իսկ մյուսը կանգնեցրեց ձախ կողմում և կոչեց Բոոս*։
22 Սյուների գլխի խոյակները շուշանաձև էին։ Այսպիսով՝ սյուների աշխատանքն ավարտվեց։
23 Հետո նա պատրաստեց կլոր ձուլածո ծովը+, որի մի եզերքից մինչև մյուս եզերքը տասը կանգուն էր, բարձրությունը՝ հինգ կանգուն, իսկ շրջագիծը, եթե լարով չափվեր, երեսուն կանգուն էր+։
24 Եզերքից ներքև ծովի շուրջը դդմաձև+ նախշեր+ կային, ամեն կանգունի վրա՝ տասը նախշ։ Երկու շարք դդմաձև նախշերը ձուլման ժամանակ ծովի հետ միասին էին ձուլվել+։
25 Ծովը դրված էր տասներկու եզների+ վրա, որոնցից երեքը նայում էին դեպի հյուսիս, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, և երեքը՝ դեպի արևելք։ Այն ամրացված էր եզների վրա, և եզների հետևամասերը դեպի կենտրոնն էին ուղղված+։
26 Դրա հաստությունը ափի լայնության*+ չափ էր, իսկ եզերքը գավաթի եզերքի պես էր արված՝ շուշան ծաղկի+ նման։ Ծովը երկու հազար մար*+ էր տանում+։
27 Հետո նա պղնձե տասը սայլեր+ շինեց. ամեն մի սայլի երկարությունը չորս կանգուն էր, լայնությունը՝ չորս կանգուն, և բարձրությունը՝ երեք կանգուն։
28 Ահա այսպես պատրաստվեցին սայլերը. դրանք ունեին կողմնապատեր, և այդ կողմնապատերը վանդակներով էին պատված։
29 Վանդակներով պատված այդ կողմնապատերի վրա առյուծներ+, եզներ+ և քերովբեներ+ էին պատկերված. նույնը պատկերված էր նաև վանդակների վրա։ Իսկ առյուծներից ու եզներից վերև ու ներքև կախված ծաղկաշղթաներ+ էին քանդակված։
30 Սայլերից ամեն մեկը պղնձե չորս անիվ ուներ՝ պղնձե սռնիներով, և նրա չորս անկյունային հենարանները պահում էին անիվները։ Այդ հենարանները ծաղկաշղթաների հետ էին ձուլված, որոնք հենարաններն իրար էին միացնում, և գտնվում էին տաշտի տակ։
31 Տաշտի հատակից մինչև հենարանները և դեպի վեր՝ տաշտի բերանը ...* կանգուն էր։ Տաշտի պատվանդանը, որի վրա այն դրված էր, մեկուկես կանգուն էր. պատվանդանը կլոր էր, և դրա բերանի վրա էլ քանդակներ կային։ Կողմնապատերը քառանկյուն էին, ոչ թե կլոր։
32 Չորս անիվները կողմնապատերի տակ էին ամրացված, և անիվների հենարանները սայլի տակ էին գտնվում։ Ամեն մի անիվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։
33 Այդ անիվները կառքի անիվների+ նման էին սարքված։ Դրանց հենարանները, շրջանակները, ճաղերն ու առանցքակալները՝ բոլորն էլ ձուլածո էին։
34 Ամեն մի սայլի չորս անկյունների վրա չորս հենարաններ կային։ Այդ հենարանները սայլի հետ միաձույլ էին։
35 Սայլի գլխին կես կանգուն բարձրությամբ կլոր պատվանդան կար, և սայլի վերևի մասում դրա կողերն ու կողմնապատերը սայլի հետ միաձույլ էին։
36 Հետո կողերի թիթեղների ու կողմնապատերի վրա, որտեղ որ ազատ տեղ կար, նա քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ քանդակեց+ և շուրջբոլորը՝ ծաղկաշղթաներ+։
37 Այս ձևով նա տասը սայլ+ պատրաստեց։ Բոլորն էլ միևնույն ձուլվածքն+ ունեին՝ նույն չափը և նույն ձևը։
38 Քիրամը նաև տասը պղնձե տաշտ+ պատրաստեց։ Ամեն մի տաշտի տարողությունը քառասուն մար* էր, և ամեն մի տաշտը չորս կանգուն էր։ Տասը սայլերից յուրաքանչյուրի վրա մեկ տաշտ կար։
39 Ապա նա հինգ սայլը դրեց տան աջ կողմում և հինգ սայլը՝ ձախ կողմում+, իսկ ծովը տեղավորեց տան աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք+։
40 Քիրամը+ տաշտեր+, թիեր+ ու գավաթներ+ էլ շինեց։ Վերջապես, Քիրամն ավարտեց+ այն բոլոր գործերը, որ նա արեց Սողոմոն թագավորի մոտ Եհովայի տան համար.
41 երկու սյուները+ և գավաթի ձև ունեցող երկու խոյակները+, որ երկու սյուների գլխին էին, երկու ցանցերը+, որ սյուների գլուխների երկու շրջանաձև խոյակներն էին զարդարում,
42 երկու ցանցերի վրայի չորս հարյուր նռները+՝ երկու շարք՝ ամեն մի ցանցի վրա, որոնք ծածկում էին սյուների գլուխների երկու գավաթանման խոյակները,
43 տասը սայլերն+ ու սայլերի վրայի տասը տաշտերը+,
44 ծովը+ և ծովի տակի տասներկու եզները+,
45 նաև մոխրի ամանները, թիերը, գավաթներն ու բոլոր իրերը+, որ Քիրամը Սողոմոն թագավորի մոտ փայլուն պղնձից պատրաստեց Եհովայի տան համար։
46 Թագավորը դրանք ձուլեց կավե կաղապարների մեջ Հորդանանի Շրջանում*+՝ Սոկքոթի+ և Սարթանի+ միջև։
47 Սողոմոնը չկշռեց այդ բոլոր իրերը+, քանի որ դրանք չափազանց շատ էին+։ Պղնձի կշիռը հնարավոր չէր հաշվել+։
48 Սողոմոնը պատրաստեց Եհովայի տան բոլոր պատկանելիքները՝ ոսկե զոհասեղանը+, ընծայված հացերի ոսկե սեղանը+,
49 մաքուր ոսկուց+ ճրագակալները+՝ հինգը աջ կողմում և հինգը ձախ կողմում՝ խորքի սենյակի առաջ, ոսկե ծաղիկները+, ճրագները+, այրուքը հանելու ունելիները+,
50 մաքուր ոսկուց տաշտերը, կրակմարիչները+, գավաթները+, բաժակներն+ ու կրակամանները+, նաև ներքին սենյակի, այսինքն՝ Սրբությունների Սրբության դռների+, ինչպես նաև տաճարի տան+ դռների+ ծխնիների ոսկե խոռոչները։
51 Այսպիսով՝ ավարտվեցին+ բոլոր այն աշխատանքները, որ Սողոմոն թագավորը պիտի աներ Եհովայի տան համար։ Սողոմոնը իր հայր Դավթի սրբացրած իրերը+՝ արծաթը, ոսկին ու բոլոր առարկաները, բերեց ու Եհովայի տան գանձերի մեջ դրեց+։