1 Թեսաղոնիկեցիներ 1:1-10

1  Ես՝ Պողոսս, Սիլվանոսի+ և Տիմոթեոսի+ հետ գրում եմ թեսաղոնիկեցիների ժողովին, որը միության մեջ է+ Հոր՝ Աստծու, և Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Թող Աստծու անզուգական բարությունը* և խաղաղությունը ձեզ հետ լինեն+։  Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, երբ հիշատակում ենք ձեզ բոլորիդ մեր աղոթքներում+,  քանի որ մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը+, սիրառատ աշխատանքը և այն տոկունությունը, որ դրսևորում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունեցած ձեր հույսի+ շնորհիվ։  Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, մենք գիտենք, որ նա ընտրել է ձեզ+։  Երբ բարի լուրը քարոզեցինք ձեզ, այն չեղավ միայն խոսքերով, այլև զորությամբ+, սուրբ ոգով և ամուր համոզվածությամբ+։ Դուք գիտեք, թե հանուն ձեզ ինչպիսին դարձանք ձեզ համար+։  Դուք ընդօրինակեցիք մեզ+ և Տիրոջը+՝ բազում նեղությունների+ մեջ սուրբ ոգուց ստացած ուրախությամբ+ ընդունելով խոսքը,  ու այդպիսով օրինակ եղաք Մակեդոնիայի և Աքայիայի բոլոր հավատացյալների համար։  Փաստն այն է, որ Եհովայի խոսքը+ միայն Մակեդոնիայում և Աքայիայում չէ, որ դուք հռչակեցիք, այլ Աստծու հանդեպ ձեր հավատը+ տարածվեց ամենուրեք+, այնպես որ էլ հարկ չկա, որ որևէ բան ասենք այդ մասին։  Հենց իրենք են պատմում, թե մենք ինչպես առաջին անգամ եկանք ձեզ մոտ, և թե ինչպես դուք հրաժարվեցիք ձեր կուռքերից+, որպեսզի ծառայեք կենդանի+ ու ճշմարիտ+ Աստծուն 10  և սպասեք+ երկնքից նրա Որդու գալուն+, որին նա հարություն տվեց+, այսինքն՝ Հիսուսին՝ գալիք ցասումից+ մեզ ազատողին։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։