1 Թեսաղոնիկեցիներ 3:1-13
3 Դրա համար էլ մենք*, այլևս չկարողանալով համբերել, որոշեցինք մենակ մնալ Աթենքում+,
2 իսկ Տիմոթեոսին+՝ մեր եղբորը և Աստծու ծառային, որը Քրիստոսի մասին բարի լուրն է հռչակում+, ուղարկեցինք, որպեսզի նա հաստատի ու մխիթարի ձեզ հօգուտ ձեր հավատի,
3 որ ոչ մեկի հավատը չսասանվի այս նեղություններից+, որովհետև դուք ինքներդ էլ գիտեք, որ այս ամենը պետք է պատահի մեզ+։
4 Չէ՞ որ երբ ձեզ հետ էինք, նախապես ասում էինք+, որ պետք է նեղություններ կրենք+, ինչպես որ դա պատահեց, և ինչպես դուք գիտեք+։
5 Ահա թե ինչու, երբ այլևս չկարողացա համբերել, ուղարկեցի նրան, որպեսզի տեղեկանամ ձեր հավատարմության մասին+, որ չլինի թե Փորձիչը+ ձեզ ինչ-որ ձևով փորձած լինի, և մեր աշխատանքն իզուր անցած լինի+։
6 Բայց Տիմոթեոսը հենց նոր ձեր մոտից եկավ մեզ մոտ+ և ձեր հավատարմության ու սիրո+ մասին լավ լուր բերեց, որ դուք միշտ շարունակում եք ուրախությամբ հիշել մեզ՝ փափագելով տեսնել մեզ, ինչպես որ մենք էլ՝ ձեզ+։
7 Դրա համար, եղբայրնե՛ր, թեև մենք կարիքի ու նեղությունների մեջ էինք, սակայն մխիթարվեցինք+՝ իմանալով ձեր հավատարմության մասին+։
8 Այժմ կենդանություն եկավ մեզ վրա, քանի որ դուք հաստատ կանգնած եք որպես Տիրոջ հետևորդներ+։
9 Էլ ինչպե՜ս շնորհակալություն հայտնենք Աստծուն ձեզ համար և այն ամբողջ ուրախության+ համար, որ ձեր շնորհիվ ունեցանք մեր Աստծու առաջ։
10 Գիշեր-ցերեկ մենք թախանձագին աղաչում ենք+, որ տեսնենք ձեզ և ամբողջացնենք այն, ինչ պակասում է ձեր հավատի մեջ+։
11 Այժմ թող Աստվածն ինքը՝ մեր Հայրը, և մեր Տեր Հիսուսը+ ուղղեն մեր ճանապարհը, որ կարողանանք գալ ձեզ մոտ։
12 Եվ թող Տերը աճեցնի+, այո՛, առատացնի ձեր սերը+ միմյանց հանդեպ, ինչպես նաև բոլորի հանդեպ, նման այն սիրուն, որ մենք ունենք ձեր հանդեպ,
13 որպեսզի նա ձեր սրտերը զորացնի և ձեզ անարատ+ ու սուրբ դարձնի մեր Աստծու և Հոր առաջ մեր Տեր Հիսուսի և նրա հետ իր բոլոր սրբերի+ ներկայության ժամանակ+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ես»։ Հվնբր Պողոսը այստեղ իր մասին հոգն. թվով է խոսում։