1 Թեսաղոնիկեցիներ 5:1-28
5 Ինչ վերաբերում է ժամանակներին և ժամանակահատվածներին+, եղբայրնե՛ր, կարիք չկա, որ ինչ-որ բան գրվի ձեզ,
2 քանի որ դուք շատ լավ գիտեք, որ Եհովայի օրը+ գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով+։
3 Երբ ասեն՝ «խաղաղություն+ և անվտանգություն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը+ անմիջապես կգա նրանց+ վրա, ինչպես որ երկունքի ցավերն են գալիս հղի կնոջ վրա+, և նրանք ոչ մի կերպ չեն փախչի+։
4 Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք+, որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա+,
5 որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք+ և ցերեկվա որդիներ+։ Մենք ո՛չ գիշերվան ենք պատկանում, ո՛չ էլ խավարին+։
6 Ուրեմն թող որ չքնենք+ ուրիշների պես+, այլ արթուն մնանք+ և պահպանենք մեր զգոնությունը+։
7 Ովքեր քնում են+, սովորաբար գիշերն են քնում+, և ովքեր հարբում են, սովորաբար գիշերն են հարբում։
8 Սակայն մենք, որ ցերեկվան ենք պատկանում, եկեք պահպանենք մեր զգոնությունը, կրենք հավատի+ ու սիրո զրահը+ և իբրև սաղավարտ+՝ փրկության հույսը+,
9 որովհետև Աստված չի ընտրել մեզ իր զայրույթի համար+, այլ ընտրել է, որպեսզի փրկվենք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+,
10 որը մահացավ մեզ համար+, որպեսզի, արթուն լինենք թե ննջենք, ապրենք նրա հետ միասին+։
11 Ուստի շարունակեք մխիթարել և կերտել միմյանց+, ինչպես որ անում եք+։
12 Այժմ խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեր մեջ, առաջնորդում են+ ձեզ Տիրոջ գործում ու հորդորում են ձեզ։
13 Նրանց հանդեպ սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տվեք իրենց կատարած աշխատանքի համար+։ Խաղաղարար եղեք+։
14 Նաև հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, խրատեք անկարգապահներին+, սփոփեք վհատված հոգիներին+, թիկունք կանգնեք թույլերին, համբերատար+ եղեք բոլորի հանդեպ։
15 Տեսեք, որ ոչ ոք չարի դիմաց չարությամբ չհատուցի ոչ մեկին+, բայց միշտ ձգտեք բարին գործել թե՛ միմյանց համար, թե՛ մյուս բոլորի+։
16 Միշտ ուրախ եղեք+։
17 Անդադար աղոթեք+։
18 Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք+, քանի որ սա է Աստծու կամքը ձեզ համար, որովհետև դուք Քրիստոս Հիսուսի հետևորդներն եք։
19 Մի՛ հանգցրեք ոգու կրակը+։
20 Մարգարեանալուն արհամարհանքով մի՛ վերաբերվեք+։
21 Հավաստիացեք ամեն ինչում+, կառչեք բարուն+։
22 Հեռու մնացեք ամեն տեսակ չարությունից+։
23 Թող որ հենց ինքը՝ խաղաղության Աստվածը+, ամբողջապես սրբացնի ձեզ+։ Եվ թող որ ձեր ոգին, հոգին ու մարմինը անարատ պահվեն և բոլոր առումներով ամբողջական լինեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ+։
24 Հավատարիմ է ձեզ կանչողը, և նա կանի դա։
25 Եղբայրնե՛ր, շարունակեք աղոթել մեզ համար+։
26 Ողջունեք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով+։
27 Ձեզ վրա լուրջ պարտավորություն եմ դնում Տիրոջով, որ այս նամակը կարդացվի բոլոր եղբայրներին+։
28 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի+։