1 Կորնթացիներ 1:1-31

1  Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով+ կանչված եմ Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու+, և մեր եղբայր Սոսթենեսը+  գրում ենք Կորնթոսում+ եղող Աստծու ժողովին՝ ձեզ, որ սրբացվել եք+ իբրև Քրիստոս Հիսուսի աշակերտներ և կանչվել եք սրբեր+ լինելու բոլոր նրանց հետ, ովքեր ամենուրեք կանչում են մեր Տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսի անունը+՝ նրանց Տիրոջ և մեր+։  Թող անզուգական բարություն*+ դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։  Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար՝ հիշելով Աստծու անզուգական բարությունը+, որ տրվեց ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով+։  Հիսուսի հետ միության մեջ լինելու շնորհիվ դուք ամեն ինչով հարստացաք+, այդ թվում նաև Աստծու խոսքը հռչակելու կարողությամբ և գիտելիքներով+,  քանի որ Քրիստոսի մասին վկայությունը+ արմատավորվեց ձեր մեջ,  այնպես որ դուք ոչ մի պարգևի+ պակասություն չունեք, մինչ փափագով սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը+։  Աստված նաև հաստատուն կդարձնի+ ձեզ մինչև վերջ, որ դուք առանց մեղադրանքի+ լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի+ օրը+։  Հավատարիմ է Աստված+, որը կանչեց ձեզ, որպեսզի նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասնության մեջ լինեք+։ 10  Այժմ, եղբայրնե՛ր, հորդորում եմ+ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով+, որ ձեր խոսքերի մեջ միասնական լինեք+, և ձեր մեջ բաժանումներ+ չլինեն, այլ որ դուք միաբանված լինեք մտքով և մտածելակերպով+։ 11  Բանն այն է, եղբայրնե՛րս, որ ձեր մասին տեղեկություն ստացա+ Քլոյեի տնեցիներից, որ տարաձայնություններ կան ձեր մեջ։ 12  Նկատի ունեմ այն, որ ձեզանից ամեն մեկը տարբեր բաներ է ասում. մեկն ասում է՝ «ես Պողոսին եմ հետևում», մյուսը՝ «իսկ ես՝ Ապողոսին»+, մյուսը՝ «ես՝ Կեփասին», մյուսն էլ՝ «իսկ ես՝ Քրիստոսին»։ 13  Այսպես Քրիստոսը բաժանված է+։ Մի՞թե Պողո՛սը ցցին գամվեց ձեզ համար։ Կամ մի՞թե Պողոսի անունով մկրտվեցիք+։ 14  Ես երախտապարտ եմ, որ ձեզանից ոչ մեկին չմկրտեցի, բացի Կրիսպոսից+ և Գայոսից+, 15  որպեսզի ոչ ոք չասի, թե դուք իմ անունով եք մկրտվել։ 16  Մկրտեցի նաև Ստեփանասի տան անդամներին+։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, չեմ հիշում՝ մկրտել եմ արդյոք ուրիշ որևէ մեկի, թե ոչ։ 17  Քրիստոսն ինձ ուղարկեց+ ոչ թե մկրտելու, այլ բարի լուրը հռչակելու համար, բայց ո՛չ իմաստուն խոսքերով+, որպեսզի Քրիստոսի տանջանքի ցիցը անօգուտ չլինի։ 18  Տանջանքի ցցի մասին խոսքը հիմարություն է+ կործանվողների համար+, բայց մեզ՝ փրկվողներիս+ համար, Աստծու զորությունն է+, 19  ինչպես որ գրված է. «Իմաստունների իմաստությունը կորստի կմատնեմ+ և խելացիների խելքը+ կարհամարհեմ»+։ 20  Ո՞ւր է այս աշխարհի*+ իմաստունը, ո՞ւր է դպիրը+, ո՞ւր է վիճաբանողը+։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց աշխարհի իմաստությունը+։ 21  Չնայած որ աշխարհն իր իմաստությամբ+ չճանաչեց Աստծուն+, Աստված իր իմաստությամբ հարմար գտավ քարոզվող պատգամի միջոցով, որն ուրիշներին հիմարություն է թվում+, փրկել հավատացյալներին։ 22  Հրեաները նշաններ են ուզում+, իսկ հույները իմաստություն են փնտրում+, 23  մինչդեռ մենք քարոզում ենք ցցին գամված Քրիստոսին+, որը գայթակղության պատճառ է հրեաների համար+ և հիմարություն՝ ազգերի համար+, 24  բայց նրանց համար, ովքեր կանչված են՝ թե՛ հրեաների և թե՛ հույների, Քրիստոսը Աստծու զորությունն է+ և Աստծու իմաստությունը+, 25  որովհետև Աստծու հիմարը ավելի իմաստուն է, քան այն, ինչը մարդիկ իմաստուն են համարում, և Աստծու թույլը ավելի զորեղ է, քան այն, ինչը զորեղ է նրանց համար+։ 26  Եղբայրնե՛ր, տեսնում եք, թե ովքեր եք դուք՝ կանչվածներդ. մարմնավոր տեսանկյունից՝ շատ իմաստուններ չէ+, որ կանչվեցին+, ոչ էլ շատ զորավորներ+ և շատ ազնվատոհմ մարդիկ, 27  այլ Աստված աշխարհի հիմարներին ընտրեց+, որ իմաստուններին ամաչեցնի, Աստված աշխարհի թույլերին ընտրեց, որ ուժեղներին ամաչեցնի+, 28  և Աստված ընտրեց աշխարհի անտոհմներին ու արհամարհվածներին, ոչինչ համարվողներին+, որ մի բան համարվողներին ոչնչի վերածի+, 29  որպեսզի ոչ մի մարմին չպարծենա+ Աստծու առաջ։ 30  Բայց նրա շնորհիվ դուք միության մեջ եք Քրիստոս Հիսուսի հետ, որը մեզ համար դարձավ Աստծուց եկած իմաստություն+, ինչպես նաև արդարություն+, սրբացում+ և փրկանքի միջոցով ազատագրում+, 31  որպեսզի լինի այնպես, ինչպես գրված է. «Ով պարծենում է, թող Եհովայով պարծենա»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։