1 Կորնթացիներ 13:1-13
13 Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով+, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես ձայն հանող պղնձի կտոր և զնգացող ծնծղա+։
2 Եթե մարգարեանալու պարգև ունենամ+, իմանամ բոլոր սրբազան գաղտնիքներն+ ու ձեռք բերեմ ողջ գիտելիքները+, եթե այնքան մեծ հավատ ունենամ, որ դրանով անգամ լեռներ տեղափոխեմ+, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ+։
3 Եթե իմ ողջ ունեցվածքը տամ ուրիշներին կերակրելու համար+ և եթե մարմինս էլ տամ+, որպեսզի պարծենամ, բայց սեր չունենամ+, ես ոչ մի օգուտ չունեմ։
4 Սերը+ համբերատար է+ ու բարի+։ Սերը նախանձոտ չէ*+, այն չի պարծենում+, չի հպարտանում+,
5 անպատշաճ վարմունք չի ունենում+, իր շահը չի փնտրում+, բարկությամբ չի բորբոքվում+, վիրավորանքները չի հաշվում+,
6 անարդարության վրա չի ուրախանում+, այլ ուրախանում է ճշմարտության համար+։
7 Ամեն ինչի դիմանում է+, ամեն ինչի հավատում է+, ամեն ինչի համար հույս ունի+, ամեն ինչի տոկում է+։
8 Սերը երբեք չի վերջանում*+։ Սակայն եթե կան մարգարեանալու պարգևներ, կանհետանան, եթե կան լեզուներ, կդադարեն, եթե կան գիտելիքներ, կանհետանան+։
9 Հիմա մենք որոշ չափով գիտելիքներ ունենք+ և որոշ չափով մարգարեանում ենք+,
10 բայց երբ որ ամբողջականը գա+, այդ որոշ չափովը կվերանա։
11 Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ չափահաս դարձա+, այդ մանկական բաներին վերջ դրեցի։
12 Հիմա մենք մետաղյա հայելու մեջ աղոտ ուրվագիծ ենք տեսնում+, բայց հետո պարզ կտեսնենք+։ Ներկայումս իմ գիտելիքները սահմանափակ են, բայց հետո ճշգրտությամբ կճանաչեմ Աստծուն, ճիշտ ինչպես նա է ճանաչում ինձ+։
13 Ուրեմն հիմա մնում են հավատ, հույս, սեր՝ այս երեքը. բայց սրանցից մեծագույնը սերն է+։