1 Կորնթացիներ 5:1-13
5 Ձեր մոտից պոռնկության+ մասին լուրեր են հասել ինձ, այն էլ մի այնպիսի պոռնկության, որ նույնիսկ անհավատների մեջ չկա. ոմն մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում+։
2 Եվ դուք հպարտանո՞ւմ եք+։ Փոխարենը՝ չպե՞տք է սգաք+ և այդ բանն անող մարդուն ձեր միջից հեռացնեք+։
3 Թեպետ ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ, և արդեն դատել եմ+ այդ բանն անող մարդուն, ասես անձամբ ներկա եմ,
4 որպեսզի երբ մեր Տեր Հիսուսի անունով դուք միասին հավաքվեք, և ես էլ մտքով ձեզ հետ լինեմ մեր Տեր Հիսուսի զորության հետ միասին+,
5 այդ մարդուն հանձնեք Սատանային+՝ մարմնի կործանման համար*, որպեսզի ժողովի ոգին+ փրկվի Տիրոջ օրը+։
6 Լավ չէ, որ պարծենում եք+։ Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է+ ողջ զանգվածը+։
7 Հեռացրեք հին թթխմորը, որպեսզի նոր զանգված լինեք+՝ խմորումից զերծ, ինչպես որ կաք, որովհետև Քրիստոսը+՝ մեր Պասեքի գառը+, զոհաբերվեց+։
8 Հետևաբար եկեք տոնը նշենք+ ո՛չ հին թթխմորով+, ո՛չ էլ չարության ու ամբարշտության+ թթխմորով+, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով+։
9 Իմ նամակում ձեզ գրեցի այլևս շփում չունենալ պոռնիկների հետ։
10 Չեմ ուզում ասել առհասարակ այս աշխարհի+ պոռնիկների+ հետ կամ ագահների ու շորթողների կամ էլ կռապաշտների հետ, այլապես, դուք ստիպված կլինեիք դուրս գալ աշխարհից+։
11 Բայց հիմա գրում եմ ձեզ, որ այլևս շփում չունենաք+ այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն, միևնույն ժամանակ, պոռնիկ է կամ ագահ+ կամ կռապաշտ կամ չարախոս կամ հարբեցող+ կամ էլ շորթող. այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք։
12 Իմ ի՞նչ գործն է, որ դրսիններին+ դատեմ։ Չէ՞ որ դուք ներսիններին եք դատում+,
13 իսկ դրսիններին Աստված է դատում+։ «Հեռացրե՛ք չար մարդուն ձեր միջից»+։