1 Կորնթացիներ 7:1-40

7  Իսկ ինչ վերաբերում է այն բաներին, որոնց մասին դուք գրել էիք, լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի+,  սակայն պոռնկության տարածված լինելու պատճառով+ թող ամեն տղամարդ իր կինն ունենա+, և ամեն կին իր ամուսինն ունենա։  Թող ամուսինը իր կնոջը նրա պարտքը տա+, և կինն էլ թող նույն ձևով վարվի իր ամուսնու հետ+։  Կինը իշխանություն չունի իր մարմնի վրա, այլ ամուսինն ունի+, նմանապես և ամուսինը իշխանություն չունի իր մարմնի վրա, այլ կինն ունի+։  Իրար մի՛ զրկեք դրանից+, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեր մեջ փոխադարձ համաձայնություն կա՝ մի որոշ ժամանակով+, որպեսզի կարողանաք ժամանակ հատկացնել աղոթքին։ Հետո դարձյալ իրար մերձեցեք, որ չլինի թե Սատանան փորձի+ ձեզ, և դուք չկարողանաք ինքնատիրապետում դրսևորել+։  Բայցևայնպես, այս խորհուրդը ընդունեք որպես թույլտվություն+, ոչ թե որպես հրահանգ+։  Սակայն կուզեի, որ բոլոր մարդիկ ինձ պես լինեին+։ Այնուհանդերձ, ամեն մեկն իր պարգևն+ ունի Աստծուց, մեկն՝ այսպես, մյուսն՝ այնպես։  Իսկ չամուսնացածներին+ և այրի կանանց ասում եմ. լավ է, որ նրանք ինձ պես մնան+։  Բայց եթե ինքնատիրապետում չունեն+, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ+, քան թե կրքերով բորբոքվել+։ 10  Ամուսնացածներին հրահանգներ եմ տալիս, բայց ոչ թե ես, այլ Տերը+, որ կինը չպետք է հեռանա իր ամուսնուց+։ 11  Բայց եթե հեռանա էլ, թող որ առանց ամուսնանալու մնա կամ էլ հաշտվի իր ամուսնու հետ։ Եվ ամուսինը չպետք է թողնի իր կնոջը։ 12  Բայց ուրիշներին ե՛ս եմ ասում, այո՛, ե՛ս և ոչ թե Տերը+. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և կինը համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի նրան։ 13  Եթե որևէ կին անհավատ ամուսին ունի, և ամուսինը համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի իր ամուսնուն, 14  որովհետև անհավատ ամուսինը սրբացված է իր կնոջով, և անհավատ կինը սրբացված է եղբորով*, այլապես ձեր երեխաները իրականում անմաքուր կլինեին+, սակայն հիմա նրանք սուրբ են+։ 15  Բայց եթե անհավատը հեռանում է+, թող հեռանա, քանի որ այս դեպքում եղբայրը կամ քույրը պարտավորության տակ չեն։ Աստված ձեզ խաղաղություն է տվել+։ 16  Ո՛վ կին, ի՞նչ գիտես, թե չես փրկի քո ամուսնուն+։ Կամ դու, ո՛վ ամուսին, ի՞նչ գիտես, թե չես փրկի քո կնոջը+։ 17  Միայն թե ամեն մեկը թող ապրի այնպես, ինչպես որ Եհովան ամեն մեկին բաժին է տվել+ և ինչպես որ Աստված կանչել է նրան+։ Այսպես եմ պատվիրում+ անել բոլոր ժողովներում։ 18  Ինչ-​որ մեկը թլփատվա՞ծ է կանչվել+. թող չդառնա անթլփատ։ Ինչ-​որ մեկը անթլփա՞տ է կանչվել+. թող չթլփատվի+։ 19  Կարևորը ոչ թե թլփատված+ կամ անթլփատ+ լինելն է, այլ Աստծու պատվիրանները պահելը+։ 20  Ինչ վիճակում յուրաքանչյուրը կանչվել է+, թող այդպես էլ մնա+։ 21  Կանչվեցիր, երբ ծառա՞ էիր։ Մի՛ անհանգստացիր+։ Բայց եթե կարող ես ազատ դառնալ, լավ կլինի օգտվես այդ հնարավորությունից։ 22  Տիրոջը ծառայող ցանկացած մարդ, որ կանչվեց, երբ ծառա էր, Տիրոջ ազատվածն է+. նմանապես, նա, ով կանչվեց, երբ ազատ էր+, Քրիստոսի ծառան է+։ 23  Դուք մեծ գնով գնվեցիք+. այլևս մարդկանց ծառա մի՛ դարձեք+։ 24  Ինչ վիճակում+ յուրաքանչյուրը կանչվել է, եղբայրնե՛ր, թող այդպես էլ մնա՝ Աստծու հետ իր փոխհարաբերությունները պահպանելով։ 25  Ինչ վերաբերում է չամուսնացածներին*, ես ոչ մի պատվեր չունեմ Տիրոջից, բայց իմ կարծիքն եմ հայտնում+ ինչպես մեկը, որի հանդեպ ողորմություն ցուցաբերվեց Տիրոջից+, որպեսզի հավատարիմ+ լինի։ 26  Ուստի քանի որ ապրում ենք դժվար ժամանակներում, կարծում եմ՝ լավ է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ կա+։ 27  Կապվա՞ծ ես կնոջ հետ+. այլևս ազատություն մի՛ փնտրիր+։ Ազատվա՞ծ ես կնոջից. այլևս կին մի՛ փնտրիր։ 28  Բայց եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի+։ Եվ եթե չամուսնացածը* ամուսնանա, մեղք գործած չի լինի։ Սակայն ամուսնացողները դժվարություններ կունենան իրենց կյանքում*+։ Իսկ ես խնայում եմ ձեզ։ 29  Բացի այս ամենից, եղբայրնե՛ր, ասում եմ, որ մնացած ժամանակը կարճացել է+։ Այսուհետև կին ունեցողները թող լինեն չունեցողների պես+, 30  սգացողները լինեն չսգացողների պես, ուրախացողները լինեն չուրախացողների պես, գնողները լինեն չունեցողների պես, 31  և աշխարհից+ օգտվողները լինեն ինչպես լիովին չօգտվողներ, քանի որ այս աշխարհի տեսարանը* փոխվում է+։ 32  Ինչ խոսք, ես ուզում եմ, որ դուք ոչ մի մտահոգություն չունենաք+։ Չամուսնացած տղամարդը մտահոգվում է Տիրոջ բաների համար, թե ինչպես կարող է Տիրոջ հավանությունը ստանալ։ 33  Բայց ամուսնացած տղամարդը մտահոգվում է+ աշխարհի բաների համար, թե ինչպես կարող է իր կնոջ հավանությունը ստանալ+, 34  և նա կիսված է։ Նմանապես, չամուսնացած կինը, կամ՝ կույսը, Տիրոջ բաների համար է մտահոգվում+, որ սուրբ լինի թե՛ մարմնով և թե՛ ոգով։ Բայց ամուսնացած կինը աշխարհի բաների համար է մտահոգվում, թե ինչպես կարող է իր ամուսնու հավանությունը ստանալ+։ 35  Սա ձեր իսկ օգտի համար եմ ասում, ոչ թե ձեզ վրա արգելքներ դնելու համար, այլ որպեսզի մղեմ ձեզ արժանավայել կերպով վարվելու+ և առանց շեղումների անդադար Տիրոջը ծառայելու+։ 36  Բայց եթե ինչ-​որ մեկը մտածում է, թե սխալ է վարվում իր ամուրիության* հանդեպ+, և ճիշտը ամուսնանալն է, ապա եթե անցել է իր երիտասարդության ծաղկուն շրջանը, թող անի այնպես, ինչպես ուզում է. նա մեղք չի գործում։ Թող նրանք ամուսնանան+։ 37  Իսկ եթե մեկը իր սրտում որոշել է պահել իր ամուրիությունը* և հաստատ է իր որոշման մեջ, քանի որ անհրաժեշտություն չի զգում ամուսնանալու և կարող է տիրապետել իրեն, ապա նա լավ է անում+։ 38  Հետևաբար ով ամուսնանում է, լավ է անում+, բայց ով չի ամուսնանում, ավելի լավ է անում+։ 39  Կինը կապված է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամուսինը ողջ է+։ Բայց եթե նրա ամուսինը մահանա, նա ազատ է ամուսնանալու ում հետ որ կամենա, բայց միայն Տիրոջ հետևորդի հետ+։ 40  Սակայն իմ կարծիքով՝ նա ավելի երջանիկ կլինի, եթե մնա այնպես, ինչպես որ կա+։ Կարծում եմ, որ ե՛ս էլ ունեմ Աստծու ոգին+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ հավատացյալ ամուսնով։
Բռց.՝ «կույսերին»։ Վերաբ. է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։
Տե՛ս 7։25-ի ծնթ.։
Բռց.՝ «նեղություններ մարմնում»։
Սա վերաբ. է բեմի վրա թատերական ստեղծագործության մեջ առանձին դրվագի։
Բռց.՝ «կուսության»։ Վերաբ. է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։
Տե՛ս 7։36-ի ծնթ.։