1 Հովհաննես 1:1-10

1  Մենք գրում ենք ձեզ նրա մասին, ով կյանքի խոսքն է+, որը սկզբից էր+, որին լսեցինք+, մեր աչքերով տեսանք+, ուշադիր նայեցինք+, և որին մեր ձեռքերը շոշափեցին+  (այո՛, այդ կյանքը հայտնվեց+, և մենք տեսանք ու վկայում ենք+ և պատմում ձեզ այն հավիտենական կյանքի մասին+, որը Հոր մոտ էր և հայտնվեց մեզ)։  Ձեզ ենք պատմում նրա մասին, ում տեսանք ու լսեցինք+, որպեսզի դուք էլ միաբանված լինեք մեզ հետ+։ Մենք միաբանված ենք+ Հոր և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ+։  Ուստի գրում ենք այս ամենը, որ մեր ուրախությունը լիակատար լինի+։  Սա է այն պատգամը, որը լսեցինք նրանից և հաղորդում ենք ձեզ+, որ Աստված լույս է+, և նրա մեջ բոլորովին խավար չկա+։  Եթե ասում ենք, թե՝ «նրա հետ միաբանված ենք», մինչդեռ շարունակում ենք խավարի մեջ քայլել+, ապա ստում ենք և ճշմարտության համաձայն չենք վարվում+։  Սակայն եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ+, ապա միաբանված ենք+, և նրա Որդի Հիսուսի արյունը+ մաքրում է+ մեզ ամեն մեղքից+։  Եթե ասում ենք, թե՝ «ոչ մի մեղք չունենք»+, ապա ինքներս մեզ խաբում ենք+, և ճշմարտություն չկա մեր մեջ։  Եթե խոստովանում ենք մեր մեղքերը+, նա ներում է և մաքրում է մեզ ամեն անարդարությունից+, որովհետև նա հավատարիմ է և արդար։ 10  Եթե ասում ենք, թե՝ «մեղք չենք գործել», ապա նրան ստախոս ենք դարձնում, և նրա խոսքը մեր մեջ չէ+։

Ծանոթագրություններ