1 Հովհաննես 4:1-21

4  Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն խոսքի, որ թվում է, թե Աստծուց է+, այլ ստուգեք՝ տեսնելու համար, թե իրո՞ք Աստծուց են+, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհ+։  Աստծուց ներշնչված խոսքերը+ կարող եք այսպես ճանաչել. ամեն ներշնչյալ խոսք, որ հաստատում է, թե Հիսուս Քրիստոսը մարմնով է եկել, Աստծուց է+,  բայց ամեն խոսք, որ թվում է, թե Աստծուց է, և չի հաստատում այդ բանը Հիսուսի մասին, Աստծուց չէ+։ Դեռ ավելին, դա նեռի խոսքն է, որը, ինչպես լսեցիք, պիտի գար+ և հիմա արդեն աշխարհում է+։  Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց+, որովհետև Աստված, որը ձեզ հետ միության մեջ է+, ավելի մեծ է+, քան Բանսարկուն, որը աշխարհի հետ է միության մեջ+։  Նրանք աշխարհից են+, դրա համար էլ աշխարհից դուրս եկող բաներն են խոսում, և աշխարհը լսում է նրանց+։  Մենք Աստծուց ենք+։ Ով ճանաչում է Աստծուն, լսում է մեզ+, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ+։ Ահա այսպես ենք ճանաչում ճշմարտության խոսքերը և խաբեության խոսքերը+։  Սիրելինե՛ր, եկեք սիրենք իրար+, որովհետև սերը+ Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված+ և ճանաչում է Աստծուն+։  Իսկ ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է+։  Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ+, որ իր միածին Որդուն+ աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք+։ 10  Ահա սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության+ զոհ+ մեր մեղքերի համար+։ 11  Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պարտավոր ենք իրար սիրել+։ 12  Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել+։ Եթե սիրում ենք իրար, Աստված մեր մեջ է մնում, և նրա սերը մեր մեջ կատարյալ է դառնում+։ 13  Այն, որ մենք միության մեջ ենք+ նրա հետ, և նա էլ մեզ հետ+, իմանում ենք նրանից, որ նա իր ոգին տվել է մեզ+։ 14  Բացի այդ, մենք ինքներս տեսանք+ ու վկայում ենք+, որ Հայրը իր Որդուն ուղարկեց՝ որպես աշխարհի Փրկչի+։ 15  Ով դավանում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է+, Աստված միության մեջ է մնում նրա հետ, և նա էլ Աստծու հետ+։ 16  Մենք ինքներս իմացանք և հավատացինք, որ Աստված սեր+ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է+, և նա, ով մնում է սիրո մեջ+, միության մեջ է մնում Աստծու հետ, Աստված էլ միության+ մեջ է մնում նրա հետ։ 17  Ահա այսպես սերը կատարյալ է դառնում մեր պարագայում, որպեսզի դատաստանի օրը+ մենք վստահությամբ խոսենք+, որովհետև ինչպես Հիսուս Քրիստոսն է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում+։ 18  Սիրո մեջ վախ չկա+, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը+, որովհետև վախը կաշկանդում է։ Իսկ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չի դարձել+։ 19  Սակայն մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա սիրեց մեզ+։ 20  Եթե մեկը ասում է՝ «ես սիրում եմ Աստծուն», մինչդեռ ատում է իր եղբորը, նա ստախոս է+։ Ով չի սիրում իր եղբորը+, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում+։ 21  Այս պատվիրանն ենք ստացել նրանից+. ով սիրում է Աստծուն, պետք է նաև իր եղբորը սիրի+։

Ծանոթագրություններ