1 Հովհաննես 5:1-21
5 Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված+, և ամեն ոք, ով սիրում է ծնողին, սիրում է նաև նրանից ծնվածին+։
2 Եթե սիրում ենք Աստծուն և կատարում ենք նրա պատվիրանները+, իմանում ենք, որ սիրում ենք+ Աստծու զավակներին+։
3 Սա է Աստծու հանդեպ սերը+, որ մենք պահենք նրա պատվիրանները+, և նրա պատվիրանները ծանր չեն+,
4 որովհետև Աստծուց ծնված+ յուրաքանչյուր ոք հաղթում է աշխարհին+։ Եվ մեր հավատով+ մենք հաղթեցինք+ աշխարհին։
5 Ո՞վ է հաղթում+ աշխարհին+, եթե ոչ նա, ով հավատում է+, որ Հիսուսն է Աստծու Որդին+։
6 Նա, որ եկավ ջրի և արյան միջոցով, Հիսուս Քրիստոսն է. ոչ միայն ջրի հետ+, այլև ջրի և արյան հետ+։ Եվ ոգին+ է, որ վկայում է, որովհետև ոգին ճշմարտությունն է։
7 Կան երեք վկաներ*՝
8 ոգին+, ջուրը+ և արյունը+, և երեքն էլ համաձայնության մեջ են+։
9 Եթե ընդունում ենք մարդկանց տված վկայությունը+, ապա Աստծու տված վկայությունն ավելի մեծ է, որովհետև Աստծու վկայությունը+ իր Որդու մասին տված վկայությունն է։
10 Աստծու Որդուն հավատացող մարդը անձամբ է ստացել այդ վկայությունը+։ Իսկ Աստծուն չհավատացող մարդը ստախոս է դարձնում նրան+, որովհետև չի հավատում տրված վկայությանը+, որը Աստված՝ որպես վկա+, տվեց իր Որդու մասին։
11 Եվ սա է վկայությունը. Աստված մեզ հավիտենական կյանք տվեց+, և այս կյանքը նրա Որդու մեջ է+։
12 Ով ընդունում է Որդուն, նա ունի այս կյանքը, իսկ ով չի ընդունում Աստծու Որդուն, նա չունի այս կյանքը+։
13 Գրում եմ ձեզ այս ամենը, որպեսզի իմանաք, որ հավիտենական կյանք ունեք+, դուք, որ հավատ եք ընծայում Աստծու Որդու անվանը+։
14 Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան+. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ+։
15 Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ ինչ էլ որ խնդրելու լինենք+, ապա գիտենք, որ կստանանք մեր խնդրածները, քանի որ խնդրել ենք նրանից+։
16 Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը մի այնպիսի մեղք է գործում, որը մահվան չի տանում+, ապա նա կխնդրի, և Աստված նրան կյանք կտա+, այո՛, նրանց, ովքեր մահվան տանող մեղք չեն գործում+։ Կա մեղք, որ մահվան է տանում։ Չեմ ասում, որ այդ մեղքի մասին աղոթի+։
17 Ամեն անարդարություն մեղք է+։ Սակայն կա մեղք, որ մահվան չի տանում։
18 Մենք գիտենք, որ Աստծուց ծնված+ ամեն ոք չի շարունակում մեղք գործել. Աստծու Որդին+ պահպանում է նրան, և Չարը նրան չի դիպչի+։
19 Մենք գիտենք, որ Աստծուց ենք+, բայց ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է+։
20 Սակայն գիտենք, որ Աստծու Որդին եկավ+ ու մեզ հասկացողություն+ տվեց, որ ճանաչենք Ճշմարտին+։ Եվ իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք միության+ մեջ ենք Ճշմարտի հետ։ Նա է ճշմարիտ+ Աստվածը և հավիտենական կյանքը+։
21 Որդյակնե՛ր, հեռու պահեք ձեզ կուռքերից+։
Ծանոթագրություններ
^ אABVgSyh,p-ում չկան հետևյալ բառերը, որոնք ավելացվել են ավելի ուշ գրված հուն. ձեռագրերում և Vgc-ում. «երկնքում. Հայրը, Խոսքը և սուրբ ոգին, և այս երեքը մեկ են։ (8) Եվ կան երեք վկաներ երկրի վրա»։