1 Պետրոս 1:1-25
1 Ես՝ Պետրոսս՝ Հիսուս Քրիստոսի առաքյալս+, գրում եմ ժամանակավոր բնակիչներին+, որ ցրված են+ Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում+, Ասիայում* և Բութանիայում, նրանց, ովքեր ընտրված են+՝
2 Հոր՝ Աստծու կանխագիտության համաձայն+, ոգու միջոցով սրբացված լինելով+, որպեսզի հնազանդ լինեն և Հիսուս Քրիստոսի արյունով+ ցողված+։
Թող Աստծու անզուգական բարությունը* և խաղաղությունը առատությամբ ձեզ հետ լինեն+։
3 Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը+, որովհետև նրա մեծ ողորմությամբ մենք վերստին ծնվեցինք+, որպեսզի Հիսուս Քրիստոսի հարության+ միջոցով ունենանք այն կենդանի հույսը+,
4 որ ստանալու ենք անապականելի, անպիղծ և անթառամ ժառանգությունը+։ Այն պահված է երկնքում ձեզ համար+,
5 ձեզ, որ Աստծու զորությամբ հավատի+ միջոցով պահված եք փրկության համար+, որը հայտնի է դառնալու+ վերջին ժամանակում+։
6 Սրանով դուք մեծապես ուրախանում եք, թեպետև ներկայումս կարճ ժամանակով ստիպված եք լինում զանազան փորձությունների պատճառով տրտմել+,
7 որպեսզի ձեր փորձված հավատը+, որ ավելի մեծ արժեք ունի, քան ոսկին (որը թեև ստուգված է կրակով+, բայց ենթակա է կործանման), գովաբանության, փառքի ու պատվի պատճառ դառնա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ+։
8 Թեև դուք երբեք չեք տեսել նրան, սակայն սիրում եք+։ Թեև դուք հիմա էլ նրան չեք տեսնում, սակայն հավատ եք դրսևորում նրա հանդեպ և անչափ ուրախանում եք անասելի ու փառավոր ուրախությամբ,
9 քանի որ վստահ եք, որ կստանաք ձեր հավատի արդյունքը՝ ձեր հոգիների փրկությունը+։
10 Հենց այս փրկության մասին է, որ ջանադիր փնտրտուքներ ու մանրամասն հետազոտություններ+ արվեցին մարգարեների կողմից, որոնք մարգարեանում էին+ այն անզուգական բարության մասին, որ տրվելու էր ձեզ+։
11 Նրանք անդադար քննում էին, թե Քրիստոսի հետ կապված+՝ հատկապես որ և ինչպիսի ժամանակին+ էր ակնարկում նրանց մեջ եղող ոգին+, երբ այն նախապես վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին+, ինչպես նաև դրանց հաջորդող փառավոր+ բաների մասին։
12 Նրանց հայտնի եղավ, որ ոչ թե իրենք իրենց էին ծառայում+, այլ ձեզ՝ տալով այն ամենը, ինչ հիմա հայտարարվել է+ ձեզ նրանց միջոցով, ովքեր երկնքից ուղարկված սուրբ ոգով+ հռչակեցին ձեզ բարի լուրը։ Հենց այս բաներն են հրեշտակները տենչում հասկանալ+։
13 Պատրաստեք ձեր մտքերը գործունեության համար*+, ամեն ինչում զգոն եղեք+, ձեր հույսը դրեք անզուգական բարության վրա+, որը պիտի տրվի ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնության+ ժամանակ։
14 Որպես հնազանդ զավակներ՝ այլևս մի՛ վարվեք+ այն ցանկություններով, որոնք նախկինում ունեիք, երբ չէիք ճանաչում Աստծուն,
15 այլ ձեզ կանչող Սրբի պես՝ դուք էլ սուրբ եղեք ամեն ինչում+,
16 որովհետև գրված է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»+։
17 Եթե դուք կանչում եք Հորը, որն անկողմնապահությամբ է դատում+՝ յուրաքանչյուրին ըստ իր գործերի, ապա աստվածավախությամբ+ վարվեք ձեր պանդխտության ժամանակ+,
18 որովհետև դուք գիտեք, որ ոչ թե ապականելի բաներով+՝ արծաթով կամ ոսկով ազատվեցիք+ ձեր ունայն ապրելակերպից, որը ավանդաբար փոխանցվեց ձեր նախահայրերից,
19 այլ հենց Քրիստոսի+ թանկագին արյունով+, որը նման է մի անարատ ու անբիծ գառան արյան+։
20 Ճիշտ է, նրա մասին նախապես հայտնի էր աշխարհը հիմնվելուց առաջ+, բայց ժամանակների վերջում հայտնի դարձավ ձեզ համար+,
21 ձեզ, որ նրա միջոցով հավատում եք Աստծուն+, որը հարություն տվեց+ և փառք շնորհեց նրան+, որպեսզի ձեր հավատն ու հույսը Աստծու վրա լինի+։
22 Իսկ հիմա, քանի որ ճշմարտությանը հնազանդվելով՝ ձեր հոգիները մաքրել եք+ և այդպիսով ձեռք եք բերել կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն+, սրտանց և ջերմորեն սիրեք իրար+,
23 որովհետև դուք վերստին ծնվեցիք+ ոչ թե ապականելի+, այլ անապականելի+ սերմից+, կենդանի և հավերժական+ Աստծու խոսքի+ միջոցով։
24 Չէ՞ որ «ամեն մարմին խոտի պես է, և նրա ողջ փառքը՝ վայրի ծաղկի պես+. խոտը չորանում է, ծաղիկն՝ ընկնում+,
25 բայց Եհովայի խոսքը մնում է հավիտյան»+։ Հենց սա է այդ «խոսքը»+, որը հռչակվեց+ ձեզ որպես բարի լուր։