1 Պետրոս 3:1-22
3 Այդպես էլ դուք+, կանա՛յք, հպատակվեք+ ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում+ խոսքին, առանց խոսքի շահվեն+ իրենց կանանց վարքով+՝
2 տեսնելով ձեր մաքուր վարքն+ ու խոր հարգանքը։
3 Եվ թող ձեր զարդարանքը չլինի արտաքուստ. մազեր հյուսելը+, ոսկյա զարդեր կրելը+ կամ հանդերձներ հագնելը։
4 Այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը+՝ հանդարտ ու մեղմ ոգու+ անապականելի հագուստը հագած+, ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում։
5 Նախկինում այն սուրբ կանայք, ովքեր իրենց հույսը Աստծու վրա էին դրել, այդպես էին զարդարում իրենց անձերը՝ հպատակվելով իրենց ամուսիններին,
6 ինչպես Սառան էր հնազանդվում Աբրահամին՝ նրան «տեր» կոչելով+։ Եվ դուք Սառայի դուստրերը կլինեք, եթե շարունակեք բարին գործել և չվախենալ ոչ մի բանից, ինչը կարող է սարսափեցնել ձեզ+։
7 Դուք, ամուսիննե՛ր, նույն ձևով վարվեք+ նրանց հետ՝ ձգտելով հասկանալ նրանց+, և պատիվ տվեք+ կանանց որպես ավելի փխրուն անոթի, քանի որ նրանց հետ դուք էլ եք կյանքի պարգևի ժառանգներ+. այդ դեպքում ձեր աղոթքների դեմ արգելքներ չեն լինի+։
8 Վերջապես, բոլորդ մեկ մտքի եղեք+, ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող+, խոնարհամիտ+,
9 չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք+, ոչ էլ չարախոսության փոխարեն՝ չարախոսությամբ+, ընդհակառակը՝ օրհնեք+, որովհետև դուք դեպի այս ուղին եք կանչվել, որպեսզի օրհնություն ժառանգեք։
10 «Ով ուզում է սիրել կյանքը և լավ օրեր տեսնել+, թող իր լեզուն հետ պահի+ չարիքից և շուրթերը՝ սուտ խոսելուց+
11 և թող հեռանա չարից+ ու բարին գործի, թող խաղաղություն փնտրի ու հետամուտ լինի դրան+,
12 որովհետև Եհովայի աչքերն+ արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց աղաչանքներին+։ Բայց Եհովայի երեսը չարագործների դեմ է»+։
13 Ո՞վ կվնասի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու+։
14 Բայց եթե հանուն արդարության չարչարվեք էլ, երջանիկ եք+։ Սակայն մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում+, ոչ էլ անհանգստացեք+։
15 Այլ ձեր սրտերում Քրիստոսին սրբացրեք+՝ որպես Տիրոջ, և միշտ պատրաստ եղեք պատասխան տալու+ ամեն մարդու, ով ձեզանից բացատրություն կպահանջի ձեր մեջ եղած հույսի համար։ Սակայն դա արեք մեղմությամբ+ ու խոր հարգանքով։
16 Մաքուր խիղճ ունեցեք+, որպեսզի ինչ բանում որ ձեր դեմ խոսում են, ամոթով մնան+ նրանք, ովքեր արհամարհանքով են խոսում ձեր քրիստոնեական լավ վարքի մասին+,
17 քանի որ ավելի լավ է չարչարվել բարիք գործելու համար+, եթե դա է Աստծու կամքը, քան թե չարիք գործելու+։
18 Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի համար+՝ արդարը անարդարների համար+, որպեսզի ձեզ դեպի Աստված առաջնորդի+. նա, ով մահվան մատնվեց մարմնով+, բայց կենդանացավ ոգով+։
19 Հետո նա գնաց ու քարոզեց բանտում+ գտնվող ոգիներին,
20 ովքեր մի ժամանակ անհնազանդ էին+, երբ Աստված համբերությամբ սպասում էր+ Նոյի օրերում, մինչ կառուցվում էր տապանը+, որի մեջ մի քանի մարդ, այսինքն՝ ութ հոգի, ապահով անցան ջրերի միջով+։
21 Այն, ինչը համապատասխանում է սրան, այսինքն՝ մկրտությունը (դա ոչ թե մարմնի կեղտը հեռացնելն է, այլ ասես խնդրանք է Աստծուն՝ մաքուր խիղճ ունենալու համար)+, հիմա էլ ձեզ է փրկում+ Հիսուս Քրիստոսի հարության միջոցով+։
22 Նա գնաց երկինք և հիմա Աստծու աջ կողմում է+, և հրեշտակները+, իշխանություններն ու զորությունները իրեն հպատակեցվեցին+։