1 Պետրոս 5:1-14

5  Ես, որ նույնպես երեց եմ+, Քրիստոսի չարչարանքների վկան+ և մասնակից այն փառքին, որ պիտի հայտնվի+, ձեր մեջ եղող երեցներին այս հորդորն եմ տալիս.  հովվեք+ ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը+ ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն+, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված+, այլ ջանասիրությամբ,  ոչ թե իշխելով+ նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են+, այլ հոտին օրինակ լինելով+։  Եվ երբ հովվապետը+ հայտնվի, դուք փառքի անթառամ+ պսակը կստանաք+։  Նույնպես էլ դուք, երիտասարդնե՛ր, հպատակվեք+ տարեցներին*։ Բոլորդ միմյանց հանդեպ խոնարհամտություն դրսևորեք*+, որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում+։  Ուրեմն խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ+,  և ձեր ամբողջ հոգսը+ նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին+։  Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք+։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա+։  Բայց դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան+՝ իմանալով, որ նույնանման չարչարանքներ նաև ձեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում+։ 10  Աստված, որը ամեն ինչում անզուգական բարություն է դրսևորում և որը ձեզ դեպի իր հավիտենական փառքը+ կանչեց Քրիստոսի հետ միության+ մեջ լինելու շնորհիվ, ձեր մի փոքր ժամանակ չարչարվելուց հետո+ ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ+ ու կզորացնի+։ 11  Նրանն է զորությունը+ հավիտյան։ Ամեն։ 12  Սիլվանոս+ հավատարիմ եղբոր միջոցով, ինչպես որ ես եմ նրան համարում, մի քանի խոսքով գրեցի ձեզ+, որպեսզի քաջալերեմ և լրջորեն վկայեմ, որ սա է Աստծու ճշմարիտ անզուգական բարությունը. ամուր կառչեք դրանից+։ 13  Ձեզ իր բարևներն է ուղարկում նա*, որ Բաբելոնում է+՝ ձեզ նման ընտրվածը, ինչպես նաև Մարկոսը+՝ իմ որդին։ 14  Ողջունեք իրար սիրո համբույրով+։ Խաղաղություն+ լինի ձեզ բոլորիդ, որ Քրիստոսի հետ միության մեջ եք։

Ծանոթագրություններ

Կամ՝ «երեցներին»։
Բռց.՝ «խոնարհամտությամբ գոտևորվեք»։
Հուն-ում սա իգ. սեռի դերանուն է, և հվնբր խոսքը Բաբելոնում գտնվող ժողովի մասին է։