1 Սամուել 10:1-27
10 Սամուելը առավ յուղով շիշը+, լցրեց նրա գլխին, համբուրեց+ նրան ու ասաց. «Եհովան օծեց քեզ, որ դու առաջնորդ լինես+ նրա ժառանգության վրա+։
2 Այսօր, երբ իմ մոտից հեռանաս, երկու մարդ կգտնես Ռաքելի+ գերեզմանի մոտ՝ Բենիամինի տարածքում՝ Սելսահի կողմերը։ Նրանք կասեն քեզ. «Այն ավանակները, որոնց փնտրելու էիր գնացել, գտնվել են։ Բայց հիմա քո հայրը, ավանակների+ հոգսը թողած, ձեզ համար է անհանգստանում ու ասում է. «Որդիս չվերադարձավ, ի՞նչ անեմ»»+։
3 Այնտեղից կգնաս ու կհասնես Թաբորի մեծ ծառին, այնտեղ կհանդիպես երեք մարդու, որոնք Բեթել+ են գնում՝ ճշմարիտ Աստծուն երկրպագելու։ Նրանցից մեկը երեք ուլ+ տանելիս կլինի, մյուսը՝ երեք հաց+, իսկ երրորդը՝ գինու+ մի մեծ սափոր։
4 Քո առողջությունը հարցնելով+՝ նրանք քեզ երկու հաց կտան, և դու կընդունես նրանց ձեռքից։
5 Դրանից հետո կգաս ճշմարիտ Աստծու+ բլուրը, որտեղ փղշտացիների կայազորն+ է։ Եվ երբ որ այնտեղ քաղաքը մտնես, բարձունքից+ իջնող մարգարեների+ մի խմբի կհանդիպես։ Նրանք մարգարեի պես կխոսեն, իսկ նրանց առջևից տավիղ+, դափ+, սրինգ+ ու քնար+ նվագողներ կգնան։
6 Եվ այդ ժամանակ Եհովայի ոգին+ կներգործի քեզ վրա, ու դու էլ նրանց հետ մարգարեի+ պես կխոսես և ուրիշ մարդ կդառնաս։
7 Երբ այս նշանները+ քեզ վրա կատարվեն, ինչ որ ձեռքիցդ գա, արա+, որովհետև ճշմարիտ Աստվածը քեզ հետ է+։
8 Ինձնից առաջ Գաղգաղա+ իջիր։ Ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ ու խաղաղության+ զոհեր մատուցեմ։ Յոթ+ օր կսպասես, մինչև որ գամ ու քեզ հայտնեմ, թե ինչ պիտի անես»։
9 Երբ Սավուղը շրջվեց, որ Սամուելի մոտից գնա, Աստված նրան ուրիշ սիրտ տվեց+, և նույն օրը այս բոլոր նշանները+ կատարվեցին։
10 Այդտեղից նրանք գնացին բլրի մոտ, և նրանց մարգարեների մի խումբ հանդիպեց։ Այդ պահին Աստծու ոգին ներգործեց նրա վրա+, և նա սկսեց մարգարեի+ պես խոսել նրանց մեջ։
11 Բոլոր նրան ճանաչողները, տեսնելով, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, ասացին իրար. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն։ Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»+։
12 Նրանցից մեկն ասաց. «Իսկ ո՞վ է նրանց հայրը»։ Ահա թե ինչու այս խոսքերը՝ «մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ» ասացվածք+ է դարձել։
13 Մարգարեի պես խոսելուց հետո նա ելավ բարձունքը։
14 Ավելի ուշ Սավուղի հորեղբայրը հարցրեց նրան ու նրա սպասավորին. «Ո՞ւր էիք գնացել»։ Նա էլ պատասխանեց. «Ավանակները փնտրելու+, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։
15 Դա լսելով՝ Սավուղի հորեղբայրը հարցրեց. «Պատմի՛ր, խնդրում եմ, Սամուելը ի՞նչ ասաց ձեզ»։
16 Սավուղը պատասխանեց նրան. «Նա մեզ հավաստիացրեց, որ ավանակները գտնվել են»։ Սակայն թագավորության մասին Սամուելի ասածները նրան չհայտնեց+։
17 Սամուելը կանչեց ժողովրդին Մասփա+՝ Եհովայի առաջ,
18 և ասաց Իսրայելի որդիներին. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը+. «Ես եմ, որ Իսրայելին հանեցի Եգիպտոսից, ազատեցի ձեզ Եգիպտոսի ձեռքից+ և ձեզ ճնշող բոլոր թագավորությունների ձեռքից+։
19 Բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն+, որը ձեզ փրկել է բոլոր չարիքներից ու նեղություններից, և ասացիք. «Ո՛չ, մեզ վրա թագավո՛ր դիր»։ Իսկ հիմա կանգնե՛ք Եհովայի առաջ ձեր ցեղերով+ և ձեր հազարավորներով»»։
20 Դրանից հետո Սամուելը մոտեցրեց Իսրայելի բոլոր ցեղերին+, և ընտրությունը ընկավ Բենիամինի ցեղին+։
21 Հետո մոտեցրեց Բենիամինի ցեղին՝ իր տոհմերով, և ընտրությունը ընկավ Մատրիի տոհմին+։ Ի վերջո, ընտրությունը ընկավ Կիսի որդի Սավուղին+։ Գնացին նրան փնտրելու, բայց չգտան։
22 Ուստի հարցրին+ Եհովային. «Այդ մարդը եկե՞լ է այստեղ»։ Եհովան պատասխանեց. «Ահա՛ նա, բեռների մեջ է թաքնվել»+։
23 Նրանք էլ վազելով գնացին ու հանեցին նրան այնտեղից, և երբ նա կանգնեց ժողովրդի մեջ, մի գլուխ բարձր էր մնացած բոլոր մարդկանցից+։
24 Այդ ժամանակ Սամուելն ասաց ժողովրդին. «Տեսա՞ք, թե ում ընտրեց Եհովան+։ Ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ողջ ժողովուրդը բղավեց. «Կեցցե՛ թագավորը»+։
25 Այնուհետև Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորի իրավունքները+, դրանք գրեց մի գրքում ու դրեց Եհովայի առաջ։ Ապա արձակեց ժողովրդին, ու ամեն մեկը գնաց իր տուն։
26 Սավուղը գնաց իր տուն՝ Գաբաա+, և նրա հետ գնացին նաև խիզախ մարդիկ, քանի որ Աստված էր մղել նրանց սրտերը, որ գնան նրա հետ+։
27 Բայց անպիտան մարդիկ+ ասում էին. «Ինչպե՞ս կարող է այս մարդը մեզ փրկել»+։ Նրանք արհամարհանքով վերաբերվեցին+ նրան և ոչ մի նվեր չբերեցին+։ Բայց նա լուռ էր մնում+։