1 Սամուել 15:1-35

15  Դրանից հետո Սամուելն ասաց Սավուղին. «Եհովան ինձ ուղարկել էր, որ քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծեմ+, և հիմա լսի՛ր Եհովայի ձայնին+։  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան+. «Ես հաշիվ եմ պահանջելու+ Ամաղեկից իր արածի համար, որ կանգնեց Իսրայելի ճանապարհին, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից+։  Հիմա գնա՛, հարվածի՛ր Ամաղեկին+, կործանմա՛ն մատնիր+ նրան և նրա ողջ ունեցածը։ Նրա հանդեպ կարեկցանք ցույց չտաս։ Մահվա՛ն մատնիր+ տղամարդկանց ու կանանց, երեխաներին ու կաթնակերներին+, ցուլերին ու ոչխարներին, ուղտերին ու էշերին»»+։  Ուստի Սավուղը հավաքեց ժողովրդին և Տելայիմում+ հաշվեց նրանց՝ երկու հարյուր հազար հետևակ և տասը հազար տղամարդ Հուդայից+։  Սավուղը հասավ մինչև Ամաղեկի քաղաքը և գետահովտի մոտ դարան մտավ։  Այդ ժամանակ Սավուղն ասաց կենեցիներին+. «Գնացե՛ք, առանձնացե՛ք+ ու դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որպեսզի նրանց հետ ձեզ էլ չկործանեմ։ Դուք սիրառատ բարություն* ցույց տվեցիք Իսրայելի բոլոր որդիների հանդեպ+ այն ժամանակ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»+։ Եվ կենեցիները հեռացան Ամաղեկի միջից։  Դրանից հետո Սավուղը հարվածեց Ամաղեկին+ Եվիլայից+ մինչև Սուր+, որը Եգիպտոսի դիմացն է։  Նա Ամաղեկի Ագագ+ թագավորին կենդանի վերցրեց, իսկ մնացած բոլորին սրի բերանով կործանման մատնեց+։  Բայց Սավուղը և ժողովուրդը կարեկցանք ցույց տվեցին Ագագի հանդեպ և խնայեցին մանր ու խոշոր անասուններից ամենալավերին+, ճարպոտներին, խոյերին և այն ամենը, ինչ որ լավն էր, ու չցանկացան դրանք կործանման մատնել+։ Իսկ ինչը որ արհամարհելի ու անպետք էր, կործանման մատնեցին։ 10  Եվ Եհովայի խոսքը եղավ Սամուելին. 11  «Ես ափսոսում եմ+, որ Սավուղին թագավոր դրեցի, քանի որ նա դադարեց+ ինձ հետևելուց և չկատարեց իմ խոսքերը»+։ Սամուելը շատ վշտացավ+ դրա համար և ամբողջ գիշեր Եհովային աղերսեց+։ 12  Առավոտ կանուխ նա վեր կացավ, որ Սավուղին հանդիպի։ Սակայն Սամուելին տեղեկացրին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս+ և իր համար հուշարձան+ է կանգնեցրել, այնուհետև իջել է Գաղգաղա»։ 13  Ի վերջո, Սամուելը եկավ Սավուղի մոտ, և Սավուղն ասաց նրան. «Օրհնված+ ես դու Եհովայի կողմից։ Ես կատարեցի Եհովայի խոսքը»+։ 14  Բայց Սամուելն ասաց. «Այդ դեպքում այս ի՞նչ ոչխարների ձայն է հասնում ականջներիս, և այս ի՞նչ ցլերի ձայն եմ լսում»+։ 15  Սավուղն էլ պատասխանեց. «Ամաղեկացիներից են բերել դրանք, քանի որ ժողովուրդը+ խնայեց մանր ու խոշոր անասուններից ամենալավերին՝ քո Աստված Եհովային զոհելու համար+։ Իսկ մնացածը կործանման մատնեցինք»։ 16  Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Բավակա՛ն է։ Ես քեզ կասեմ, թե Եհովան ինչ ասաց ինձ անցած գիշեր»+։ Նա էլ ասաց. «Խոսի՛ր»։ 17  Եվ Սամուելը շարունակեց. «Երբ դու փոքր էիր երևում քո աչքերում+, մի՞թե այդ ժամանակ չէր, որ Իսրայելի ցեղերի գլուխը դարձար, և Եհովան քեզ թագավոր օծեց+ Իսրայելի վրա։ 18  Հետո Եհովան քեզ հանձնարարություն տվեց, ուղարկեց ու ասաց. «Գնա և այդ մեղավորներին+՝ ամաղեկացիներին, կործանման մատնիր ու կռվիր նրանց դեմ, մինչև որ բնաջինջ անես նրանց»+։ 19  Ուրեմն ինչո՞ւ չհնազանդվեցիր Եհովայի ձայնին, այլ ագահորեն ավարի վրա հարձակվեցիր+ և չարիք գործեցիր Եհովայի աչքում»+։ 20  Սակայն Սավուղն ասաց Սամուելին. «Բայց ես լսեցի+ Եհովայի ձայնին և կատարեցի այն հանձնարարությունը, որով Եհովան ուղարկել էր ինձ, բերեցի Ամաղեկի թագավոր Ագագին+, իսկ Ամաղեկին կործանման մատնեցի+։ 21  Ժողովուրդը+ ավարից ոչխարներ ու խոշոր անասուններ վերցրեց՝ կործանման մատնվածներից ամենաընտիրներին, որպեսզի Գաղգաղայում+ զոհաբերի+ դրանք քո Աստված Եհովային»։ 22  Սամուելն էլ պատասխանեց. «Մի՞թե ողջակեզներն+ ու զոհերը Եհովային ավելի են ուրախացնում, քան Եհովայի ձայնին հնազանդվելը։ Հնազանդությունը+ զոհից լավ է+, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից+։ 23  Չէ՞ որ ըմբոստանալը+ նույնն է, ինչ գուշակություն անելով մեղք գործելը+, և ամբարտավանությունը նույնն է, ինչ մոգական ուժեր և թերափիմներ*+ օգտագործելը։ Քանի որ դու մերժեցիր Եհովայի խոսքը+, նա էլ քեզ է մերժում թագավոր լինելուց»+։ 24  Այդ ժամանակ Սավուղն ասաց Սամուելին. «Ես մեղք գործեցի+, քանի որ զանց արեցի Եհովայի պատվերն ու քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից+ ու նրա ձայնին հնազանդվեցի։ 25  Եվ հիմա խնդրում եմ, ներիր+ իմ մեղքը ու վերադարձիր ինձ հետ, որպեսզի ես երկրպագեմ+ Եհովային»։ 26  Բայց Սամուելն ասաց Սավուղին. «Ես չեմ վերադառնա քեզ հետ։ Քանի որ դու մերժեցիր Եհովայի խոսքը, Եհովան էլ քեզ է մերժում Իսրայելի վրա թագավոր լինելուց»+։ 27  Երբ Սամուելը շրջվեց, որ գնա, նա բռնեց նրա վերնահագուստի* փեշից, բայց այն պատռվեց+։ 28  Սամուելն ասաց նրան. «Այսօր Եհովան Իսրայելի թագավորական իշխանությունը վերցրեց*+ քեզնից և այն քո մերձավորին է տալու, որը քեզնից ավելի լավն է+։ 29  Իսրայելի Գերազանցությունը+ սուտ չի ասի+ և չի ափսոսա, քանի որ Նա մարդ չէ, որ ափսոսա»+։ 30  Նա էլ ասաց. «Ես մեղք եմ գործել։ Իսկ հիմա պատվի՛ր ինձ+, խնդրո՛ւմ եմ, իմ ժողովրդի երեցների և Իսրայելի առաջ ու վերադարձի՛ր ինձ հետ, և ես կերկրպագեմ Եհովային»+։ 31  Ուստի Սամուելը Սավուղի հետևից գնաց, և Սավուղը երկրպագեց Եհովային։ 32  Դրանից հետո Սամուելն ասաց. «Ինձ մոտ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Ագագը վախվխելով գնաց նրա մոտ, սակայն ինքն իրեն ասաց. «Անշուշտ, մահվան դառնությունն անցել է»։ 33  Բայց Սամուելն ասաց. «Ինչպես որ քո սուրը+ կանանց զրկեց երեխաներից, այնպես էլ քո մայրը+ կանանց մեջ ամենքից անզավակը կլինի»+։ Այդ խոսքերն ասելով՝ Սամուելը Ագագին կտոր-​կտոր արեց Գաղգաղայում՝ Եհովայի առաջ+։ 34  Սամուելը գնաց Ռամա, իսկ Սավուղը գնաց իր տուն՝ Սավուղի Գաբաա+։ 35  Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, քանի որ Սամուելը Սավուղի համար սուգ+ էր անում։ Իսկ Եհովան ափսոսաց, որ Սավուղին Իսրայելի վրա թագավոր էր դրել+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սեր»։
Տե՛ս՝ Ծն 31։19-ի ծնթ.։
Կամ՝ «անթև վերնահագուստի»։
Բառացի՝ «պատռեց»։