1 Սամուել 2:1-36
2 Եվ Աննան սկսեց աղոթել+.
«Սիրտս ցնծում է Եհովայով+,
Եղջյուրս բարձրացվում է Եհովայով+։
Բերանս լայն բաց եմ անում թշնամիներիս դեմ,
Ուրախանում եմ, որ դու փրկեցիր ինձ+։
2 Եհովայի նման սուրբ չկա, որովհետև քեզանից բացի ուրիշը չկա+.
Եվ մեր Աստծու նման վեմ չկա+։
3 Մի՛ ասացեք այդքան շատ մեծամիտ խոսքեր,
Եվ թող ձեր բերանից ամբարտավանություն դուրս չգա+,
Որովհետև Եհովան ամեն ինչ իմացող Աստված է+,
Եվ գործերը նա արդարությամբ է գնահատում+։
4 Աղեղ կրող զորավորները սարսափի մեջ են+,
Բայց տկարները զորությամբ են գոտևորված+։
5 Կուշտերը վարձվում են հաց վաստակելու համար+,
Իսկ սովածներն այլևս չեն սովածանում+։
Նույնիսկ ամուլը յոթ զավակ ծնեց+,
Իսկ շատ որդիներ ունեցողը ուժասպառ եղավ+։
6 Եհովան է կյանքից զրկում ու կյանք տալիս+,
Գերեզման*+ իջեցնում ու այնտեղից դուրս բերում+։
7 Եհովան է աղքատացնում+ ու հարստացնում+,
Նվաստացնում ու նաև բարձրացնում+։
8 Խեղճին բարձրացնում է փոշու միջից+,
Աղքատին հանում է մոխրի միջից+,
Նստեցնում է իշխանավորների հետ և փառքի+ գահը նրանց որպես սեփականություն է տալիս+.
Որովհետև Եհովայինն են երկրի հենարանները+,
Եվ աշխարհը նրանց վրա է նա հաստատում։
9 Իրեն նվիրվածների ոտքերը նա պահպանում է+,
Իսկ ամբարիշտները պապանձվում են խավարի մեջ+,
Քանի որ իր ուժով չէ, որ մարդը հաղթում է+։
10 Եհովայի հետ վիճողները սարսափահար կլինեն+,
Երկնքից նա կորոտա նրանց վրա+։
Եհովան ինքն է դատելու երկրի ծայրերը+,
Որ զորություն տա իր թագավորին+
Եվ բարձրացնի իր օծյալի եղջյուրը»+։
11 Հետո Եղկանան գնաց իր տուն՝ Ռամա, իսկ տղան Եհովայի սպասավորը+ դարձավ Հեղի քահանայի մոտ։
12 Հեղիի որդիները անպիտան մարդիկ էին+. նրանք չէին ընդունում Եհովային+։
13 Ահա թե ինչպես էին նրանք վարվում այն հասանելիքի հետ, որ քահանաները ստանում էին ժողովրդից+. ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը զոհ էր մատուցում, հենց այն պահին, երբ միսը եփվում էր+, գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի պատառաքաղը ձեռքին,
14 և այն մտցնում էր տաշտի, կաթսայի, սանի կամ պուտուկի մեջ։ Ինչ որ պատառաքաղը հանում էր այնտեղից, քահանան իրեն էր վերցնում։ Նրանք այդպես էին վարվում բոլոր իսրայելացիների հետ, որոնք գալիս էին Սելով+։
15 Նաև նախքան ճարպն այրելը+ գալիս էր քահանայի սպասավորն ու զոհ մատուցողին ասում. «Քահանայի համար խորովելու միս տուր։ Քեզանից նա եփած միս չի վերցնի, հում միս տուր»+։
16 Եթե այդ մարդը ասեր նրան՝ «թող նախ ճարպն այրեն+, հետո նոր վերցրու այնքան, ինչքան որ հոգիդ կցանկանա»+, սա պատասխանում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի ուժով կառնեմ»+։
17 Այդպիսով՝ սպասավորները մեծ մեղք էին գործում Եհովայի առաջ+, որովհետև անհարգալից էին վերաբերվում Եհովայի ընծաներին+։
18 Իսկ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած+, ծառայություն էր անում+ Եհովայի առաջ։
19 Նրա մայրը ամեն տարի փոքր վերնահագուստ* էր պատրաստում նրա համար ու իր հետ բերում, երբ ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու+։
20 Հեղին Եղկանային ու նրա կնոջը օրհնելով+՝ ասաց. «Թող Եհովան այդ կնոջից քեզ զավակներ պարգևի՝ Եհովային փոխ տվածի փոխարեն»+։ Եվ նրանք իրենց բնակավայրը գնացին։
21 Եհովան ուշադրություն դարձրեց Աննային+. ժամանակի ընթացքում նա հղիացավ ու ծնեց երեք տղա և երկու աղջիկ+։ Իսկ մանուկ Սամուելը մեծանում էր Եհովայի մոտ+։
22 Հեղին շատ ծեր էր։ Նա լսել էր+ այն մասին, թե ինչպես էին իր որդիները վարվում+ ողջ Իսրայելի հետ, նաև այն մասին, որ նրանք պառկում էին հանդիպման վրանի մուտքի մոտ ծառայող+ կանանց հետ+։
23 Նա ասում էր նրանց+. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում+։ Բոլոր մարդկանցից ձեր մասին վատ բաներ եմ լսում+։
24 Չէ՛+, որդյակնե՛րս, ինչպես լսում եմ, ձեր մասին վատ լուրեր են շրջում Եհովայի ժողովրդի մեջ+։
25 Եթե մարդը մեղք է գործում մարդու դեմ+, ապա Աստված պաշտպան կկանգնի նրան+, բայց եթե մարդը Եհովայի դեմ է մեղք գործում+, ապա ո՞վ կաղոթի նրա համար»+։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր ձայնին+, որովհետև Եհովան որոշել էր մահվան մատնել նրանց+։
26 Այդ ընթացքում մանուկ Սամուելը շարունակում էր մեծանալ և ավելի հաճելի էր դառնում թե՛ Եհովային և թե՛ մարդկանց+։
27 Աստծուց մի մարդ+ եկավ Հեղիի մոտ ու ասաց նրան. «Այսպես է ասում Եհովան. «Մի՞թե ես հայտնապես չերևացի քո նախահայրերի տանը, երբ նրանք Եգիպտոսում՝ փարավոնի տան մեջ, ստրուկ էին+։
28 Իսրայելի բոլոր տոհմերից ես նրան ընտրեցի ինձ համար+, որ քահանա ծառայի և իմ զոհասեղանի+ վրա ելնի, զոհերի ծուխը վեր բարձրացնի և եփուդ կրի իմ առջև։ Իսրայելի որդիների բոլոր ողջակեզները ես քո նախահայրերի տանը տվեցի+։
29 Ինչո՞ւ եք արհամարհում իմ զոհն+ ու ընծան, որոնք ես պատվիրեցի իմ բնակավայրում+։ Ինչո՞ւ ես դու քո որդիներին ինձանից ավելի պատվում, և ինչո՞ւ եք դուք ինքներդ ձեզ գիրացնում+ իմ Իսրայել ժողովրդի բերած զոհերի լավագույնով+։
30 Ահա թե ինչու է Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում. «Ես ասել եմ, որ քո տունը և քո հոր տունը դարեդար+ իմ առջև պիտի քայլեն»։ Բայց հիմա Եհովան ասում է. «Այլևս այդպես չի լինի, որովհետև ես կպատվեմ+ նրանց, ովքեր պատվում են ինձ+, իսկ ովքեր ինձ արհամարհում են, կնվաստացվեն»+։
31 Ահա օրեր են գալիս, երբ կտրելու եմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսզի քո տան մեջ ծեր մարդ չլինի+։
32 Այն բոլոր բարիքների մեջ, որ արվում է Իսրայելի համար, դու միայն թշնամու կտեսնես իմ բնակավայրում+, և քո տան մեջ երբեք ծեր չի լինի։
33 Բայց քեզ մոտ մի մարդ կմնա, որին ես չեմ հեռացնի իմ զոհասեղանից, որպեսզի քո աչքերը նվաղեն, և հոգիդ հալումաշ լինի, իսկ քո տան անդամների մեծ մասը մարդկանց սրով կընկնի+։
34 Եվ թող սա նշան լինի քեզ համար, ինչ որ պատահելու է քո երկու որդիներին՝ Օֆնիին ու Փենեհեսին+. մեկ օրվա մեջ երկուսն էլ կմեռնեն+։
35 Իսկ ինձ համար մի հավատարիմ քահանա վեր կկացնեմ+։ Նա կկատարի այն ամենը, ինչ որ կա իմ սրտում ու իմ հոգում։ Ես նրա համար մի հաստատուն տուն կկառուցեմ, և նա միշտ իմ օծյալի+ առջև կքայլի։
36 Եվ քո տնից ով որ մնա+, կգա ու կխոնարհվի նրա առաջ՝ աշխատանք ու հաց խնդրելով, ու կասի. «Աղաչո՛ւմ եմ, ինձ մի քահանայական պաշտոն տուր, որ մի պատառ հաց ուտեմ»»»+։