1 Սամուել 20:1-42
20 Դավիթը փախավ+ Ռամայի Նավաթից և գալով Հովնաթանի մոտ՝ հարցրեց. «Ի՞նչ եմ արել+։ Ո՞րն է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր առաջ, որ նա ուզում է սպանել ինձ»։
2 Իսկ նա պատասխանեց. «Անհնա՛ր է+։ Դու չես մեռնելու։ Հայրս մեծ կամ փոքր բան չի անում՝ առանց ինձ հայտնելու+։ Հայրս ինչո՞ւ պիտի այդ բանը ինձնից թաքցնի+։ Այդպիսի բան չկա»։
3 Սակայն Դավիթը երդվեց+ ու ասաց. «Վստահաբար, հայրդ գիտի, որ ես հաճություն եմ գտել քո աչքերում+, դրա համար էլ մտածում է՝ Հովնաթանը չիմանա այդ մասին, որ չվշտանա։ Բայց կենդանի է Եհովան+, և կենդանի է քո հոգին+, ընդամենը մի քայլ է բաժանում ինձ մահվանից»+։
4 Հովնաթանն ասաց Դավթին. «Ինչ որ հոգիդ ասի, կանեմ քեզ համար»։
5 Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Լսի՛ր, վաղը նորալուսին է+, և ես պետք է նստեմ թագավորի հետ ուտելու։ Բայց դու արձակիր ինձ, և ես կթաքնվեմ+ դաշտի մեջ մինչև երրորդ օրվա երեկոն։
6 Եթե հայրդ ինձ որոնելու լինի, կասես նրան. «Դավիթն ինձնից բացակայելու թույլտվություն խնդրեց, որ գնա իր քաղաքը՝ Բեթլեհեմ+, որովհետև այնտեղ նրա ամբողջ ընտանիքը տարեկան զոհը պիտի մատուցի»+։
7 Եթե նա պատասխանի՝ «լա՛վ է», ապա քո ծառայի համար խաղաղություն է։ Իսկ եթե զայրանա, իմացիր, որ նա չարիք է նյութել+։
8 Քո ծառային սիրառատ բարություն ցույց տուր+, քանի որ քո ծառայի հետ ուխտ+ կապեցիր Եհովայի առաջ։ Բայց եթե ես որևէ հանցանք եմ գործել+, ապա դու ինքդ սպանիր ինձ, էլ ինչո՞ւ ինձ տանես քո հոր մոտ»։
9 Այս խոսքերի վրա Հովնաթանն ասաց. «Անհնա՛ր է, որ դա քեզ պատահի։ Բայց եթե իմանամ, որ հայրս քո դեմ չարիք է նյութել, մի՞թե քեզ չեմ հայտնի այդ մասին»+։
10 Իսկ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ո՞վ ինձ կիմացնի, եթե քո հայրը քեզ խստությամբ պատասխանի»։
11 Հովնաթանն ասաց Դավթին. «Եկ դուրս գնանք դաշտը»։ Եվ երկուսով դուրս եկան դաշտ։
12 Հովնաթանն ասաց Դավթին. «Թող Եհովան՝ Իսրայելի Աստվածը+, վկա լինի+, որ վաղը կամ մյուս օրը ես կխոսեմ հորս հետ։ Եվ եթե նա լավ է տրամադրված Դավթի հանդեպ, ապա մի՞թե ես մարդ չեմ ուղարկի քեզ մոտ ու չեմ հայտնի քեզ։
13 Թող Եհովան Հովնաթանին այսպես ու սրանից ավելին անի+, եթե պարզվի, որ հայրս ուզում է քեզ չարիք պատճառել, իսկ ես չհայտնեմ քեզ այդ մասին ու քեզ բաց չթողնեմ, որ գնաս խաղաղությամբ։ Եվ թող Եհովան քեզ հետ լինի+, ինչպես որ իմ հոր հետ է եղել+։
14 Եվ դու էլ, եթե ես կենդանի մնամ+, արդյոք իմ հանդեպ սիրառատ բարություն ցույց չե՞ս տա, ինչպիսին որ Եհովան է ցույց տալիս իմ հանդեպ, որ ես չմեռնեմ+։
15 Քո սիրառատ բարությունը իմ տնից դու չես կտրի դարեդար+։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Եհովան երկրի երեսից բնաջինջ անի Դավթի թշնամիներին,
16 Հովնաթանի անունը չի կտրվի Դավթի տնից+։ Եհովան Դավթի թշնամիներից հաշիվ պիտի պահանջի»։
17 Եվ Հովնաթանը կրկին երդում տվեց Դավթին, քանի որ սիրում էր նրան, որովհետև նրան իր հոգու պես էր սիրում+։
18 Ապա Հովնաթանն ասաց նրան. «Վաղը նորալուսին է+, և քո բացակայությունը կնկատեն, որովհետև քո տեղը դատարկ կլինի։
19 Իսկ վաղը չէ մյուս օրը քո բացակայությունը ավելի շատ կնկատվի։ Արի այն վայրը, ուր թաքնվել էիր+ այն օրը*, ու մնա այստեղ՝ այս քարի մոտ։
20 Եվ ես նրա մոտ երեք նետ կարձակեմ, իբրև թե նշանակետի վրա եմ արձակում։
21 Հետո կուղարկեմ սպասավորին ու կասեմ. «Գնա՛ նետերը գտիր»։ Եթե սպասավորին ասեմ՝ «տե՛ս, քեզանից այս կողմն են նետերը, վերցրո՛ւ դրանք», այն ժամանակ կգաս, որովհետև քեզ համար դա խաղաղություն է նշանակում, և քեզ ոչինչ չի լինի, կենդանի՛ է Եհովան+։
22 Բայց եթե ասեմ տղային՝ «տե՛ս, նետերն այն կողմն են՝ քո առջևում», այդ ժամանակ գնա՛, քանի որ Եհովան քեզ արձակել է։
23 Իսկ ինչ վերաբերում է նրան, ինչի մասին որ խոսեցինք+, ապա Եհովան իմ ու քո միջև թող դարեդար վկա լինի»+։
24 Դավիթը թաքնվեց դաշտում+։ Եվ երբ որ նորալուսին եղավ, թագավորը ուտելու համար սեղան նստեց+։
25 Թագավորը, ըստ սովորության, նստեց պատի մոտ՝ իր աթոռին. Հովնաթանը նրա դիմացն էր նստած, Աբեները+ նստած էր Սավուղի կողքին, իսկ Դավթի տեղը դատարկ էր։
26 Այդ օրը Սավուղը ոչինչ չասաց, քանի որ մտածեց. «Մի բան պատահել է, դրա համար էլ մաքուր չէ+ և դեռ չի մաքրվել»։
27 Նորալուսնի երկրորդ օրը Դավթի տեղը դարձյալ դատարկ էր։ Այդ ժամանակ Սավուղը հարցրեց իր որդի Հովնաթանին. «Ինչո՞ւ Հեսսեի որդին+ երեկ և այսօր սեղան նստելու չեկավ»։
28 Հովնաթանը պատասխանեց Սավուղին. «Դավիթը ինձնից թույլտվություն վերցրեց ու գնաց Բեթլեհեմ+։
29 Նա ասաց. «Արձակի՛ր ինձ, խնդրում եմ, քանի որ մեր ընտանիքը քաղաքում զոհ է մատուցելու, և եղբայրս պատվիրեց ինձ, որ գնամ։ Եթե ես բարեհաճություն եմ գտել քո աչքում, թույլ տուր՝ աննկատ գնամ, որպեսզի եղբայրներիս տեսնեմ»։ Ահա թե ինչու նա չեկավ թագավորական սեղանի մոտ»։
30 Սավուղը սաստիկ զայրացավ+ Հովնաթանի վրա ու ասաց. «Դո՛ւ, ապստա՛մբ կնոջ զավակ+, ի՛նչ է, չգիտե՞մ, որ դու Հեսսեի որդու հետ միաբանվեցիր։ Դա խայտառակություն է քեզ համար ու քո մոր+ մերկության համար։
31 Քանի դեռ Հեսսեի որդին կենդանի է այս երկրի վրա, ո՛չ դու հաստատուն կլինես և ո՛չ էլ քո թագավորությունը+։ Հենց հիմա մարդ ուղարկիր և նրան բերել տուր, որովհետև նա մահապարտ է»+։
32 Հովնաթանը պատասխանեց իր հայր Սավուղին. «Ինչո՞ւ պիտի նա մեռնի+։ Ի՞նչ է արել»+։
33 Այդ խոսքերի վրա Սավուղը նիզակը նետեց, որ սպանի նրան+։ Այդ ժամանակ Հովնաթանը հասկացավ, որ հայրը մտադրվել է սպանել Դավթին+։
34 Սաստիկ զայրանալով+՝ Հովնաթանը սեղանից վեր կացավ և այդ օրը՝ նորալուսնի երկրորդ օրը, հաց չկերավ, որովհետև վշտացավ Դավթի համար+, և որովհետև իր սեփական հայրը ստորացրեց իրեն+։
35 Առավոտյան Հովնաթանը դուրս եկավ դաշտ՝ Դավթի հետ պայմանավորված տեղը+, և նրա հետ մի պատանի ծառա կար։
36 Նա ասաց իր ծառային. «Վազի՛ր, գտի՛ր այն նետերը, որոնք ես արձակելու եմ»+։ Ծառան վազեց, իսկ նա նետը արձակեց այնպես, որ ընկնի նրանից այն կողմ։
37 Եվ երբ ծառան հասավ այն տեղը, ուր ընկել էր Հովնաթանի արձակած նետը, Հովնաթանը նրա հետևից կանչեց. «Նետը քեզնից այն կողմ չէ՞»+։
38 Հովնաթանը շարունակեց կանչել ծառայի հետևից. «Շտապի՛ր։ Արա՛գ։ Մի՛ կանգնիր»։ Հովնաթանի ծառան հավաքեց նետերն ու եկավ իր տիրոջ մոտ։
39 Ծառան ոչինչ չգիտեր. միայն Հովնաթանն ու Դավիթը գիտեին այդ բանը։
40 Դրանից հետո Հովնաթանը իր զենքերը տվեց ծառային ու ասաց. «Քաղա՛ք տար սրանք»։
41 Երբ ծառան գնաց, մոտակայքից՝ հարավային կողմից, հայտնվեց Դավիթը։ Նա ընկավ իր ծնկների վրա ու երեք անգամ գետին խոնարհվեց+։ Նրանք համբուրեցին+ իրար ու իրար համար լաց եղան։ Դավիթն ավելի շատ լաց եղավ+։
42 Հովնաթանն ասաց Դավթին. «Գնա՛ խաղաղությամբ+, քանի որ երկուսս էլ Եհովայի անունով ենք երդվել+ ու ասել. «Թող Եհովան դարեդար վկա լինի իմ ու քո միջև, իմ սերնդի ու քո սերնդի միջև»»+։
Դրանից հետո Դավիթը վեր կացավ ու գնաց, իսկ Հովնաթանը վերադարձավ քաղաք։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «աշխատանքային օրը»։