1 Սամուել 25:1-44

25  Որոշ ժամանակ անց Սամուելը+ մահացավ։ Բոլոր իսրայելացիները հավաքվեցին, ողբացին+ նրա համար և թաղեցին իր տան մոտ՝ Ռամայում+։ Դրանից հետո Դավիթը իջավ Փառան+ անապատը։  Մաոնում+ մի մարդ էր ապրում, և նրա հոտերը Կարմեղոսում էին+։ Այդ մարդը շատ հարուստ էր, ուներ երեք հազար ոչխար և հազար այծ. նա Կարմեղոսում խուզում էր+ իր ոչխարներին։  Այդ մարդու անունը Նաբաղ+ էր, իսկ նրա կնոջ անունը՝ Աբիգեա+։ Կինը շատ խոհեմ էր+ ու արտաքնապես՝ գեղեցիկ, բայց նրա ամուսինը կոպիտ ու չարագործ մարդ էր+. նա Քաղեբի+ տոհմից էր։  Անապատում Դավիթը լսեց, որ Նաբաղը իր ոչխարներին է խուզում+։  Դավիթը իր մարդկանցից տասը հոգու ուղարկեց՝ ասելով նրանց. «Բարձրացեք Կարմեղոս, գնացեք Նաբաղի մոտ ու իմ անունից նրա ողջությունը հարցրեք+։  Եվ իմ եղբորն այսպես ասացեք. «Խաղաղությո՛ւն քեզ+, խաղաղությո՛ւն քո տանը և քո ամբողջ ստացվածքին։  Լսել եմ, որ խուզում ես քո ոչխարներին։ Երբ քո հովիվները մեզ հետ էին+, մենք նրանց չնեղացրինք+, և այն բոլոր օրերին, քանի դեռ նրանք Կարմեղոսում էին, ոչինչ չի կորել նրանց ունեցածից։  Հարցրու քո մարդկանց, և նրանք կասեն քեզ։ Իմ մարդիկ թող քո աչքում բարեհաճություն գտնեն, քանի որ բարի օրում եկանք։ Խնդրում եմ, ինչ որ ձեռքդ գտնի, տուր քո ծառաներին ու քո որդի Դավթին»»+։  Ուստի Դավթի մարդիկ եկան ու այս բոլոր խոսքերը Դավթի անունից ասացին Նաբաղին և ապա սպասեցին։ 10  Նաբաղը պատասխանեց Դավթի ծառաներին՝ ասելով. «Ո՞վ է Դավիթը+, կամ ո՞վ է Հեսսեի որդին։ Մեր օրերում շատացել են իրենց տերերից փախած ծառաները+։ 11  Ուրեմն իմ հացը+, ջուրը և խուզողներիս համար մորթած անասունի միսն առնեմ ու այս մարդկա՞նց տամ, երբ նույնիսկ չգիտեմ, թե նրանք որտեղից են»+։ 12  Դրանից հետո Դավթի մարդիկ հետ դարձան ու նրան հաղորդեցին այս բոլոր խոսքերը։ 13  Դավիթն ասաց իր մարդկանց. «Ամեն մարդ իր սուրը մեջքին կապի»+։ Բոլորը սրերն իրենց մեջքին կապեցին։ Դավիթը նույնպես իր սուրը մեջքին կապեց, և մոտ չորս հարյուր մարդ վեր ելավ Դավթի հետևից, իսկ երկու հարյուրը մնաց բեռների+ մոտ։ 14  Այդ ընթացքում ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, պատմեց. «Դավիթը անապատից պատգամաբերներ է ուղարկել՝ մեր տիրոջը բարին մաղթելու* համար, իսկ նա կշտամբանքներ+ տեղաց նրանց վրա։ 15  Այդ մարդիկ շատ բարի էին մեր հանդեպ և մեզ չեն նեղացրել, և մեզանից ոչինչ չի կորել այն բոլոր օրերին, երբ նրանց հետ ման էինք գալիս դաշտում+։ 16  Ամբողջ ժամանակ, քանի դեռ նրանց հետ էինք և հոտերն էինք արածեցնում, գիշեր ու ցերեկ նրանք պարիսպ+ եղան մեզ համար։ 17  Եվ հիմա մտածիր ու տես, թե ինչ ես անելու, որովհետև մեր տիրոջն ու նրա ամբողջ տանը աղետ է սպառնում+։ Նա այնքան անպիտան մարդ է+, որ օգուտ չունի նրա հետ խոսելը»։ 18  Աբիգեան+ իսկույն գնաց, վերցրեց երկու հարյուր հաց, երկու մեծ սափոր գինի+, եփելու պատրաստ հինգ ոչխար+, հինգ գրիվ* բոված ցորեն+, չամիչի հարյուր բլիթ+, չորացրած թզի երկու հարյուր բլիթ+ ու դրանք ավանակների վրա դրեց։ 19  Ապա ասաց իր մարդկանց. «Ինձանից առաջ անցեք+։ Իսկ ես ձեր հետևից կգամ»։ Բայց իր ամուսին Նաբաղին ոչինչ չասաց։ 20  Երբ նա, ավանակ+ հեծած, աննկատ իջնում էր լեռան վրայից, անսպասելի հանդիպեց Դավթին ու նրա մարդկանց, որ գալիս էին նրան ընդառաջ։ 21  Մինչ այդ Դավիթն ասել էր. «Ուրեմն իզուր էր, որ այս մարդու ամեն ինչը պահպանեցի անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ+, իսկ նա իմ բարության դիմաց՝ չարությամբ է հատուցում+։ 22  Թող Աստված Դավթի թշնամիներին այսպես ու սրանից ավելին անի+, եթե մինչև առավոտ+ նրա մարդկանցից թեկուզ մեկ արու*+ ողջ թողնեմ»։ 23  Երբ Աբիգեան Դավթին տեսավ, ավանակի վրայից շտապ իջավ ու երեսնիվայր ընկավ ու մինչև գետին խոնարհվեց+ Դավթի առաջ։ 24  Ապա նրա ոտքերն ընկնելով+՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի+, տե՛ր իմ։ Թույլ տուր, խնդրում եմ, որ քո աղախինը խոսի քեզ հետ+, և լսիր քո աղախնի խոսքերը։ 25  Խնդրում եմ, թող իմ տերը ուշադրություն չդարձնի այդ անպիտան+ մարդ Նաբաղին, որովհետև ինչպես որ իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նաբաղ է նրա անունը, ուրեմն անմտությունը նրա հետ է+։ Իսկ քո աղախինը չի տեսել իմ տիրոջ ուղարկած մարդկանց։ 26  Եվ հիմա, տե՛ր իմ, կենդանի՛ է Եհովան+, և կենդանի՛ է քո հոգին+, Եհովան քեզ ետ պահեց+ արյունահեղությունից+ և այն բանից, որ քո վրեժը քո ձեռքով առնես+։ Թող որ քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես լինեն+։ 27  Իսկ այս ընծան*+, որ քո աղախինը իր տիրոջն է բերել, այն մարդկանց համար է, ովքեր իմ տիրոջ հետևից են գնում+։ 28  Խնդրո՛ւմ եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը+։ Եհովան անպատճառ իմ տիրոջ համար մնայուն տուն կշինի+, քանի որ Եհովայի պատերազմները իմ տերն է վարում+։ Թող որ քո կյանքի բոլոր օրերում չարություն չգտնվի քո մեջ+։ 29  Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա՝ քեզ հալածելու, և քո հոգին փնտրի, ապա իմ տիրոջ հոգին քո Աստված Եհովայի+ մոտ կյանքի ծրարի մեջ ծրարված պիտի լինի+, իսկ քո թշնամիների հոգիները նա պիտի շպրտի պարսատիկից դուրս եկածի պես+։ 30  Եհովան իմ տիրոջ համար կանի այս բոլոր բարիքները, որոնց մասին նա խոսել է, և քեզ Իսրայելի վրա առաջնորդ կդնի+։ 31  Թող որ իմ տերը առանց պատճառի արյուն չթափի+ և իր վրեժը իր ձեռքով չառնի+, որպեսզի սա քեզ համար տրտմության պատճառ կամ իմ տիրոջ սրտի համար գայթակղության քար չդառնա։ Եհովան անպատճառ բարին կանի իմ տիրոջը, և դու կհիշես+ քո աղախնին»։ 32  Սա լսելով՝ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՛լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը+, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։ 33  Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը+, և օրհնյա՛լ լինես դու, որ այսօր ինձ ետ պահեցիր արյունապարտ+ լինելուց և վրեժս իմ ձեռքով առնելուց+։ 34  Եվ կենդանի՛ է Եհովան՝ Իսրայելի Աստվածը, որն ինձ ետ պահեց քեզ չարիք պատճառելուց+, որ եթե չշտապեիր ու ինձ ընդառաջ չգայիր+, ապա մինչև առավոտ Նաբաղի մարդկանցից մեկ արու* անգամ չէր մնա»+։ 35  Դավիթը նրա ձեռքից ընդունեց այն ամենը, ինչ որ նա բերել էր, ու ասաց նրան. «Խաղաղությամբ+ քո տուն գնա։ Քո ձայնին լսեցի և քո խնդրանքը կկատարեմ»+։ 36  Երբ Աբիգեան եկավ Նաբաղի մոտ, նրա տանը խնջույք էր, որ ասես թագավորական խնջույք լիներ+։ Նաբաղի սիրտը զվարթացել էր, և նա շատ հարբած էր+։ Աբիգեան մինչև լույսը բացվելը մի մեծ կամ փոքր բան չպատմեց նրան։ 37  Առավոտյան, երբ Նաբաղը գինուց սթափվեց, կինը պատմեց նրան այս բաները, և նրա սիրտը+ իր միջում մեռավ, ու նա քարի պես եղավ։ 38  Տասը օր հետո Եհովան հարվածեց+ Նաբաղին, ու նա մեռավ։ 39  Երբ Դավիթը լսեց, որ Նաբաղը մահացել է, ասաց. «Օրհնյալ լինի Եհովան, որ Նաբաղի ձեռքից կրած իմ նախատինքի+ դատաստանը+ ինքը տեսավ և իր ծառային չարիքից հետ պահեց+։ Եհովան Նաբաղի չարիքը նրա գլխին բերեց»+։ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեային ասելու, որ ուզում է նրան իր համար կին առնել+։ 40  Դավթի ծառաները եկան Աբիգեայի մոտ՝ Կարմեղոս, ու ասացին նրան. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իր համար կին առնի»։ 41  Նա էլ վեր կացավ, երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց+ ու ասաց. «Քո աղախինը պատրաստ է քեզ ծառայելու և իմ տիրոջ ծառաների ոտքերը+ լվալու»+։ 42  Աբիգեան+ շտապ վեր կացավ, հեծավ+ ավանակը, իսկ նրա հինգ աղախինները ոտքով գնացին նրա հետևից։ Նա ճանապարհ ընկավ Դավթի պատգամաբերների հետ և դարձավ նրա կինը։ 43  Դավիթը Հեզրայելից+ Աքինոամին+ էլ էր կնության առել։ Այս երկուսն էլ նրա կանայք դարձան+։ 44  Իսկ Սավուղը իր Մեղքող+ դստերը, որը Դավթի կինն էր եղել, Գալլիմից+ Լայիսի որդի Փալտիին+ կնության տվեց։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մեր տիրոջը օրհնելու»։
Մեկ գրիվը հվսր է 7,33 լ.։
Բռց.՝ «պատին միզող»։ Եբր. դարձվածք, որը վերաբ. է ար. սեռին։
Կամ՝ «օրհնությունը»։
Տե՛ս 1Սմ 25։22-ի ծնթ.։