1 Սամուել 29:1-11
29 Փղշտացիները+ իրենց բոլոր զորքերը հավաքեցին Աֆեկում, իսկ իսրայելացիները բանակ դրին Հեզրայելում+ գտնվող աղբյուրի մոտ։
2 Փղշտացիների դաշնակից կառավարիչները+ հարյուրներով ու հազարներով էին առաջ շարժվում, իսկ Դավիթն ու իր մարդիկ գնում էին Անքուսի+ հետևից։
3 Փղշտացիների իշխաններն ասացին. «Ինչո՞ւ են այս եբրայեցիներն+ այստեղ»։ Անքուսը պատասխանեց փղշտացիների իշխաններին. «Չէ՞ որ դա Իսրայելի Սավուղ թագավորի ծառա Դավիթն է։ Ահա արդեն մեկ կամ երկու տարի է, որ ինձ մոտ է+, և ինձ մոտ եկած օրից մինչև այսօր ես նրա մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել»+։
4 Փղշտացիների իշխանները բարկացան նրա վրա ու ասացին. «Հե՛տ ուղարկիր այդ մարդուն+։ Թող գնա այնտեղ, ուր որ նշանակել ես նրան։ Թույլ մի՛ տուր, որ մեզ հետ գա կռվելու, միգուցե կռվի ժամանակ մեր դեմ դուրս գա+։ Ուրիշ էլ ինչո՞վ նա պիտի արժանանա իր տիրոջ բարեհաճությանը, եթե ոչ մեր մարդկանց գլուխներով։
5 Սա այն Դավիթը չէ՞, որին պարերով էին դիմավորում ու ասում էին. «Սավուղը հազարավորների զարկեց, իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»+։
6 Անքուսը+ կանչեց Դավթին ու ասաց. «Կենդանի՛ է Եհովան+, դու ազնիվ մարդ ես, և ես կուզենայի+, որ ինձ հետ պատերազմի դուրս գայիր+, որովհետև ինձ մոտ եկած օրիցդ մինչև այսօր քո մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել+։ Բայց դաշնակից կառավարիչների+ աչքին դու լավ չես երևում։
7 Ուստի դարձի՛ր ու գնա՛ խաղաղությամբ, որպեսզի մի վատ բան չանես փղշտացիների դաշնակից կառավարիչների աչքին»։
8 Բայց Դավիթն ասաց Անքուսին. «Ես ի՞նչ եմ արել+, և քեզ մոտ եկած օրից մինչև այսօր ի՞նչ վատ բան ես գտել քո ծառայի մեջ+, որ ես չպետք է գնամ ու կռվեմ իմ տեր թագավորի թշնամիների դեմ»։
9 Անքուսն էլ պատասխանեց Դավթին. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես լավն ես+։ Բայց փղշտացիների իշխաններն ասացին. «Թող մեզ հետ պատերազմի չգա»։
10 Եվ հիմա առավոտ կանուխ վեր կացեք դու և քո տիրոջ ծառաները, որ քեզ հետ են եկել, առավոտ վաղ, հենց որ լույսը բացվի, վեր կացեք ու գնացեք»+։
11 Դավիթն ու նրա մարդիկ առավոտյան վաղ վեր կացան+, որ վերադառնան փղշտացիների երկիրը, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել+։