1 Սամուել 30:1-31

30  Երրորդ օրը, երբ Դավիթն իր մարդկանցով եկավ Սիկելակ+, ամաղեկացիները+ արշավել էին հարավային կողմի և Սիկելակի վրա։ Նրանք հարվածել էին Սիկելակը, հրի էին մատնել այն  և գերի տարել կանանց+ ու բոլոր այնտեղ գտնվողներին՝ փոքրից մինչև մեծ։ Նրանք ոչ մեկին չէին սպանել, այլ իրենց հետ տանելով՝ գնացել էին իրենց ճանապարհով։  Երբ Դավիթն ու իր մարդիկ մտան քաղաք, այն հրկիզված էր, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերի էին տարված։  Դավիթն ու իր հետ եղող ժողովուրդը բարձրացրին իրենց ձայնն ու լաց եղան+, մինչև որ նրանց վրա լացելու ուժ այլևս չմնաց։  Գերի էին տարվել նաև Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը+ և կարմեղոսցի Նաբաղի նախկին կինը՝ Աբիգեան+։  Դավիթը ծանր իրավիճակում էր+, քանի որ ժողովուրդը ուզում էր քարկոծել+ նրան, որովհետև մարդկանց հոգիները դառնացած էին+ իրենց տղաների ու աղջիկների համար։ Ուստի Դավիթը իր Աստված Եհովայով զորացավ+։  Դավիթն ասաց Աքիմելեքի որդի Աբիաթար+ քահանային. «Եփուդը+ ի՛նձ մոտեցրու, խնդրո՛ւմ եմ»։ Եվ Աբիաթարը եփուդը Դավթին մոտեցրեց։  Դավիթը հարցրեց Եհովային+. «Հետապնդե՞մ այս հրոսակախմբին։ Կհասնե՞մ արդյոք նրանց»։ Նա էլ պատասխանեց+. «Հետապնդի՛ր, և դու անպայման կհասնես նրանց ու գերիներին կազատես»+։  Դավիթը և իր հետ եղող վեց հարյուր մարդիկ+ իսկույն ճանապարհ ընկան։ Եվ երբ հասան մինչև Բեսոր հեղեղատը, մարդկանց մի մասին այնտեղ թողեցին։ 10  Դավիթը չորս հարյուր մարդկանցով շարունակեց հետապնդելը+, իսկ երկու հարյուրը, որոնք սաստիկ հոգնել էին ու չկարողացան անցնել Բեսոր+ հեղեղատը, մնացին այնտեղ։ 11  Նրանք դաշտում մի եգիպտացու+ գտան, բերեցին Դավթի մոտ ու հաց տվեցին, որ ուտի, և ջուր խմեցրին։ 12  Ապա նրան չորացրած թզի մի կտոր բլիթ և չամիչի երկու բլիթ տվեցին+։ Նա էլ կերավ, ու ոգին+ նրա վրա եկավ, որովհետև երեք օր ու գիշեր ոչ հաց էր կերել, ոչ էլ ջուր խմել։ 13  Դավիթը հարցրեց նրան. «Դու ո՞ւմ մարդն ես և որտեղի՞ց ես»։ Նա էլ պատասխանեց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղեկացու ծառա, բայց երեք օր առաջ հիվանդացա, և տերս ինձ թողեց+։ 14  Մենք արշավեցինք քերեթցիների+ երկրի հարավային կողմերը, Հուդային պատկանող հողերը և Քաղեբի+ հարավային կողմերը, իսկ Սիկելակը հրի մատնեցինք»։ 15  Դավիթն ասաց նրան. «Ինձ կտանե՞ս այդ հրոսակախմբի մոտ»։ Նա պատասխանեց. «Աստծով երդում+ տուր, որ ինձ չես սպանի ու իմ տիրոջ ձեռքը չես հանձնի+, և ես քեզ այդ հրոսակախմբի մոտ կտանեմ»։ 16  Եվ նա տարավ նրան+։ Այնտեղ նրանք ցրված էին գետնի երեսով մեկ. ուտում էին ու խմում, և փղշտացիների երկրից ու Հուդայի+ երկրից վերցրած մեծ ավարի համար ուրախություն+ էին անում։ 17  Դավիթը կոտորեց նրանց արշալույսից մինչև երեկո և նրանց կործանման մատնեց, այնպես որ նրանցից ոչ մեկը չփրկվեց+, բացի չորս հարյուր երիտասարդներից, որոնք ուխտերին նստած փախան։ 18  Դավիթն ազատեց այն բոլորին, որոնց ամաղեկացիները տարել էին+։ Ազատեց նաև իր երկու կանանց։ 19  Նրանցից ոչ մեկը չէր կորել, ո՛չ փոքրը, ո՛չ մեծը, ո՛չ տղաներն ու աղջիկները, և ո՛չ էլ մի բան այն ավարից, որ նրանք վերցրել էին+։ Ամեն բան Դավիթը հետ բերեց։ 20  Դավիթն առավ բոլոր մանր ու խոշոր անասուններին, որոնց տանում էին իրենց անասունների առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»+։ 21  Այնուհետև Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ+, որոնք սաստիկ հոգնել էին ու չէին կարողացել գնալ Դավթի հետ, և որոնց նստեցրել էին Բեսոր հեղեղատի մոտ։ Նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղող մարդկանց դիմավորելու։ Երբ Դավիթը մոտեցավ ժողովրդին, սկսեց նրանց ողջության մասին հարցնել։ 22  Սակայն Դավթի հետ գնացածներից բոլոր չար ու անպիտան մարդիկ+ ասացին. «Քանի որ նրանք մեզ հետ չեկան, մենք էլ մեր փրկած ավարից նրանց ոչինչ չենք տա։ Թող միայն իրենց կանանց ու որդիներին առնեն ու գնան»։ 23  Բայց Դավիթն ասաց. «Եղբայրնե՛րս, այդպես մի՛ վարվեք այն բանի հետ, ինչը Եհովան է տվել մեզ+։ Նա է պահպանել մեզ+ և մեզ վրա հարձակվող հրոսակախմբին մեր ձեռքը մատնել+։ 24  Ո՞վ կլսի ձեր ասածները։ Բեռների+ մոտ նստողի բաժինը հավասար պիտի լինի պատերազմի գնացողի բաժնին։ Բոլորն իրենց բաժինը պիտի ստանան»+։ 25  Այդ օրից ի վեր այդպես է Իսրայելում. նա որպես կանոն ու դատավճիռ+ հաստատեց դա մինչև այսօր։ 26  Գալով Սիկելակ՝ Դավիթը ավարի մի մասը ուղարկեց Հուդայի երեցներին՝ իր ընկերներին+՝ ասելով. «Սա նվեր*+ է ձեզ համար Եհովայի թշնամիներից վերցված ավարից»։ 27  Նա նվեր ուղարկեց նրանց, ովքեր Բեթելում+ էին, հարավային Ռամոթում+, Հաթիրում+, 28  Արոերում, Սեփամոթում, Եսթեմոնում+, 29  ովքեր Ռաքալում էին, հերամելցիների+ քաղաքներում, կենեցիների+ քաղաքներում, 30  Հորմայում+, Բորասանում+, Աթաքում, 31  Քեբրոնում+ և բոլոր այն վայրերում, որտեղով Դավիթն ու նրա մարդիկ անցել էին։

Ծանոթագրություններ

Կամ՝ «օրհնություն»։