1 Տարեգրություն 10:1-14

10  Փղշտացիները+ պատերազմեցին Իսրայելի դեմ։ Իսրայելացիները փղշտացիների առաջից փախուստի դիմեցին ու սպանված ընկան Գելբուե լեռան վրա+։  Կրնկակոխ հետապնդելով Սավուղին ու նրա որդիներին՝ փղշտացիները սպանեցին Հովնաթանին+, Աբինադաբին+ ու Մելքիսավեին+՝ Սավուղի որդիներին+։  Սավուղի դեմ կռիվը սաստկացավ. աղեղնավորները գտան նրան և վիրավորեցին+։  Սավուղն ասաց իր զինակրին+. «Հանի՛ր սուրդ+ և ինձ խոցի՛ր, որպեսզի այս անթլփատները+ չգան ու ինձ ծաղրուծանակի չենթարկեն»+։ Բայց նրա զինակիրը չկամեցավ դա անել+, որովհետև շատ վախեցավ։ Այդ ժամանակ Սավուղը վերցրեց սուրը և ընկավ դրա վրա+։  Երբ զինակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ սրի վրա ընկավ ու մեռավ+։  Այսպիսով՝ Սավուղը և նրա երեք որդիները մահացան+, նաև իր տնից եղող բոլոր նրանք, որ իր հետ էին։  Երբ հովտում եղող բոլոր իսրայելացիները տեսան, որ զորքը փախավ, և որ Սավուղն ու նրա որդիները մեռան, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին+։ Դրանից հետո փղշտացիները եկան ու բնակվեցին նրանց քաղաքներում։  Հաջորդ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածների վրայից հանդերձները հանելու+, Սավուղին ու նրա որդիներին գտան Գելբուե+ լեռան վրա ընկած։  Նրանք մերկացրին նրան, կտրեցին գլուխը+, զենքերը հանեցին և լուր ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը՝ այդ մասին հայտնելու+ իրենց կուռքերին+ ու ժողովրդին։ 10  Նրա զենքերը դրեցին իրենց աստծու տանը+, իսկ գլուխը կախեցին Դագոնի տանը+։ 11  Երբ Գաղաադի Հաբիսի+ բոլոր բնակիչները լսեցին այն ամենի մասին, ինչը որ փղշտացիներն արել էին Սավուղին+, 12  բոլոր խիզախ տղամարդիկ վեր կացան, Սավուղի ու նրա որդիների մարմինները վերցրին, բերեցին Հաբիս և նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում+՝ մեծ ծառի+ տակ, և յոթ օր ծոմ պահեցին+։ 13  Այսպիսով՝ Սավուղը մեռավ այն պատճառով, որ Եհովայի հանդեպ մեծ անհավատարմություն+ դրսևորեց, չպահեց Եհովայի խոսքը, նաև դիմեց ոգեհարցի+, որ նրան հարցնի, 14  և Եհովային չհարցրեց+։ Ուստի նա մեռցրեց նրան և թագավորությունը Հեսսեի որդի Դավթին տվեց+։

Ծանոթագրություններ