1 Տարեգրություն 11:1-47

11  Որոշ ժամանակ անց բոլոր իսրայելացիները+ հավաքվեցին Դավթի մոտ՝ Քեբրոնում+, ու ասացին. «Մենք քո ոսկորը և քո մարմինն ենք+։  Երեկ և նախորդ օրերին, երբ Սավուղը դեռ թագավոր էր, դու էիր Իսրայելին պատերազմի առաջնորդում+։ Եվ քո Աստված Եհովան ասաց քեզ. «Դու ես հովվելու+ իմ Իսրայել ժողովրդին, և դու ես դառնալու իմ Իսրայել ժողովրդի առաջնորդը»»+։  Ուստի Իսրայելի բոլոր երեցները եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և այնտեղ Դավիթը նրանց հետ ուխտ կապեց Եհովայի առաջ։ Դրանից հետո նրանք Դավթին թագավոր օծեցին+ Իսրայելի վրա՝ համաձայն Եհովայի այն խոսքի+, որը նա ասել էր Սամուելի միջոցով+։  Հետո Դավիթը և ամբողջ Իսրայելը գնացին Երուսաղեմ+, այսինքն՝ Հեբուս+։ Այդ երկրում հեբուսացիներն+ էին բնակվում։  Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու չես մտնի այստեղ»+։ Դավիթը, սակայն, գրավեց Սիոնի+ ամրոցը, այսինքն՝ Դավթի քաղաքը+։  Դավիթն ասաց. «Ով որ առաջինը հարվածի+ հեբուսացիներին, նա գլխավոր և իշխան կդառնա»։ Շարուհեայի որդի Հովաբը+ առաջինը վեր ելավ և գլխավոր դարձավ։  Դավիթը բնակություն հաստատեց այդ անառիկ վայրում+։ Այդ պատճառով այն կոչեցին Դավթի քաղաք+։  Նա սկսեց շինել քաղաքի չորս բոլորը՝ սկսած Թումբից*, իսկ Հովաբը վերաշինեց+ քաղաքի մնացած մասը։  Եվ Դավիթը ավելի ու ավելի էր հզորանում+, որովհետև Զորքերի Տեր Եհովան նրա հետ էր+։ 10  Սրանք են Դավթի զորեղ+ մարդկանց գլխավորները, ովքեր բոլոր իսրայելացիների հետ ողջ ուժով աջակցեցին նրա թագավորությանը և նրան թագավոր դարձրին՝ համաձայն այն խոսքի, որ Եհովան ասել էր+ Իսրայելի մասին։ 11  Ահա Դավթի զորեղ մարդկանց ցուցակը. Հաքեմոնյանի որդի Հեսբաամը+՝ երեքի մեջ գլխավորը։ Նա բարձրացրել էր իր նիզակը և միանգամից երեք հարյուր մարդ էր սպանել+։ 12  Նրանից հետո Եղիազարն էր+՝ Աքուքյան+ Դոդայի որդին։ Նա այն երեք զորեղ տղամարդկանցից մեկն էր+։ 13  Նա Դավթի հետ էր Փեսդոմմիմում+, որտեղ փղշտացիները հավաքվել էին պատերազմի։ Այնտեղ մի արտ կար, ուր առատ գարի էր ցանված, և ժողովուրդը փախավ փղշտացիների առաջից+։ 14  Բայց նա կանգնեց արտի մեջտեղը և ազատեց այն։ Նա հարվածեց փղշտացիներին, և Եհովան մեծ փրկություն+ տվեց+։ 15  Երբ փղշտացիները ռաֆայիմների+ հովտում բանակ էին դրել, երեսուն զորավարներից+ երեքը իջան դեպի ժայռը՝ Դավթի մոտ՝ Ոդողոմի+ քարայրը։ 16  Դավիթն այդ ժամանակ անառիկ վայրում էր գտնվում+, իսկ փղշտացիների կայազորը+ Բեթլեհեմում էր։ 17  Դավիթը իր փափագն արտահայտեց՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի+ Բեթլեհեմի+ դարպասի մոտի ջրհորից»։ 18  Եվ այդ ժամանակ այդ երեք տղամարդիկ ներխուժեցին փղշտացիների բանակատեղին, Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին+։ Բայց Դավիթը չուզեց խմել այդ ջրից, այլ Եհովայի առաջ թափեց+ 19  ու ասաց. «Անհնա՛ր է, որ ես այս բանն անեմ, որովհետև ակնածում եմ Աստծուց։ Մի՞թե կխմեմ իրենց հոգիները վտանգի ենթարկած մարդկանց արյունը+, քանի որ նրանք իրենց հոգիները վտանգի ենթարկելով՝ այս ջուրը բերին»։ Եվ նա չխմեց+։ Այս ամենը արեցին այդ երեք զորեղ տղամարդիկ։ 20  Աբեսսան+՝ Հովաբի+ եղբայրը, դարձավ այն երեքի գլխավորը։ Նա բարձրացրեց իր նիզակն ու երեք հարյուր մարդ սպանեց։ Աբեսսան այն երեքի նման հռչակավոր մարդ դարձավ։ 21  Երեքի մեջ նա ավելի անվանի էր, քան մյուս երկուսը, ուստի նրանց գլխավորն էր, բայց այն առաջին երեքին չհասավ+։ 22  Հովիադայի+ որդի Բանեան+, որի հայրը մի խիզախ մարդ էր, շատ սխրանքներ գործեց Կաբեսելում+. նա սպանեց մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նաև մի օր, երբ ձյուն էր գալիս, ջրափոսի մեջ իջնելով՝ մի առյուծ+ սպանեց։ 23  Նա էր, որ սպանեց աժդահա եգիպտացուն, որի հասակը հինգ կանգուն* էր+։ Ու թեև եգիպտացու ձեռքի նիզակը+ ջուլհակահաստոցի գլանի էր նման, Բանեան գավազանով գնաց նրա վրա, ձեռքից խլեց նիզակը և հենց նրա նիզակով էլ սպանեց նրան+։ 24  Ահա այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան։ Այն երեք զորեղների մեջ նա նույնպես անվանի էր։ 25  Թեև նա այն երեսունից ավելի անվանի էր, բայց առաջին երեքին չհասավ+։ Սակայն Դավիթը նրան իր թիկնապահը նշանակեց+։ 26  Սրանք են զորքերի մեջ զորեղները. Հովաբի եղբայր Ասայելը+, բեթլեհեմցի Դոդայի որդի Ելեանան+, 27  հարորացի Սամոթը+, փելոնացի Քելեսը+,  28  թեկուեցի Եկգեսի որդի Իրան+, անաթոթացի Աբիեզերը+, 29  հուսացի Սիբակը+, աքուքացի Ելին+, 30  նետոֆաթացի+ Մաարան+, նետոֆաթացի Բաանահի որդի Ալադը+, 31  Բենիամինի+ որդիների Գաբաայից+ Ռիբայի+ որդի Եթթին, փարաթոնցի Բանեան+, 32  Գաասի+ գետահովտից Հուրան, բեթարաբացի Աբիելը, 33  բահարումացի Ազամոթը+, սալաբիմացի Ելիաբան, 34  գեզոնացի Հասեմի որդիները, հարարացի Սագեի որդի Հովնաթանը+, 35  հարարացի Սաքարի+ որդի Աքիամը, Ուրի որդի Ելիֆալը+, 36  մեքուրաթացի Օֆերը, փելոնացի Աքիան, 37  կարմեղոսցի Եզրոն+, Ազբիայի որդի Նաարան, 38  Նաթանի եղբայր Հովելը+, Ագարի որդի Մաբարը, 39  ամմոնացի Սելեկը, բերոթացի Նահարան՝ Շարուհեայի որդի Հովաբի զինակիրը, 40  հեթերացի Իրան, հեթերացի Գարեբը+, 41  քետացի+ Ուրիան+, Աղայիի որդի Զաբադը, 42  Ռուբենյան Սիզայի որդի Ադինան՝ Ռուբենյանների գլխավորը, ում մոտ երեսուն մարդ կար, 43  Մաաքայի որդի Հանանը, մաթանացի Հոսափատը, 44  աստարոթացի Օզիան, արոերացի Քոթամի որդիներ Սաման ու Հեյելը, 45  Սամարիի որդի Հեդիելը, նրա եղբայր թիսացի Հովքան, 46  մահավացի Ելիելը, Ելնաամի որդիներ Հերիբային և Հոսավիան, մովաբացի Եթեման, 47  Ելիելը, Օբեդը և մեսոբացի Հեսիելը։

Ծանոթագրություններ

Տե՛ս 2Սմ 5։9-ի ծնթ.։
Մոտ 2,23 մ։