1 Տարեգրություն 13:1-14
13 Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր առաջնորդների հետ+
2 և Իսրայելի ամբողջ ժողովին ասաց. «Եթե ձեզ հաճելի է և եթե ընդունելի է մեր Աստված Եհովային, մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր երկրներում մնացած մեր եղբայրների+, նաև քահանաների+ ու ղևտացիների+ մոտ՝ նրանց քաղաքներն+ ու արոտավայրերը, որպեսզի նրանք հավաքվեն մեզ մոտ,
3 և մեր Աստծու տապանակը+ մեզ մոտ բերենք» (քանի որ Սավուղի օրերում դրա մասին հոգ չէին տարել)+։
4 Եվ ամբողջ ժողովը համաձայնվեց այդպես անել, որովհետև այդ բանը ժողովրդի աչքին ճիշտ երևաց+։
5 Ուստի Դավիթը հավաքեց+ ողջ Իսրայելին՝ Եգիպտոսի գետից*+ մինչև Եմաթի+ մուտքը, որպեսզի ճշմարիտ Աստծու տապանակը+ բերեն Կարիաթարիմից+։
6 Դավիթը և իր հետ ողջ Իսրայելը վեր ելան Բաալա+՝ Հուդայի Կարիաթարիմ, որպեսզի այնտեղից բերեն քերովբեների վրա նստած ճշմարիտ Աստծու՝ Եհովայի տապանակը+, որը նրա անունով է կոչվում։
7 Վերցնելով ճշմարիտ Աստծու տապանակը Աբինադաբի տնից ՝ նրանք այն մի նոր սայլի+ վրա դրեցին, իսկ Օզան ու Աքիովը+ քշում էին սայլը։
8 Դավիթը և բոլոր իսրայելացիները ողջ ուժով ուրախանում էին+ ճշմարիտ Աստծու առաջ՝ երգերով+, քնարներով+, տավիղներով+, դափերով+, ծնծղաներով ու փողերով+։
9 Երբ նրանք հասան Քիդոնի կալը+, Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը+, որովհետև քիչ էր մնում, որ եզները այն շուռ տային։
10 Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ, և նա հարվածեց նրան այն բանի համար, որ ձեռքը մեկնել էր տապանակին+. և նա մեռավ այնտեղ՝ Աստծու առաջ+։
11 Դավիթը բարկացավ+, որ Եհովան իր զայրույթը թափեց Օզայի վրա, և այդ վայրը մինչև այսօր Փարեզ-Օզա* են անվանում։
12 Դավիթը այդ օրը վախեցավ ճշմարիտ Աստծուց+ և ասաց. «Ճշմարիտ Աստծու տապանակը ինչպե՞ս բերեմ ինձ մոտ»+։
13 Եվ Դավիթը տապանակը չտեղափոխեց իր մոտ՝ Դավթի քաղաք, այլ տարավ գեթացի+ Աբդեդոմի+ տուն։
14 Ճշմարիտ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի հետ՝ նրա տանը+, և Եհովան օրհնեց+ Աբդեդոմի ընտանիքը և այն ամենը, ինչ նա ուներ։