1 Տարեգրություն 16:1-43
16 Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը բերեցին+ ու դրեցին այն վրանի մեջ, որը Դավիթն էր կանգնեցրել դրա համար+, և ճշմարիտ Աստծու առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին+։
2 Ողջակեզ+ ու խաղաղության զոհեր+ մատուցելուց հետո Դավիթը Եհովայի անունով+ օրհնեց+ ժողովրդին։
3 Նա բոլոր իսրայելացիներին՝ տղամարդկանց թե կանանց, յուրաքանչյուրին մեկական կլոր հաց և արմավի ու չամիչի մեկական բլիթ տվեց+։
4 Հետո ղևտացիների+ միջից Եհովայի տապանակի առաջ սպասավորներ նշանակեց+, որպեսզի ժողովրդին հիշեցնեն+ Իսրայելի Աստծու՝ Եհովայի գործերի մասին, շնորհակալություն հայտնեն+ ու գովաբանեն+ նրան։
5 Նրանց մեջ գլխավորը Ասափն էր+, նրանից հետո երկրորդը՝ Զաքարիան, ապա Հեյելը, Սեմիրամոթը, Հեիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմը և Հեյելը+՝ տավիղներով ու քնարներով+, Ասափը+, որ ծնծղաներ էր հնչեցնում+,
6 և Բանեա ու Հաազիել քահանաները, որոնք ճշմարիտ Աստծու տապանակի առաջ մշտապես փողեր+ էին հնչեցնում։
7 Այդ օրը առաջին անգամ Դավիթը Ասափին+ ու նրա եղբայրներին հանձնարարեց շնորհակալություն հայտնել+ Եհովային և նրանց այս սաղմոսը տվեց.
8 «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային+, կանչե՛ք նրա անունը+,
Ժողովուրդների մեջ նրա գործե՛րը հռչակեք+։
9 Գովերգե՛ք+ նրան, սաղմո՛ս ասացեք նրան+,
Խորհե՛ք նրա զարմանահրաշ գործերի մասին+։
10 Պարծեցե՛ք նրա սուրբ+ անունով+։
Թող ուրախ լինեն սրտերը նրանց, ովքեր Եհովային են փնտրում+։
11 Փնտրե՛ք Եհովային և նրա զորությունը+։
Փնտրե՛ք նրա երեսը անդադար+։
12 Հիշե՛ք այն զարմանահրաշ գործերը, որ նա արել է+,
Նրա հրաշքներն ու նրա բերանից դուրս եկած դատավճիռները+,
13 Ո՛վ դուք, նրա ծառա+ Իսրայելի՛ զավակներ,
Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր+։
14 Նա Եհովան է՝ մեր Աստվածը+։ Նրա դատավճիռները+ գործում են ամբողջ երկրով մեկ։
15 Հիշե՛ք նրա ուխտը հավիտյան+,
Նրա պատվիրած խոսքը՝ մինչև հազար սերունդ+։
16 Այդ ուխտը նա Աբրահամի հետ հաստատեց+
Եվ տվեց Իսահակին իր երդումը+,
17 Որը, իբրև կանոն, Հակոբի համար սահմանեց+,
Եվ իբրև հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար+՝
18 Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը+՝
Որպես բաժին ձեր ժառանգության»+։
19 Սա եղավ այն ժամանակ, երբ նրանք սակավաթիվ էին+,
Այո՛, շատ քիչ էին և պանդուխտ էին այնտեղ+։
20 Նրանք մի ազգից մյուսի մոտ էին գնում+
Եվ մի թագավորությունից մեկ այլ ժողովրդի մոտ+։
21 Նա ոչ մեկի թույլ չտվեց, որ խաբեն նրանց+,
Եվ թագավորների հանդիմանեց նրանց համար+՝
22 Ասելով. «Մի՛ դիպեք իմ օծյալներին
Եվ իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»+։
23 Գովերգե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+,
Օրեցօր հռչակե՛ք նրա տված փրկությունը+,
24 Պատմե՛ք նրա փառքը ազգերի մեջ,
Նրա զարմանահրաշ գործերը՝ բոլոր ժողովուրդների մեջ,
25 Որովհետև Եհովան մեծ է և շատ գովաբանության արժանի+,
Առավել պետք է վախենալ նրանից, քան մյուս բոլոր աստվածներից+։
26 Ժողովուրդների բոլոր աստվածները փուչ են+,
Մինչդեռ Եհովան ստեղծել է երկինքը+։
27 Արժանապատվությունն ու շքեղությունը նրա առջև են+,
Զորությունն ու ուրախությունը՝ նրա բնակավայրում+։
28 Տվե՛ք Եհովային, ո՛վ ժողովուրդների ընտանիքներ,
Տվե՛ք Եհովային փառք և զորություն+։
29 Տվե՛ք Եհովային իր անվան փառքը+,
Ընծա՛ բերեք ու նրա առա՛ջ եկեք+։
Խոնարհվե՛ք Եհովայի առաջ սուրբ զարդարանքով+։
30 Երկյուղե՛ք* նրանից, ո՛վ երկրի բոլոր մարդիկ։
Երկիրն ամուր հաստատված է,
Այն երբեք չի սասանվի+։
31 Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա+,
Թող ասեն ազգերի մեջ. «Եհովան թագավոր է դարձել»+։
32 Թող ծովը և նրանում եղող բոլոր բաները որոտան+,
Թող դաշտն ու նրանում եղող ամեն բան հրճվեն+։
33 Եվ այդժամ անտառի ծառերը թող ուրախությունից ցնծան Եհովայի առաջ+,
Որովհետև նա եկել է երկիրը դատելու+։
34 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,
Որովհետև հավերժական է նրա սիրառատ բարությունը *+,
35 Եվ ասացե՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված+,
Ժողովի՛ր մեզ և ազատի՛ր ազգերից+,
Որ երախտագիտություն հայտնենք քո սուրբ անվանը+ և ցնծությամբ գովաբանենք քեզ+։
36 Օրհնյա՜լ է Եհովան՝ Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան»»+։
Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ ամեն ու գովաբանեց Եհովային+։
37 Այնուհետև այնտեղ՝ Եհովայի ուխտի տապանակի առջև, նա թողեց Ասափին+ ու նրա եղբայրներին, որպեսզի միշտ ծառայեն+ տապանակի առաջ՝ կատարելով այն ամենը, ինչ պահանջվում էր ամեն օր+.
38 նաև Աբդեդոմին ու նրա եղբայրներին՝ վաթսունութ հոգի, Իդիթունի որդի Աբդեդոմին և Ուսային՝ որպես դռնապաններ,
39 Սադոկ+ քահանային ու նրա քահանա եղբայրներին՝ Եհովայի խորանի առաջ, որ Գաբաոնի բարձունքի վրա է+,
40 որպեսզի միշտ՝ առավոտյան և երեկոյան, Եհովայի համար ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա և կատարեն Եհովայի օրենքում գրված այն ամենը, որ նա պատվիրել էր Իսրայելին+.
41 նրանց հետ նաև Եմանին+, Իդիթունին ու մնացած ընտրվածներին, որոնք անվանապես նշանակված էին+ Եհովային շնորհակալություն հայտնելու+, քանի որ «հավերժական է նրա սիրառատ բարությունը»+.
42 Եմանին+ ու Իդիթունին+, որպեսզի փողեր+, ծնծղաներ և ուրիշ գործիքներ նվագեն ճշմարիտ Աստծուն ուղղված երգերի համար. և Իդիթունի որդիներին+՝ դռան մոտ։
43 Եվ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մեկն իր տուն գնաց+։ Դավիթն էլ իր տուն գնաց, որ օրհնի իր տան անդամներին։